00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորածինները կօգնեն ծնողներին մարել հիփոթեքային վարկի որոշ մասը. փոխնախարար

© Sputnik / Aram NersesyanՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ռադիո Sputnik-ի հյուրն է։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ռադիո Sputnik-ի հյուրն է։  - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Բաժանորդագրվել
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է սոցիալական ոլորտի վերջին ծրագրերը` կենսաթոշակային փոփոխություններից մինչև հիփոթեքային վարկեր։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Սահմանամերձ գյուղերում տուն կառուցող ընտանիքներին պետական աջակցության ծրագիրը դեռ չի մեկնարկել, բայց դրանով հետաքրքրվողներն արդեն շատ են։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«Համայնքի ղեկավարներից արձագանքներ ենք ստանում, որ շատ սպասում են ծրագրի մեկնարկին, և այն չի ուշանա։ Ամենաուշը` մինչև օգոստոսի 15-ը կմեկնարկի»,- ասաց նա։
Ընդ որում, ծրագրից կարող են օգտվել բոլոր ցանկացողները` անկախ իրենց մշտական բնակության վայրից։
«Իմաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերին որոշակի աշխուժություն հաղորդվի, լինեն շատ այցելություներ, առևտուր, շփում լինի։ Համաչափ զարգացման առումով բավական հետաքրքրական ծրագիր է»,- ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագիրը կառավարությունը հաստատել է հունիսի 9-ին։
Դրա համաձայն, հիփոթեքային վարկով տուն կառուցելու նպատակով վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար պետությունը կհատկացնի մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 12%, բայց ոչ ավելի, քան ամսական 120 000 դրամ։
Կառավարության նախնական հաշվարկով, աջակցություն կստանան 240 ընտանիքներ։ Միայն 2022թ.-ի համար կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ 2020թ-ից գործող ու ընթացքի մեջ գտնվող հիփոթեքային վարկի աջակցության ծրագրերով ևս այս տարի բավական մեծ աշխուժություն է նկատվում։ Երեխա ունեցող ընտանիքներին հիփոթեքային վարկի մարմանն ուղղված աջակցության ծրագրերում 2 տարվա ընթացքում շուրջ 3 300 շահառու է ընդգրկվել։ Սոցապ նախարարությունում ակնկալում են, որ մինչև տարեվերջ դիմողների ընդհանուր թիվը կրկնակի կավելանա։
Լաո՛, ճամփեքը բացվի` քեզի մեր գյուղը ցույց կուտամ. կյանքը Անիի ու Խարկովի ավերակների միջև
Հիշեցնենք` 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին մարզերում ու գյուղերում բնակարան գնելու համար պետությունը փոխհատուցում է վարկի մայր գումարի 5 տոկոսը` պատրաստի տուն կամ բնակարան գնելու, և 10 տոկոսը` ինքնուրույն տուն կառուցելու համար։
«Որպեսզի բանկը հիփոթեք տրամադրի, պոտենցիալ վարկառուն պետք է տան կառուցման նախահաշիվ ներկայացնի` շինարարական կազմակերպության կամ իր կողմից կազմված։ Այս դեպքում ևս քաղաքացին վճարում է որոշակի կանխավճար, և մնացածը վարկավորում է բանկը` երեք փուլով։ Օրինակ` երբ հիմքն ավարտված է, բանկը մոնիթորինգի է ենթարկում` համոզվելու, որ տրամադրված գումարը ճիշտ նպատակին է ծառայել, հաջորդը` պատերի, տանիքի կառուցումն է, երրորդը` արդեն ներքին հարդարանքները»,- մեկնաբանեց Դավիթ Խաչատրյանը։
Երեխա ունեցող ընտանիքների համար պետական աջակցության մեկ այլ ծրագրից կարող են օգտվել ինչպես մարզերի, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչները։ Եթե ընտանիքը չունի բանավականաչափ կանխավճար, դրա չբավականացնող մասը կարող է ապահովագրվել։ Ապահովագրված գումարը կվճարի պետությունը, բայց՝ տարեկան մինչև 180 000 դրամի չափով։ Այս ծրագրից ի տարբերություն վերոհիշյալի, կարող են օգտվել նաև 1 երեխա ունեցողները։
Ընդ որում, թե՛ այս, ու թե՛ մյուս հիփոթեքային վարկերի դեպքում, 2020թ-ի հուլիսի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի դեպքում պետությունը մասնակցում է վարկի մարմանը։

«Առաջին ու երկրորդ երեխայի դեպքում գումարը 500 000 դրամ է, երրրորդի ու ամեն հաջորդ երեխայի ծննդի դեպքում` 2 մլն դրամ»,- ասաց Խաչատրյանը։

Կառավարությունում հույս ունեն այսօրինակ ծրագրերի միջոցով բարելավել նաև ժողովրդագրական ցուցանիշները։ Այսօր ՀՀ ընտանիքում երեխաների միջին վիճակագրական թիվը 1.6 է։ Պետության կողմից մշակվող ռազմավարությամբ, ըստ փոխնախարարի, նախատեսվում է 3 երեխա ունեցող ընտանիքներին համարել բազմազավակ։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Դավիթ Խաչատրյանը մանրամասն անդրադարձավ նաև հուլիսի 1-ից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող անկանխիկ վճարումների 10% հետվճարի տրամադրման մասին որոշմանը։
Փոխնախարարը հայտնեց, որ ծրագրին միանալու համար ՀՀ շուրջ 200 000 քաղաքացիներ պետք է փոխեն իրենց բանկային քարտերն ու դառնան նոր համակարգին միացած 3 բանկերի` «ՎՏԲ Հայաստան»-ի, «Արդշինբանկի» կամ «Հայբիզնեսբանկի» հաճախորդ։
Բայց դրա համար թոշակառուն բանկ այցելելու կարիք չունի, բավական է գնալ սոցապ բաժին ու ընտրել 3 բանկերից մեկը, մի քանի օր անց էլ գնալ տվյալ բանկ ու վերցնել բանկային նոր քարտը։
Լրահոս
0