https://arm.sputniknews.ru/20220626/kusakcutjunn-ir-mekdarja-gvortsuneutjamb-tsarajel-e-mer-zhvoghvovrdin-ev-hajreniqin-pashinjan-44213289.html
Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և հայրենիքին. Փաշինյան
Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և հայրենիքին. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին Երախտագիտության մեդալով։ 26.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-26T10:10+0400
2022-06-26T10:10+0400
2022-06-26T10:40+0400
նիկոլ փաշինյան
կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1a/44213390_0:0:1201:676_1920x0_80_0_0_9e9a2ee9ccbfddc59852deb62ee4243c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բակում հունիսի 25-ին տեղի ունեցած՝ Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը։Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից:Շնորհավորելով հոբելյանի առիթով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում»,-մասնավորապես նշել է վարչապետը:Նիկոլ Փաշինյանը երկարամյա հայրենանվեր գործունեության համար պարգևատրել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին Երախտագիտության մեդալով, նշելով, որ այն ՌԱԿ կատարած աշխատանքի գնահատանքն է ՀՀ իշխանությունների կողմից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1a/44213390_66:0:1133:800_1920x0_80_0_0_3871e1325740ae319fde0fc1ce067c50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, կուսակցություն
նիկոլ փաշինյան, կուսակցություն
Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և հայրենիքին. Փաշինյան
10:10 26.06.2022 (Թարմացված է: 10:40 26.06.2022) Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին Երախտագիտության մեդալով։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բակում հունիսի 25-ին տեղի ունեցած՝ Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը։
Տեղեկությունը հայտնում են
վարչապետի աշխատակազմից:
Շնորհավորելով հոբելյանի առիթով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:
«Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, ինչպիսիք էին՝ Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Միհրան Տամատյանը և այլոք:
Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:
Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում»,-մասնավորապես նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը երկարամյա հայրենանվեր գործունեության համար պարգևատրել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին Երախտագիտության մեդալով, նշելով, որ այն ՌԱԿ կատարած աշխատանքի գնահատանքն է ՀՀ իշխանությունների կողմից: