https://arm.sputniknews.ru/20220624/arajika-5-orerin-cikloni-azdecutjuny-hanrapetutjunum-pahpanvelu-e-44090713.html
Առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետությունում պահպանվելու է
Առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետությունում պահպանվելու է
Sputnik Արմենիա
Հունիսի 24-ի ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։ 24.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-24T11:40+0400
2022-06-24T11:40+0400
2022-06-25T12:45+0400
անձրև
ամպրոպ
երևան
հայաստան
եղանակը հայաստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25539608_0:196:1600:1097_1920x0_80_0_0_f12d1270d1a4dff6b2dbda9fb0c3d209.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։Երեկ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր, պոկվել էլեկտրական լարեր։ Քամու հետևանքով վնասներ են արձանագրվել մասնավորապես Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:Բացի այդ, մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։Նշվում է նաև, որ երեկվա ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։Ի դեպ, երեկվա ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։ Երևանյան քամին անջատել էր հեռուստաալիքներն ու ռադիոնԱմպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25539608_51:0:1550:1124_1920x0_80_0_0_5aaa034defceed04c57c3f6b98d631eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձրև, ամպրոպ, երևան, հայաստան, եղանակը հայաստանում
անձրև, ամպրոպ, երևան, հայաստան, եղանակը հայաստանում
Առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետությունում պահպանվելու է
11:40 24.06.2022 (Թարմացված է: 12:45 25.06.2022) Հունիսի 24-ի ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, տեղեկությունը հայտնում է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երեկ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր, պոկվել էլեկտրական լարեր։ Քամու հետևանքով վնասներ են արձանագրվել մասնավորապես Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:
«Առաջիկա 5 օրերին հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։
Նշվում է նաև, որ երեկվա ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։
Ի դեպ, երեկվա ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։
Ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։