00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ճանապարհ դեպի Արցախ, նոր բնակավայրի կորուստ

© Photo : official site of the State Agency of Azerbaijan Automobile Roads Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մինչ մենք Երևանում թեժ վիճում էինք Արցախի կարգավիճակի, Մեղրիով անցնող երկաթուղու, սահմանազատման, խաղաղության դարաշրջանի շուրջ, Ադրբեջանը շատ արագ՝ ընդամենը մեկուկես տարում կառուցեց Սյունիքը Ստեփանակերտին կապող նոր ճանապարհը, որը պետք է փոխարինի Լաչինի միջանցքին։
Համեմատության համար փաստենք, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությունը, որին ֆինանսապես աջակցեց աշխարհի ողջ հայությունը, տևեց մոտ 4 տարի։ Վերջում էլ մնաց ադրբեջանցիների ձեռքին, բայց դա բոլորովին այլ պատմություն է։
Լրատվամիջոցները պնդում են, որ ադրբեջանցիների կառուցած այս նոր միջանցքը կարող է պաշտոնապես բացվել հենց այս շաբաթվա վերջին։ Ինչով է բացատրվում Բաքվի այս շտապողականությունը։ Երևի գիտեք, որ նոր մայրուղու շինարարությունը նախատեսված է պատերազմի ավարտը ազդարարող հայտարարությունում, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
Նոր ճանապարհ դեպի Արցախ՝ նոր բնակավայրի կորուստ
Բայց ամենակարևորը՝ այս ճանապարհի շահագործումով Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի ևս մի բնակավայր՝ Բերձորը, նախկին Լաչինը։ Գյուղերի մասին էլ չեմ ասում։ Այսինքն՝ տեսեք, թե ինչ շահեկան է դա Ադրբեջանի իշխանությունների համար, որոնք հպարտությամբ կարող են հայտարարել՝ պատերազմից գրեթե երկու տարի հետո էլ մենք առանց որևէ կրակոցի նոր բնակավայրեր ենք ձեռք բերում։
Ահա թե ինչ է պատմել ժամանակին Իլհամ Ալիևը. «Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը պետք է վերադարձվի մեզ։ Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ: Եվ նոր միջանցքի պարամետրերի հստակեցումից հետո Լաչին քաղաքը ևս կվերադարձվի մեզ»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին Շեն և Մեծ Շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կիլոմետր երկարությամբ մայրուղին կհսկեն Ռուսաստանի խաղաղապահները: Առաջին հայացքից, ոչ մի արտառոց բան չկա, այլևս չի գործելու Լաչինի նախկին միջանցքը, կսկսի գործել նոր միջանցքը։
Բայց այստեղ զարմացնում է Հայաստանի իշխանությունների կատարյալ պասիվությունը։ Չէ՞ որ նոյեմբերյան հայտարարության մեջ նշված էր. «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշակիացվի Լաչինի միջանցքում երթևեկելու նոր երթուղու կառուցման ծրագիրը»։ Ուշադրություն դարձրեք՝ «կողմերի համաձայնությամբ կորոշակիացվի ծրագիրը»»։ Դուք երբևէ լսե՞լ եք, որ կողմերը հատուկ քննարկեն առաջարկվող երթուղին։ Այնինչ, ճանապարհը փաստորեն արդեն պատրաստ է՝ էլ ի՞նչ քննարկում։
Ամենազարմանալին այն է, որ վերջին օրերին այս ամենի կապակցությամբ մեղադրանքներ են հնչում ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ընդդիմադիրների հասցեին՝ ժողովրդին այս կողմ, այն կողմ էիք տանում և շեղում էիք իրական պրոբլեմներից, իսկ Ադրբեջանն այդ ընթացքում արագ տեմպերով կառուցում էր ճանապարհը։
Տարօրինակ է, որ նման մեղադրանքներ ներկայացնողները, ըստ երևույթին, պարզապես չեն էլ հիշում, որ դեռ անցած տարի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հենց խորհրդարանում վարչապետին էր փոխանցել այն մտահոգությունը, որ նոր ճանապարհի շահագործումով հայերը կկորցնեն ոչ միայն Բերձորը, այլև մի շարք գյուղեր։
Վարչապետի պատասխանն այսպիսին էր. «Երևանն այդ թեմայով որևէ բանակցության չի մասնակցում, բայց ինչ-որ պահից կմիանա Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների աշխատանքային քննարկումներին։ Արցախի և Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի ձեր նշած սցենարները տեղի չունենան»,- հավաստիացրել է վարչապետը։ Երևի արդեն կարելի է հարցնել՝ իսկ ի՞նչ են արել Արցախի և Հայաստանի իշխանությունները ընդդիմության ներկայացրած մտահոգությունները փարատելու համար։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Ավագ եղբայրն ուզում է առաջատար դառնալ ամբողջ աշխարհում, կրտսերը՝ Հարավային Կովկասում
Ախր հիշում եմ, որ Ղարաբաղյան շարժման արշալույսին էլ նման մի իրավիճակ ստեղծվեց, երբ մենք ամեն օր Ազատության հրապարակում բռունցք էինք բարձրացնում ու վանկարկում «Միացո′ւմ», այնինչ Բաքուն շատ արագ բնակելի շենքեր էր կառուցում Խոջալուում՝ ձգտելով փոխել ողջ Արցախի ժողովրդագրական պատկերը։
Այն ժամանակ ոչինչ չստացվեց, բայց հիմա արդեն պարզ է, որ Ադրբեջանի հիմնական քաղաղականությունը լրիվ նույնն է մնացել՝ ինչ-որ գործողություններ են ձեռնարկվում և հակառակ կողմի անգործության կամ պասիվության պատճառով բացարձակ որևէ դիմադրության կամ առարկության չհանդիպելով հաջողությամբ շարունակվում են, ինչից հետո Բաքուն պարզապես բոլորին փաստի առջև է կանգնեցնում։
Համենայնդեպս, այս սցենարը անխափան աշխատեց այն ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորականները անցած տարի պարզապես գրավեցին Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքներ։ Հետո գրեթե նույնը կրկնվեց Արցախի Փառուխ գյուղում։ Ինչպես երևում է, Լաչինի նոր միջանցքն էլ բացառություն չէ։
Լրահոս
0