00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի հեշտ կհարմարվենք զինվորական կյանքին. Երևանում ռազմամարզական ճամբար է բացվել

© Photo : official site of MESCS of RA Ռազմամարզական ճամբարի բացում
Ռազմամարզական ճամբարի բացում - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Ռազմամարզական ճամբարի բացում
Բաժանորդագրվել
Ռազմամարզական ճամբարին այս տարի մասնակցելու են 11-րդ դասարանի 700 աշակերտներ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արամ Մանուկյանի անվան վարժարանում այսօր բացված ճամբարում 11-րդցիները ռազմական գործ, առաջին բուժօգնություն, ինժեներական աշխատանքներ, տեղագրություն և այլ հմտություններ են սովորելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` նշելով, որ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարան, որտեղ տեղի է ունեցել ռազմամարզական ճամբարի բացումը:
© Photo : official site of MESCS of RA Վահրամ Դումանյանը ներկա է եղել ճամբարի բացմանը
Министр ОНКС Ваграм Думанян на открытии спортивно-военного лагеря в специализированной спортивно-военной гимназии имени Арама Манукяна (28 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Վահրամ Դումանյանը ներկա է եղել ճամբարի բացմանը
«Այստեղ ձեռք եք բերելու այնպիսի հմտություններ, որոնք ապագայում ձեզ հնարավորություն են ընձեռելու ավելի հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները և վստահ քայլել դեպի առաջ», - ասել է Դումանյանը։
Ռազմամարզական ճամբարի նպատակը ՆԶՊ առարկայի շրջանակում ձեռք բերած տեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելն է և գործնական պարապմունքներով ամրապնդելը։
Տավուշի մարզի Աղավնավան գյուղի աշակերտ Արամայիս Վարդանյանը վստահ է, որ ճամբարում ստացած ռազմական գիտելիքներն իրեն օգնելու են ավելի հեշտ հարմարվել զինվորական կյանքին. «Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մենք ծանոթանալու ենք բանակային կյանքին, սովորելու ենք լինել առավել կարգապահ և պատասխանատու»:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանն էլ իր հերթին նշել է, որ ճամբարի առօրյան ընթանում է բանակային օրվա նմանությամբ, ծրագրում ներառված են նաև հանգստի ու մշակութային ժամեր: Նրա խոսքով` այժմ ծրագիրը փորձարկումների փուլում է և, արդյունքներով պայմանավորված, կլրամշակվի։
Հավելենք, որ ճամբարին այս տարի մասնակցելու են շուրջ 700 սովորողներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Sputnik Արմենիան այցելել էր ճամբար, ծանոթացել աշակերտների առօրյային։
Երեխան արդեն աշակերտ է․ արդյունավե՞տ է արդյոք առաջին դասարանցիների հայտագրման համակարգը
Լրահոս
0