00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են մամուլին սիրաշահող ղեկավարներն ի վերջո սկսում խուսափել լրագրողներից

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ի՜նչ հետաքրքիր ու անսովոր էր թավշյա հեղափոխությանը հաջորդած առաջին տարին։
Նոր վարչապետի ուղիղ եթերների շնորհիվ տեսանք, այսպես կոչված, կառավարական դաչաները, որտեղ ապրել են Հայաստանի ղեկավարները, շրջեցինք նրա առանձնատան բոլոր սենյակներով։ Ընդհանրապես ամեն առիթով երջանիկ հնարավորություն ունեինք նույն ուղիղ եթերով լսելու ղեկավարի մեկնաբանությունները։ Թվում էր, թե վերջապես իրականություն է դառնում հայտնի կարգախոսը՝ «Իշխանությունն ու ժողովուրդը միասնական են»։ Բայց կամաց-կամաց ամեն ինչ սկսեց հոսել հին ու ծանոթ հունով։
Այո′, այս պատկերը գոնե մեզ՝ լրագրողներիս, քաջ ծանոթ է։ Նախկին նախագահներից մեկն էլ սկզբում՝ առաջին անգամ ընտրվելուց անմիջապես հետո, հրավիրում էր Սևան, որտեղ նույնիսկ մի անգամ բախտ ունեցանք լճով շրջելու Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի՝ մեր նախագահին նվիրած արագընթաց զբոսանավով։ Բայց շատ արագ ամեն ինչ սկսեց փոխվել, և նախագահի շփումները լրագրողների հետ խիստ հազվադեպ դարձան։ Էնպես որ, հիմա արդեն չենք էլ զարմանում, որ ներկա վարչապետի ուղիղ եթերները գրեթե վերացել են, իսկ ասուլիսները շատ ուրույն դարձել՝ արդեն չորրորդ անգամ լրատվամիջոցներին առաջարկվում է պարզապես նախօրոք ուղարկել իրենց հարցերը, որոնք ուղղակի կարդում է ասուլիս վարողը։
Ինչու են մամուլին սիրաշահող ղեկավարներն ի վերջո սկսում խուսափել լրագրողներից
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար փաստեմ, որ լրագրողների հետ անմիջական շփումներից խուսափելը զուտ հայաստանյան երևույթ չէ։ Անցած տարի, երբ Միացյալ նահանգներում հունվարից սկսեց պաշտոնավարել Ջո Բայդենը, լրատվամիջոցները նկատեցին, որ ի տարբերություն նախորդների, նա կարող է կես տարում ընդհանրապես ոչ մի ասուլիս չտալ, այնինչ, օրինակ, Դոնալդ Թրամփը և Բիլ Քլինթոնը այդ նույն ժամանակաշրջանում իրենց պաշտոնավարման օրոք 5-ական ասուլիս են կազմակերպել Սպիտակ տանը։ Իսկ Ամերիկայի երրորդ նախագահը՝ Թոմաս Ջեֆերսոնը, ընդհանրապես ասում էր. «Եթե ինձ մնար որոշելու՝ կառավարություն առանց թերթերի՞, թե՞ թերթեր առանց կառավարության, միանշանակ կընտրեի երկրորդ տարբերակը»։
Եվ այնուամենայնիվ։ Ինչու են որոշ ղեկավարներ խուսափում լրագրողների հետ անմիջական շփումներից։ Ջորջիայի համալսարանի մասնագետ Դեյվիդ Քլեմենսթոնը մի քանի պատճառ է մատնանշում, որոնցից ամենակարևորը երևի նաև ամենաակնհայտն է՝ պարզապես ղեկավարները որոշ հարցերի պատասխանները չունեն կամ չեն ցանկանում ամենայն անկեղծությամբ պատասխանել։ Օրինակ, Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյայից երբևէ լսե՞լ եք հստակ պատասխան՝ այո′, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Կամ հակառակը՝ ո′չ, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Միայն՝ ինչ-որ լղոզված ձևակերպումներ ու մեկ էլ ավանդական մեղադրանքներ նախկինների հասցեին, թե նրանք են բանակցությունների ժամանակ ամեն ինչ արել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը չկարողանա լինել Ադրբեջանից դուրս։
Երվանդ Մանարյանից մինչև Արմենչիկ. վերացվում են պատվավոր կոչումները, միգուցե լավն էլ դա՞ է
Լրատվամիջոցներից խուսափելու երկրորդ պատճառն էլ, ըստ ամերիկացի փորձագետի, լրիվ հասկանալի է՝ այն պայմաններում, երբ երկրի ղեկավարության վարկանիշը օրեցօր ընկնում է, ինչ պատասխան էլ տաս, ինչ հիմնավորում էլ բերես, մարդկանց մի զգալի մասը այլևս չի հավատում։ Իսկ այն, որ աշխարհում գրեթե բոլոր ղեկավարների նկատմամբ վստահությունը ընտրվելուց որոշ ժամանակ անց սկսում է գահավիժել, անառարկելի փաստ է, և Հայաստանն այս հարցում ամենևին բացառություն չէ։
Վերցրեք թեկուզ «Կովկասյան բարոմետր» կազմակերպության անցկացրած վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին այս ամիս։ Այժմ արդեն հայաստանցիների ընդամենը 17 տոկոսն է գտնում, որ մեր երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ է . 44 տոկոսի կարծիքով, իշխանությունները սխալ են ընտրել ուղղությունը: Այնինչ, 2019 թվականին հարցվածների 67 տոկոսն էր համարում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Դե հիմա համեմատե′ք՝ հեղափոխությունից հետո հայաստանցիների ավելի քան երկու երրորդն էր հավատում, որ նոր իշխանությունները մեզ ճիշտ ճանապարհով են տանում՝ դեպի նվաճումներ և բարգավաճում։ Հիմա իսկի մեկ երրորդն էլ դրան չի հավատում։
Գագիկ Ջհանգիրյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Ո՞ւր մնացին դատական բարեփոխումները. գաղտնի ձայնագրության բացահայտումները
Ու նաև հաստատ պատկերացնում եք, թե ինչ հեշտ է պատասխանել լրագրողների հարցերին՝ առանց այդ հարցերը տվող լրագրողների ներկայության։ Ոչ ոք չի առարկում կամ փաստերով հակադարձում, թվում է, թե ամեն ինչ հալած յուղի տեղ է ընդունվում, և ուրեմն կարելի է հանգիստ ասել կիսաճշմարտությունը։ Օրինակ, անխտիր բոլոր հայաստանցիներին հուզող հարց է հնչում՝ ե՞րբ է վերջապես դադարելու այս սարսափելի գնաճը։ Պատասխան՝ գնա՞ճ, ինչ գնաճ, ահա իմ ձեռքին են Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները՝ մեջբերում եմ. «Այս տարվա ապրիլի համեմատ գրանցվել է սննդամթերքի գների նվազում 0,8 տոկոսով»։ Ու բացի ասուլիսը վարողից, չկա ոչ մի լրագրող, որն անմիջապես կառարկեր.՝ «Ախր, այդ նույն պաշտոնական տվյալներով, սննդամթերքի գները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են գրեթե 15 տոկոսով»։ Չէ′, ինչ ուզում եք ասեք՝ առանց լրագրողների ասուլիսը գերագույն հաճույք է։
Լրահոս
0