https://arm.sputniknews.ru/20220627/nato-i-arajnvordnery-ukrainaji-hamar-ognutjan-hamalir-patet-khastaten-stvoltenberg-44265264.html
ՆԱՏՕ-ի առաջնորդները Ուկրաինայի համար օգնության համալիր փաթեթ կհաստատեն. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի առաջնորդները Ուկրաինայի համար օգնության համալիր փաթեթ կհաստատեն. Ստոլտենբերգ
Sputnik Արմենիա
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում դաշինքը կօգնի, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի սպառազինության անցնի։ 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T16:23+0400
2022-06-27T16:23+0400
2022-06-27T17:37+0400
նատօ
ուկրաինա
յենս ստոլտենբերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785260_0:0:1601:901_1920x0_80_0_0_7385163d7d7366b41ad4d1ca27d09b9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները Մադրիդում կհայտարարեն Ուկրաինայի համար օգնության համալիր փաթեթի մասին։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։«Գագաթնաժողովում մենք կհամաձայնեցնենք Ուկրաինայի համար նախատեսված օգնության միջոցների համալիր փաթեթը»,- ասել է նա:Ստոլտենբերգի խոսքով` խոսքը վերաբերում է կապի համակարգերին, անօդաչուների դեմ պայքարի միջոցներին, վառելիքին:«Երկարաժամկետ հեռանկարում մենք կօգնենք Ուկրաինային խորհրդային դարաշրջանի սպառազինությունից անցնել ՆԱՏՕ-ի ժամանակակից սպառազինությանը»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը:Զելենսկին G7-ի առաջնորդներին ասել է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէՀիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-30-ը Մադրիդում։ Հանդիպման մասնակիցները մտադիր են հայտարարել, որ Ռուսաստանը դաշինքի համար այլևս գործընկեր չէ, այլ խաղաղության և կայունության սպառնալիք։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785260_0:0:1373:1030_1920x0_80_0_0_2b012ce7a137fb9eb43d3023bea1530d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ուկրաինա, յենս ստոլտենբերգ
նատօ, ուկրաինա, յենս ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի առաջնորդները Ուկրաինայի համար օգնության համալիր փաթեթ կհաստատեն. Ստոլտենբերգ
16:23 27.06.2022 (Թարմացված է: 17:37 27.06.2022) Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում դաշինքը կօգնի, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի սպառազինության անցնի։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները Մադրիդում կհայտարարեն Ուկրաինայի համար օգնության համալիր փաթեթի մասին։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Գագաթնաժողովում մենք կհամաձայնեցնենք Ուկրաինայի համար նախատեսված օգնության միջոցների համալիր փաթեթը»,- ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով` խոսքը վերաբերում է կապի համակարգերին, անօդաչուների դեմ պայքարի միջոցներին, վառելիքին:
«Երկարաժամկետ հեռանկարում մենք կօգնենք Ուկրաինային խորհրդային դարաշրջանի սպառազինությունից անցնել ՆԱՏՕ-ի ժամանակակից սպառազինությանը»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-30-ը Մադրիդում։ Հանդիպման մասնակիցները մտադիր են հայտարարել, որ Ռուսաստանը դաշինքի համար այլևս գործընկեր չէ, այլ խաղաղության և կայունության սպառնալիք։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։