00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությունն ուղարկվել է ՔԿ

© Photo : Official site of the Parliament of RAՌուբեն Վարդազարյան
Ռուբեն Վարդազարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Ռուբեն Վարդազարյան
Բաժանորդագրվել
Դատախազի խորհրդականը հայտնում է, որ հանձնարարվել է ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի ու փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսում այսօր հրապարակված ձայնագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով (ձայնագրությունը) ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակում Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, որն այժմ շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա»,– հայտնում է Աբրահամյանը:
Դատախազի խորհրդականի խոսքով` հանձնարարվել է ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:
Ռուբեն Վարդազարյանն այսօր ասուլիսում հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են։ Որպես ապացույց նա հրապարակել էր իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը։
«Ինձ 2021 թվականի փետրվարի 20-ին վարչապետի անունից փոխանցել են, որ պետք է հրաժարական տամ։ Ես ասել եմ, որ ինձ մինչև մարտի 1-ը ժամանակ է պետք, քանի որ պետք է գործուղվեմ Մոսկվա։ Բացի այդ, ասել եմ, որ կհանդիպեմ վարչապետի հետ, որ իրենից լսեմ իմ հրաժարականի պահանջը, եթե այդպիսին կա, ոչ թե դա փոխանցի երրորդ անձի միջոցով»,- ձայնագրության հրապարակումից հետո մեկնաբանել է Վարդազարյանը։
Նրա խոսքով` իրեն ժամանակ է տրվել մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Եվ ձայնագրությունում հենց այդ մասին է խոսվում, որ մինչև նշված ժամանակահատվածը Վարդազարյանի դեմ չպետք է որևէ քրգործ հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։
Վարդազարյանը նաև հայտնել էր, որ ձայնագրության բնօրինակը ո՛չ իր տանն է, ո՛չ ամառանոցում, ո՛չ էլ երկրում, այսինքն` իմաստ չունի, որ գան և իր տանը փնտրեն:
Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է ԶԼՄ–ներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի հետ։
Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, ինչպես նաև ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին՝ ժամը 13.55-ին։
Լրահոս
0