https://arm.sputniknews.ru/20220628/vahan-qervobjann-u-tigran-khachatrjany-handipel-en-mi-khumb-gvortsararneri-het-44365028.html
Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ
Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ
Sputnik Արմենիա
Գործարարներն ու նախարարները պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել։ 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T20:48+0400
2022-06-28T20:48+0400
2022-06-28T20:59+0400
հայաստան
վահան քերոբյան
տիգրան խաչատրյան
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44363648_0:0:961:540_1920x0_80_0_0_cfa7ff40b5db0e770245c7120bf4ef7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։Գործարարները բաց նամակով դիմել էին երկու նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։Նշվում է նաև, որ հանդիպման մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը և պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել՝ ամփոփելու խնդիրներն ու ձևակերպելու անելիքը։Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի կառուցապատողների ասոցիացիայի, «Մանթաշով» գործարարների ակումբի, «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները։Կապանի հանքի աշխատողները դադարեցրել են հացադուլը. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44363648_0:0:855:641_1920x0_80_0_0_f74038a3d38b07f4867daa9ce6b574f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, տիգրան խաչատրյան, գործարար
հայաստան, վահան քերոբյան, տիգրան խաչատրյան, գործարար
Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ
20:48 28.06.2022 (Թարմացված է: 20:59 28.06.2022) Գործարարներն ու նախարարները պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության
մամուլի ծառայությունը։
Գործարարները բաց նամակով դիմել էին երկու նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի, կառուցապատող, արտահանող, տնտեսության զարգացումն ապահովող այլ ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները խոսել են իրենց մոտ առաջացած խնդիրների մասին և առաջարկել կառավարությանը գտնել աջակցության մեխանիզմներ»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հանդիպման մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը և պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել՝ ամփոփելու խնդիրներն ու ձևակերպելու անելիքը։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի կառուցապատողների ասոցիացիայի, «Մանթաշով» գործարարների ակումբի, «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները։