00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր մնացին դատական բարեփոխումները. գաղտնի ձայնագրության բացահայտումները

© Photo : Screenshot / official site of the President of RAԳագիկ Ջհանգիրյանը
Գագիկ Ջհանգիրյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Գագիկ Ջհանգիրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ակնհայտորեն չափազանցնում են նրանք, ովքեր պնդում են`իբր իրենց ցնցել է այն բառապաշարը, որը լսեցին հայտնի զրույցի՝ օրերս հրապարակված ձայնագրությունում։
Հո լուսնի՞ց չենք ընկել. բոլորս էլ հրաշալի գիտենք՝ ով ով է և ինչ արտահայտություններ է օգտագործում։ Էստեղ շատ ավելի սկզբունքային հարց կա՝ արդյոք դատական բարեփոխումները, որոնց մասին խոսվում էր տարիներ շարունակ, ի վերջո չսահմանափակվեցի՞ն դատական համակարգի աշխատողների նկատմամբ ճնշումներով և երկրի նախկին ղեկավարների հասցեին հայհոյանքներով։ Բա ասում էիք «վեթինգ», «անցումային արդարադատություն», էլի լիքը այդպիսի «խելոք» բառեր էիք շրջանառության մեջ դրել, որոնցից անտեղյակ հասարակության սիրտը հիացմունքից թրթռում էր. «Վերջապե՜ս, վերջապե՜ս իշխանության են եկել գրագետ, քաղաքակիրթ երիտասարդներ՝ միջազգային պրակտիկայի փայլուն իմացությամբ»։ Ինչո՞վ ավարտվեց։ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի ամենավերջին հայհոյանքներով ու անթաքույց սպառնալիքներով։ Է՞ս էինք ուզում։
Ո՞ւր մնացին դատական բարեփոխումները. գաղտնի ձայնագրության բացահայտումները
Սկզբում, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո, թվում էր, թե նոր իշխանությունների մտադրությունը շատ ազնիվ է՝ ունենալ իսկապես անկախ դատարաններ, որոնց վճիռների վրա չի ազդի որևէ կողմնակի հանգամանք։ Ահա թե ինչ էր ասում վարչապետը 2019 թվականին. «Դատական համակարգի պրոբլեմն այն չէ, որ ինքը կայացնում է այսպիսի կամ այնպիսի որոշում, պրոբլեմն այն է, որ նրա կայացրած որոշումներին չեն վստահում: Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել, մեկ և կես տարվա ընթացքում դա իմ ամենամեծ պրոբլեմն է, որովհետև երբ դատարանը որոշում է ինչ-որ մեկին կալանավորել, մամուլը, սոցիալական ցանցերը, բոլորը քննարկում են, թե վարչապետն ինչո՞ւ որոշեց էս մեկին կալանավորել, էս ի՞նչ հաշվարկ էր: Ոչ մեկ չի մտածում, որ այդ որոշումը վարչապետը չի կայացնում: Կամ երբ մեկին որոշում են ազատ արձակել, սկսվում է՝ էս ինչ գործարք էր՝ վարչապետն ու խորհրդարանական մեծամասնությունը էս ո՞ւմ հետ ինչ են պայմանավորվել… Մեր խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ»,- հավատացնում էր վարչապետը։
Համաձայնե՛ք՝ նպատակը իրոք շատ գովելի էր, բոլորիս սրտից էր բխում, որովհետև հո չե՞ք հերքի՝ անկախ դատարաններ չէինք տեսել ո՛չ Սովետի օրոք, ո՛չ էլ անկախության տարիներին։ Ուղղակի, այդ նպատակին հասնելու միջոցներն էին բավական տարօրինակ։ Բոլոր դատարանների շենքերը շրջափակելու կոչեր անել, հետո էլ այդ շենքերում արդարադատություն իրականացնողներին «պատի տակ վնգստացող դատավորներ» անվանել։ Բայց երևի թե ամենասարսափելին այն է, որ երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկին հարցրել են՝ ինչպե՞ս եք գնահատում դատավորների համար վիրավորական այդ որակումը, գիտե՞ք թե մամուլի վկայությամբ ինչ է պատասխանել… Այո՛, մի քիչ կոպիտ է ասվել, բայց իրականություն է։ Եվ սա ասում է այն մարմնի անդամը, որը կոչված է նաև պաշտպանելու դատավորների շահերը։
Ընդհանրապես, այս տարին յուրատեսակ մի փորձաքար դարձավ, երբ կարելի է հասկանալ, թե իրականում ինչի են հանգեցրել այդքան գովազդվող մեր դատական բարեփոխումները։ Տարվա սկզբում կալանավորվեց Սյունիքի մարզի դատարանի դատավորը, որը բազմաթիվ իրավապաշտպանների կարծիքով, «իշխանության քիմքին ոչ հարմար որոշումներ էր կայացրել»։ Նրա փաստաբանը այսպիսի գնահատական տվեց իշխանությունների պահվածքին. «Ժողովրդավարությունը ուղղակի գլորվեց անդունդը։ Բառեր չեմ կարողանում գտնել։ Դեռ կան դատավորներ, որոնք փորձում են ընդդիմանալ, անաչառ որոշումներ կայացնել։ Ուրեմն նրանց անհրաժեշտ է կալանավորել, որպեսզի ուրիշները վախենան»։
Ու կներե՛ք, իհարկե, բայց մի մեջբերում էլ ուզում եմ անել այն զրույցից, որի ձայնագրությունը հրապարակվեց այս շաբաթ։ Բացատրելով դատական խորհրդի նախագահին նրա հրաժարականի անխուսափելիությունը` այդ նույն պաշտոնին հավակնող անձը հիմնավորում է, մեջբերեմ. «Ես չեմ կարա էդ կանգնեցնեմ, որովհետև իրանց հրահանգն արդեն ուրիշ տեղից են տալու, էդ մարդը չի տալու, իրան էլ են հրահանգ տալու»,- ասում է Գագիկ Ջհանգիրյանը։ Չեմ պատրաստվում ենթադրություններ անել, թե նա ում նկատի ուներ` ասելով «էդ մարդը»։ Բայց անպայման ուշադրություն դարձրեք «հրահանգ» բառի վրա։ Ավելին, խոսքն այնպիսի հրահանգի մասին է, որը նույնիսկ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը ի զորու չէ կասեցնել։ Երևում է՝ շատ անհասանելի տեղից է գալիս՝ Սպիտակ տանից կամ առնվազն Ելիսեյան պալատից։
Ու եթե թույլ տաք՝ վերջին մեջբերումը. հենց օրերս Բարձրագույն դատական խորհրդի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պարոն Ջհանգիրյանն ասել է. «Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիները կասկածներ կամ անվստահություն չունենան թե՛ դատավորների, թե՛ նրանց կայացրած ակտերի արդարության վերաբերյալ»։ Համաձայնե՛ք, լավ է ասել։ Հո դեմ չե՞ք։
Ռուբեն Վարդազարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությունն ուղարկվել է ՔԿ
Լրահոս
0