«Բիբլիական մասշտաբի ջրհեղեղներ». կլիմայական փոփոխություններն աշխարհը «ջրի տակ են առել»
«Բիբլիական մասշտաբի ջրհեղեղներ». կլիմայական փոփոխություններն աշխարհը «ջրի տակ են առել»
Sputnik Արմենիա
Աշխարհի ամենատարբեր հատվածներում հեղեղումներով և իսկական ջրհեղեղներով առանձնացավ նախորդ շաբաթը։ Մասնագետները միակարծիք են ջրհեղեղների առաջացման պատճառների... 27.06.2022, Sputnik Արմենիա
Գիտնականներից շատ ժամանակ կարող է պահանջվել պարզելու համար տեղի ունեցած ջրհեղեղների հարցում կլիմայի փոփոխման դերը։ Սակայն մասնագետները նկատել են, որ վերջին տասնամյակներում տեղումների (և մուսոնների` տրոպիկական շրջաններում) բնույթը փոխվել է։ Տարվա ընթացքում անձրևների տեսքով տեղումների մեծ մասը մի քանի շաբաթում է գրանցվում։Այսպես, օրինակ, Ղրիմում, Սիմֆերոպոլում և Սիմֆերոպոլի շրջանում շաբաթ լույս կիրակի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն են սահմանել։Թուրքիայում անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել։ Քասթամոնուում գետերն ու վտակները դուրս են եկել ափերից։Սիմֆերոպոլում և Ղրիմի 5 գյուղերում ջրհեղեղ էՀարավ-Արևելյան Ասիայում վիճակն էլ ավելի վատ է` Բանգլադեշի հյուսիս-արևելքում շուրջ մեկ դար չլսված սարսափելի ջրհեղեղներ են եղել։ Օվկիանոսի ջուրը բնակելի թաղամասեր է լցվել այն բանից հետո, երբ շրջանի առափնյա պատնեշը չի կարողացել զսպել մակընթացությունը։ Ավելի քան հազար տնտեսություն է տուժել։ Իշխանությունները տեղի բնակիչներին տարհանում են աղետի գոտուց։Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ ջրհեղեղից տուժած մարդկանց թիվը գերազանցել է 4 մլն-ը։Հեղեղումներն ու դաժան եղանակն ազդել են նաև Ինդոնեզիայի Սումատրա կղզու վրա, որտեղ Հյուսիսային Սումատրա նահանգի Մեդան քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժել է շուրջ 45 000 մարդ, վնասվել 11 442 տուն։
Աշխարհի ամենատարբեր հատվածներում հեղեղումներով և իսկական ջրհեղեղներով առանձնացավ նախորդ շաբաթը։ Մասնագետները միակարծիք են ջրհեղեղների առաջացման պատճառների հարցում, ասում են` գլոբալ կլիմայական փոփոխություններն են պատճառը։
Գիտնականներից շատ ժամանակ կարող է պահանջվել պարզելու համար տեղի ունեցած ջրհեղեղների հարցում կլիմայի փոփոխման դերը։ Սակայն մասնագետները նկատել են, որ վերջին տասնամյակներում տեղումների (և մուսոնների` տրոպիկական շրջաններում) բնույթը փոխվել է։ Տարվա ընթացքում անձրևների տեսքով տեղումների մեծ մասը մի քանի շաբաթում է գրանցվում։
Այսպես, օրինակ, Ղրիմում, Սիմֆերոպոլում և Սիմֆերոպոլի շրջանում շաբաթ լույս կիրակի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն են սահմանել։
Թուրքիայում անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել։ Քասթամոնուում գետերն ու վտակները դուրս են եկել ափերից։
Հարավ-Արևելյան Ասիայում վիճակն էլ ավելի վատ է` Բանգլադեշի հյուսիս-արևելքում շուրջ մեկ դար չլսված սարսափելի ջրհեղեղներ են եղել։ Օվկիանոսի ջուրը բնակելի թաղամասեր է լցվել այն բանից հետո, երբ շրջանի առափնյա պատնեշը չի կարողացել զսպել մակընթացությունը։ Ավելի քան հազար տնտեսություն է տուժել։ Իշխանությունները տեղի բնակիչներին տարհանում են աղետի գոտուց։
Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ ջրհեղեղից տուժած մարդկանց թիվը գերազանցել է 4 մլն-ը։
Հեղեղումներն ու դաժան եղանակն ազդել են նաև Ինդոնեզիայի Սումատրա կղզու վրա, որտեղ Հյուսիսային Սումատրա նահանգի Մեդան քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժել է շուրջ 45 000 մարդ, վնասվել 11 442 տուն։