https://arm.sputniknews.ru/20220624/kasharqi-dimac-varvordakan-vkajakanner-stacats-28-andzi-meghadranq-e-arajadrvel-44093443.html
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստացած 28 անձի մեղադրանք է առաջադրվել
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստացած 28 անձի մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Կաշառք ստանալու ու կաշառքի միջնորդության համար մեղադրվողների մասով գործն արդեն դատարանում է։ 24.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-24T12:24+0400
2022-06-24T12:24+0400
2022-06-24T12:25+0400
հայաստան
կաշառք
վարորդական իրավունք
դատարան
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_0:85:1600:985_1920x0_80_0_0_fb95c5d01b7a8bfe40190a1289404b57.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ:Ներկայացնելով գործի որոշ մանրամասներ` Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3 010 000 դրամ, որից 1.4 մլն–ը որպես կաշառք տվել է ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին:Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքներ:Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի մասով նախաքննությունն ավարտվել է։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով գործն այժմ դատաքննության փուլում է:Լոռու մարզում շուրջ 90 ծառ են հատել. անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b25c3782fc687320a46ea63dbe8ccd33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաշառք, վարորդական իրավունք, դատարան, մեղադրանք
հայաստան, կաշառք, վարորդական իրավունք, դատարան, մեղադրանք
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստացած 28 անձի մեղադրանք է առաջադրվել
12:24 24.06.2022 (Թարմացված է: 12:25 24.06.2022) Կաշառք ստանալու ու կաշառքի միջնորդության համար մեղադրվողների մասով գործն արդեն դատարանում է։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ:
Ներկայացնելով գործի որոշ մանրամասներ` Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3 010 000 դրամ, որից 1.4 մլն–ը որպես կաշառք տվել է ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին:
Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող քննություններ, կազմել կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, և նրանք, առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման, ստացել են վարորդական վկայականներ:
Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի մասով նախաքննությունն ավարտվել է։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով գործն այժմ դատաքննության փուլում է: