https://arm.sputniknews.ru/20220623/turqian-karvogh-e-eurofighter-typhoon-dzerq-berel-ete-amn-n-hrazharvi-f-16-vatsharel-zlm-44013022.html
Թուրքիան կարող է Eurofighter Typhoon ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-16 վաճառել. ԶԼՄ
Թուրքիան կարող է Eurofighter Typhoon ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-16 վաճառել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Eurofighter EF-2000 Typhoon–ը չորրորդ սերնդի բազմաթիրախային կործանիչ է։ 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T11:13+0400
2022-06-23T11:13+0400
2022-06-23T11:15+0400
թուրքիա
կործանիչ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/07/36128813_0:71:1600:971_1920x0_80_0_0_b1d88b86726d93b7db3c77b47d51d036.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հնարավոր է` Թուրքիան որպես միջանկյալ լուծում Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերի, եթե ԱՄՆ–ն հրաժարվի F-16 վաճառել Անկարային։ Այս մասին գրում է «Star» թերթը։Ավելի վաղ ԱՄՆ–ն Թուրքիային պաշտոնապես ծանուցել է, որ նրան հեռացնում է F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից, քանի որ Անկարան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգ է ձեռք բերել։ Վաշինգտոնը չեղարկել է Թուրքիայի հետ F-35–ի համատեղ հուշագիրը` ստորագրելով այն նախագծի մյուս 7 գործընկերների` Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ։ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ «կանաչ լույս» են վառել Թուրքիային F-16-եր մատակարարելու համարԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թուրքիային այլ կործանիչներ գնելու առաջարկ է արել, բայց արդեն ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի (F-16)։ Այս հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ կոնգրեսում. Պետդեպը կոնգրեսականներին համոզում է, որ գործարքը Վաշինգտոնի շահերից է բխում։«Middle East Eye» (MEE) պարբերականի հետ զրույցում թուրք պաշտոնյաներից մեկը, ում անունը չի նշվում, ասել է, որ Eurofighter Typhoon կործանիչները շատ լավն են։«Իհարկե, եթե մենք չենք կարող ստանալ F-16, սա կարող է ժամանակավոր տարբերակ լինել»,– ասել է պաշտոնյան։Eurofighter EF-2000 Typhoon–ը մշակել է և արտադրում է «Eurofighter GmbH» ընկերությունը։Թուրքիան F-16 կործանիչների համար ռադարներ և հրթիռներ մատակարարելու հարցում է ուղղել ԱՄՆ-ին
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/07/36128813_212:0:1600:1041_1920x0_80_0_0_0b706bfaeabdcb4f2bf10037913fb7a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, կործանիչ, ամն
Թուրքիան կարող է Eurofighter Typhoon ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-16 վաճառել. ԶԼՄ
11:13 23.06.2022 (Թարմացված է: 11:15 23.06.2022) Eurofighter EF-2000 Typhoon–ը չորրորդ սերնդի բազմաթիրախային կործանիչ է։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հնարավոր է` Թուրքիան որպես միջանկյալ լուծում Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերի, եթե ԱՄՆ–ն հրաժարվի F-16 վաճառել Անկարային։ Այս մասին գրում է «Star» թերթը։
Ավելի վաղ ԱՄՆ–ն Թուրքիային պաշտոնապես ծանուցել է, որ նրան հեռացնում է F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից, քանի որ Անկարան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգ է ձեռք բերել։ Վաշինգտոնը չեղարկել է Թուրքիայի հետ F-35–ի համատեղ հուշագիրը` ստորագրելով այն նախագծի մյուս 7 գործընկերների` Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թուրքիային այլ կործանիչներ գնելու առաջարկ է արել, բայց արդեն ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի (F-16)։ Այս հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ կոնգրեսում. Պետդեպը կոնգրեսականներին համոզում է, որ գործարքը Վաշինգտոնի շահերից է բխում։
«ՌՕՈւ հրամանատար, գեներալ Հասան Կուչուկակյուզը նախորդ ամիս այցելել է Մեծ Բրիտանիա, որը Eurofighter հիմնական արտադրողն է, և հանդիպել թագավորական ՌՕՈւ–ի հրամանատար, մարշալ Մայք Վինգսթոնի հետ։ Կուչուկակյուզն այստեղ ուսումնասիրել է Typhoon մարտական ինքնաթիռները», – գրում է պարբերականը։
«Middle East Eye» (MEE) պարբերականի հետ զրույցում թուրք պաշտոնյաներից մեկը, ում անունը չի նշվում, ասել է, որ Eurofighter Typhoon կործանիչները շատ լավն են։
«Իհարկե, եթե մենք չենք կարող ստանալ F-16, սա կարող է ժամանակավոր տարբերակ լինել»,– ասել է պաշտոնյան։
Eurofighter EF-2000 Typhoon–ը մշակել է և արտադրում է «Eurofighter GmbH» ընկերությունը։