https://arm.sputniknews.ru/20220622/snndajin-volvorti-gandzaran-inchn-e-hetaqrqrum-udmurtiaji-gvortsararnerin-hajastanum-43994788.html
Սննդային ոլորտի գանձարան․ ի՞նչն է հետաքրքրում Ուդմուրտիայի գործարարներին Հայաստանում
Սննդային ոլորտի գանձարան․ ի՞նչն է հետաքրքրում Ուդմուրտիայի գործարարներին Հայաստանում
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի ներդրողներին շարունակում է հետաքրքրել հայկական ձեռնարկությունների հետ համագործակցությունը, հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների... 22.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-22T19:45+0400
2022-06-22T19:45+0400
2022-06-22T20:26+0400
հայաստան
սնունդ
գործարար
ուդմուրտիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/16/43988315_0:168:1600:1068_1920x0_80_0_0_dfb7180e69c1d1e8461c7a52cb5dfa4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանը հարմար հարթակ է ռուսական բիզնեսի համար, որը Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում բախվել է ներմուծման փոխարինման խնդրին։ Ավելին` ՌԴ գործարարները դիտարկում են եթե ոչ Հայաստան տեղափոխվելու, ապա հայկական ընկերությունների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հարցը։Այդ նպատակով Ուդմուրտիայից գործարարների ներկայացուցչական պատվիրակություն է եկել Հայաստան։ Ձեռնարկատերերը ծրագրում են պայմանագրերի կնքել և իրագործել առաջադրված խնդիրները։ՀՀ-ն հնարավորությունների երկիր է. բացվել է «Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» համաժողովըՀամագործակցության տարբերակներՀայաստանն իսկական գանձարան է սննդային ոլորտում աշխատող ընկերությունների համար, քանի որ մեր երկրում էկոլոգիապես մաքուր և որակյալ միրգ ու բանջարեղեն է աճեցվում։ Դրանում համոզված է «ԱՅԹԻ ԼԱԲՐՈՒՄ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սոկովիկովը։Նա նշեց, որ արդեն համագործակցության շուրջ պայմանավորվածություններ կան հայկական երկու ընկերությունների հետ, մեկը՝ սննդի, մյուսը՝ ՏՏ ոլորտում։ Առաջին դեպքում խոսքը միրգ-բանջարեղենի վերամշակման մասին է, ուստի հայկական արտադրանքը կարող է հետաքրքրել իրենց։ Երկրորդ դեպքում խոսքը վերաբերում է ծրագրային ապահովման մշակմանը, որը մանրածախ վաճառքով զբաղվող ընկերություններին թույլ կտա բացառել ներքին ծախսերը։Գործարարը հավելեց, որ ընկերությունը բաց է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման համար։ Բացի այդ, ձեռնարկությունը դիտարկում է Հայաստանում համատեղ արտադրության բացելու և իր տեխնոլոգիաները տեղակայելու տարբերակը։ Չի բացառվում նաև հայկական ապրանքանիշի ներքո համագործակցությունը։Հումքային ապրանքներ«Կոմոս Գրուպ» ՍՊԸ-ի արտահանման բաժնի պետ Վասիլի Կուրգանովը խոստովանեց, որ իրենց ընկերությունը հայաստանյան շուկա դուրս գալու փորձ արդեն ունի: Նախկինում փորձել են պաղպաղակ արտահանել, բայց չի ստացվել, և հիմա ընկերությունը նախատեսում է այլ ուղղություններով պայմանագրեր կնքել:«Հայաստանը վաղուց ենք դիտարկում, բարեկամական երկրի հետ փոխգործակցության մեծ ներուժ կա։ Մենք շատ ընդհանրություններ, ընդհանուր արժեքներ ունենք։ Հուսով ենք, որ մեր ապրանքանիշները, որոնք լայնորեն հայտնի են Ռուսաստանում, դրական արձագանք կստանան»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կուրգանովը։Համագործակցությանը նպաստում է միասնական եվրասիական տարածքը, տուրքերի բացակայությունը։ Նա հուսով է, որ բիզնես առաքելության արդյունքում կաթի, ձվի կամ մսի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր կկնքվեն։Կուրգանովն առավել հավանական է համարում կաթնաշիճուկի արտահանումը Հայաստան, քանի որ մեր երկրում բավական լավ է զարգացած հրուշակեղենի արդյունաբերությունը։ Սակայն չի բացառում նաև հետագա վերամշակման նպատակով հումքային ապրանքների մատակարարման պայմանագրերը (օրինակ՝ կաթնամթերքի և մսամթերքի բաղադրամասեր)։Կուրգանովը Հայաստանը դիտարկում է նաև ներմուծման փոխարինման տեսանկյունից։«Ինովացիա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Դենիս Ալեքսանդրովը նշեց, որ Հայաստանը գաստրոնոմիական երկիր է, որտեղ գնահատվում է միս օգտագործելու մշակույթը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ հետաքրքրված է Հայաստանի շուկա ուդմուրտական արտադրանքի մատակարարումներով։ Նա վստահեցրեց, որ իրենց ապրանքն առավել քան մրցունակ կլինի։Ուդմուրտիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինը հայտնեց, որ 2021 թվականի արդյունքներով Ուդմուրտիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3 մլն դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից: Նրանց նպատակն է ավելացնել այդ թիվը։Այժմ ուդմուրտական շուրջ 67 ընկերություն է աշխատում Հայաստանի հետ. դրանք մետաղամշակման արտադրություններ են, մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, փայտամշակման ոլորտի ընկերություններ:Տարածաշրջանը հայտնի է նաև զենքի արտադրությամբ, սարքաշինությամբ, նավթասպասարկման ոլորտով, հիդրավլիկ սարքավորումներով։
ուդմուրտիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/16/43988315_0:0:1424:1068_1920x0_80_0_0_db04fbea71c6646876e0470dcde8340d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սնունդ, գործարար, ուդմուրտիա
հայաստան, սնունդ, գործարար, ուդմուրտիա
Սննդային ոլորտի գանձարան․ ի՞նչն է հետաքրքրում Ուդմուրտիայի գործարարներին Հայաստանում
19:45 22.06.2022 (Թարմացված է: 20:26 22.06.2022) Ռուսաստանցի ներդրողներին շարունակում է հետաքրքրել հայկական ձեռնարկությունների հետ համագործակցությունը, հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների համապատկերում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանը հարմար հարթակ է ռուսական բիզնեսի համար, որը Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում բախվել է ներմուծման փոխարինման խնդրին։ Ավելին` ՌԴ գործարարները դիտարկում են եթե ոչ Հայաստան տեղափոխվելու, ապա հայկական ընկերությունների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հարցը։
Այդ նպատակով Ուդմուրտիայից գործարարների ներկայացուցչական պատվիրակություն է եկել Հայաստան։ Ձեռնարկատերերը ծրագրում են պայմանագրերի կնքել և իրագործել առաջադրված խնդիրները։
Համագործակցության տարբերակներ
Հայաստանն իսկական գանձարան է սննդային ոլորտում աշխատող ընկերությունների համար, քանի որ մեր երկրում էկոլոգիապես մաքուր և որակյալ միրգ ու բանջարեղեն է աճեցվում։ Դրանում համոզված է «ԱՅԹԻ ԼԱԲՐՈՒՄ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սոկովիկովը։
Նա նշեց, որ արդեն համագործակցության շուրջ պայմանավորվածություններ կան հայկական երկու ընկերությունների հետ, մեկը՝ սննդի, մյուսը՝ ՏՏ ոլորտում։ Առաջին դեպքում խոսքը միրգ-բանջարեղենի վերամշակման մասին է, ուստի հայկական արտադրանքը կարող է հետաքրքրել իրենց։ Երկրորդ դեպքում խոսքը վերաբերում է ծրագրային ապահովման մշակմանը, որը մանրածախ վաճառքով զբաղվող ընկերություններին թույլ կտա բացառել ներքին ծախսերը։
Գործարարը հավելեց, որ ընկերությունը բաց է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման համար։ Բացի այդ, ձեռնարկությունը դիտարկում է Հայաստանում համատեղ արտադրության բացելու և իր տեխնոլոգիաները տեղակայելու տարբերակը։ Չի բացառվում նաև հայկական ապրանքանիշի ներքո համագործակցությունը։
«Կոմոս Գրուպ» ՍՊԸ-ի արտահանման բաժնի պետ Վասիլի Կուրգանովը խոստովանեց, որ իրենց ընկերությունը հայաստանյան շուկա դուրս գալու փորձ արդեն ունի: Նախկինում փորձել են պաղպաղակ արտահանել, բայց չի ստացվել, և հիմա ընկերությունը նախատեսում է այլ ուղղություններով պայմանագրեր կնքել:
«
Հայաստանը վաղուց ենք դիտարկում, բարեկամական երկրի հետ փոխգործակցության մեծ ներուժ կա։ Մենք շատ ընդհանրություններ, ընդհանուր արժեքներ ունենք։ Հուսով ենք, որ մեր ապրանքանիշները, որոնք լայնորեն հայտնի են Ռուսաստանում, դրական արձագանք կստանան»,-
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կուրգանովը։
Համագործակցությանը նպաստում է միասնական եվրասիական տարածքը, տուրքերի բացակայությունը։ Նա հուսով է, որ բիզնես առաքելության արդյունքում կաթի, ձվի կամ մսի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր կկնքվեն։
Կուրգանովն առավել հավանական է համարում կաթնաշիճուկի արտահանումը Հայաստան, քանի որ մեր երկրում բավական լավ է զարգացած հրուշակեղենի արդյունաբերությունը։ Սակայն չի բացառում նաև հետագա վերամշակման նպատակով հումքային ապրանքների մատակարարման պայմանագրերը (օրինակ՝ կաթնամթերքի և մսամթերքի բաղադրամասեր)։
Կուրգանովը Հայաստանը դիտարկում է նաև ներմուծման փոխարինման տեսանկյունից։
«Ինովացիա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Դենիս Ալեքսանդրովը նշեց, որ Հայաստանը գաստրոնոմիական երկիր է, որտեղ գնահատվում է միս օգտագործելու մշակույթը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ հետաքրքրված է Հայաստանի շուկա ուդմուրտական արտադրանքի մատակարարումներով։ Նա վստահեցրեց, որ իրենց ապրանքն առավել քան մրցունակ կլինի։
Ուդմուրտիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինը հայտնեց, որ 2021 թվականի արդյունքներով Ուդմուրտիայի և
Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3 մլն դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից: Նրանց նպատակն է ավելացնել այդ թիվը։
Այժմ ուդմուրտական շուրջ 67 ընկերություն է աշխատում Հայաստանի հետ. դրանք մետաղամշակման արտադրություններ են, մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, փայտամշակման ոլորտի ընկերություններ:
Տարածաշրջանը հայտնի է նաև զենքի արտադրությամբ, սարքաշինությամբ, նավթասպասարկման ոլորտով, հիդրավլիկ սարքավորումներով։