00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավագ եղբայրն ուզում է առաջատար դառնալ ամբողջ աշխարհում, կրտսերը՝ Հարավային Կովկասում

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԹուրքիայի և Ադրբեջանի նախագահները
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Առաջին հայացքից հայաստանցուն շատ էլ չի հետաքրքրում ՆԱՏՕ-ի ընդարձակման հետ կապված գործընթացը, որն անսպասելիորեն բարդացել է Թուրքիայի անզիջում դիրքորոշման պատճառով։ Բայց ավելի ուշադիր հայացք ձգելով ստեղծված իրադրությանը` կարող ենք նկատել, որ Թուրքիան համառորեն ձգտում է հասնել իր բաղձալի նպատակին՝ դառնալ լիդեր գլոբալ առումով, փոքր եղբորն էլ՝ Ադրբեջանին, առաջատար կարգել Հարավային Կովկասում։
Սկզբում, երբ Թուրքիան առաջին անգամ հայտարարեց, թե չի խոչընդոտի Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ միայն մի դեպքում, եթե այդ երկու երկրները կատարեն իր պահանջները և այլևս ապաստան չտան քրդերին, որոնց Անկարան ահաբեկիչ է անվանում, թվում էր, թե դա պարզ սակարկություն է, որը կանցնի, կգնա։ Նման պատրանքներ ունեցող քաղաքագետները համոզված էին, որ ամեն ինչ շատ արագ կհարթվի, և այս ամսվա վերջին Իսպանիայում կայանալիք գագաթնաժողովը առանց դժվարության որոշում կկայացնի Շվեդիային և Ֆինլանդիային անդամություն շնորհելու վերաբերյալ։ Հիմա արդեն պարզ է, որ նման հույսեր փայփայողներն ուղղակի չափից դուրս միամիտ էին։ Թուրքիան երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և հասկացնում է՝ մի թիզ էլ չեմ նահանջի։
Ավագ եղբայրը ուզում է առաջատար դառնալ ամբողջ աշխարհում, կրտսերը՝ Հարավային Կովկասում
Ու հիմա նոր Արևմուտքը սկսում է գիտակցել, որ Թուրքիան, անզիջում դիրքորոշում որդեգրելով, ուզում է ցուցադրել բոլորին՝ ես այլևս գլոբալ տերություն եմ, որի հետ չեք կարող հաշվի չնստել, մանավանդ ի զորու չեք որևէ կերպ ազդել նրա վրա։ Իսկապես, ո՞վ կարող է ՆԱՏՕ-ում ստիպել Անկարային գոնե մեղմացնել դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամության հարցում։ Ամերիկա՞ն։ Կներե՛ք, ԱՄՆ-ը բացարձակ ոչինչ չկարողացավ անել նույնիսկ այն ժամանակ, երբ Թուրքիան որոշեց գնել ռուսաստանյան Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Էլ չեմ ասում Եվրոպայի մասին, որից հիմա Անկարան պարզապես վրեժ է լուծում՝ ախ, դուք թուրքերին Եվրամիություն չթողեցի՞ք, դե հիմա ըմբոշխնե՛ք ձեր արածի դառը պտուղները։
Միաժամանակ, Ռեջեփ Էրդողանը, պատկերավոր ասած, շաբաթը մեկ Բաքու գնալով, փորձում է մեծացնել Ադրբեջանի դերը Հարավային Կովկասում։ Ու ստացվում է` Ադրբեջանը հետզհետե դառնում է լիդեր։ Եվ դա միանգամայն հասկանալի է։ Բա ո՞վ։ Պարտված Հայաստանը, բնականաբար, այդ դերը չի կարող ստանձնել։ Վրաստանը մի կողմից արդեն վաղուց գժտվել է Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չի ստացել։ Իսկ Ադրբեջանը հոյակապ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, ավելացնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում՝ հենց օրերս Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության և ռազմական ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր է ստորագրել Ուզբեկստանի հետ, որի մայրաքաղաքում նաև բացվել է Հեյդար Ալիևի անվան հրապարակը։ Իրանի հետ էլ խնդիրները շատ արագ հարթվեցին։
Էքսպրոպրիատորների էքսպրոպրիատորը. թե ինչպես հայ հեղափոխականը կողոպտեց կայսրության բանկը
Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այդ մայրցամաքը, որն ուզում է ազատվել ռուսաստանյան վառելիքից և այդ պատճառով հայտնվել է բավական ծանր վիճակում, ամեն կերպ սիրաշահում է Ադրբեջանին՝ հույս ունենալով այնտեղից լրացուցիչ գազ ստանալ։ Իսկ մենք փորձում ենք գայթակղել եվրոպացիներին նրանով, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Ո՞ւմ է հետաքրքրում հայաստանյան դեմոկրատիան, եթե եվրոպացու հիմնական մտահոգությունն այժմ մեկն է՝ ինչպես տաքացնել իր բնակարանն այս ձմռանը։ Իսկ Ադրբեջանն այդ հարցում կարող է օգնել։
Իհարկե, որոշ արևմտյան գործիչներ այժմ ջանում են փարատել Թուրքիայի հետ կապված մտահոգությունները հանգստացնելով՝ դե ոչինչ, եթե մեկ շաբաթ անց կայանալիք գագաթնաժողովում չհաջողվի ՆԱՏՕ-ի անդամ հռչակել Շվեդիային և Ֆինլանդիային, դա կարվի հաջորդ գագաթնաժողովում՝ այս տարվա վերջին։ Բայց կա նաև միանգամայն այլ կարծիք. որոշ վերլուծաբաններ պնդում են՝ ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը Սկանդինավիայում կարող է հետաձգվել մի քանի տարով։ Իսկ դա կնշանավորի Եվրամիության և ԱՄՆ-ի քաղաքականության պարտությունը, լուրջ տարաձայնություններ կստեղծի ՆԱՏՕ-ի ներսում։ Չի բացառվում նաև քաղաքական իրավիճակի ապակայունացումը Շվեդիայում և Ֆինլանդիայում, որտեղ ընդդիմությունը նոր հաղթաթուղթ ձեռք կբերի իշխանությունների դեմ` մեղադրելով նրանց այն բանում, որ գժտվեցին Ռուսաստանի հետ, բայց ՆԱՏՕ-ից էլ անվտանգության երաշխիք չստացան։
Իսկ հայաստանցիներին, իհարկե, ամենից շատ հետաքրքրում է մի հարց՝ արդյոք մեր իշխանությունները վերլուծո՞ւմ են ավագ և կրտսեր եղբայրների գլոբալ և տարածաշրջանային դերի հիմնարար փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 44-օրյա պատերազմի և ուկրաինական շարունակվող զարգացումների հետևանքով։ Մնում է միայն հուսալ, որ այս ամենը ամենամանրակրկիտ ձևով ուսումնասիրվում է։ Ընդ որում` ուսումնասիրում են ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմադիրները։
Ուկրաինայի և ԵՄ–ի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Եվրոպական պարադոքս. ձեռնունայն մնաց այն երկիրը, որն ամենաշատն էր ձգտում մտնել ԵՄ
Լրահոս
0