https://arm.sputniknews.ru/20220623/mahacel-e-hanrahajt-ergich-juri-shatunvovy-44018520.html
Մահացել է հանրահայտ երգիչ Յուրի Շատունովը
Մահացել է հանրահայտ երգիչ Յուրի Շատունովը
Sputnik Արմենիա
«Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը 48 տարեկան էր։ 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T12:07+0400
2022-06-23T12:07+0400
2022-08-12T12:41+0400
մահ
երգիչ
յուրի շատունով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44017829_0:0:1601:901_1920x0_80_0_0_84c6e184e0b2eb1c8953f1b7ab62cdcf.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս հայտնի երգիչ Յուրի Շատունովը։ Տեղեկությունը հայտնում է tvzvezda.ru-ն։«Երգիչը մահացել է Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել»,- գրում է կայքը։Շատունովի գործակալը հաստատել է տեղեկությունը։«Այս գիշեր Յուրայի սիրտը կանգ առավ շտապօգնության մեքենայում»,- ասել է նա։Նա 48 տարեկան էր։Մահացել է երգիչ Պիեռ ՆարցիսըԵրգիչը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին Բաշկիրիայի Կումերտաու քաղաքում։ 3 տարեկան է եղել, երբ ծնողներն ամուսնալուծվել են, և նրան տեղափոխել են մանկատուն։1986 թվականի հոկտեմբերին Յուրին ծանոթացավ երաժշտական խմբի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ, որն այդ ժամանակ իր երգի համար կատարող էր փնտրում։Կուզնեցովը նրա համար գրեց «Вечер холодной зимы» և «Метель в чужом городе» երգերը, և սկսվեցին փորձերը։ Շուտով ձևավորվեց «Ласковый май» խումբը, որը մեծ ճանաչման հասավ 90-ականներին։ Խումբը, որն ամսական ավելի քան 40 համերգ էր ունենում, լուծարվեց 1992 թվականին։Այդ տարի Շատունովը մեկնեց Գերմանիա, որտեղ հնչյունային օպերատորի կրթություն ստացավ։ 2007 թվականի հունվարի 12-ին ամուսնացավ Սվետլանա Գեորգիևնայի հետ։ Զույգն ունի երկու երեխա` Դենիսը և Էստելլան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44017829_0:0:1423:1067_1920x0_80_0_0_bfbb8df35d0a01d7542ff46b1a925731.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, երգիչ, յուրի շատունով
մահ, երգիչ, յուրի շատունով
Մահացել է հանրահայտ երգիչ Յուրի Շատունովը
12:07 23.06.2022 (Թարմացված է: 12:41 12.08.2022) «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը 48 տարեկան էր։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս հայտնի երգիչ Յուրի Շատունովը։ Տեղեկությունը հայտնում է
tvzvezda.ru-ն։
«Երգիչը մահացել է Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել»,- գրում է կայքը։
Շատունովի գործակալը հաստատել է տեղեկությունը։
«Այս գիշեր Յուրայի սիրտը կանգ առավ շտապօգնության մեքենայում»,- ասել է նա։
Երգիչը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին Բաշկիրիայի Կումերտաու քաղաքում։ 3 տարեկան է եղել, երբ ծնողներն ամուսնալուծվել են, և նրան տեղափոխել են մանկատուն։
1986 թվականի հոկտեմբերին Յուրին ծանոթացավ երաժշտական խմբի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ, որն այդ ժամանակ իր երգի համար կատարող էր փնտրում։
Կուզնեցովը նրա համար գրեց «Вечер холодной зимы» և «Метель в чужом городе» երգերը, և սկսվեցին փորձերը։ Շուտով ձևավորվեց «Ласковый май» խումբը, որը մեծ ճանաչման հասավ 90-ականներին։ Խումբը, որն ամսական ավելի քան 40 համերգ էր ունենում, լուծարվեց 1992 թվականին։
Այդ տարի Շատունովը մեկնեց Գերմանիա, որտեղ հնչյունային օպերատորի կրթություն ստացավ։ 2007 թվականի հունվարի 12-ին ամուսնացավ Սվետլանա Գեորգիևնայի հետ։ Զույգն ունի երկու երեխա` Դենիսը և Էստելլան։