https://arm.sputniknews.ru/20220622/ishkhvogh-kusakcutjunn-erdvoghanin-arajarkel-e-hetadzgel-yntrutjunnery-zlm-43944908.html
Իշխող կուսակցությունն Էրդողանին առաջարկել է հետաձգել ընտրությունները․ ԶԼՄ
Իշխող կուսակցությունն Էրդողանին առաջարկել է հետաձգել ընտրությունները․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքիայում ընտրությունների օրը հետաձգելու գաղափարը կապված է երկրորդ փուլի հնարավորության հետ։ 22.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-22T12:37+0400
2022-06-22T12:37+0400
2022-06-22T14:14+0400
ռեջեփ թայիփ էրդողան
նախագահ
ընտրություններ
թուրքիա
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34500563_0:39:2485:1437_1920x0_80_0_0_5ce278a14b291c2e084c6041c76789cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է ընտրությունները 2023 թվականի հունիսից մայիս տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է Cumhuriyet թերթը:Նշվում է, որ այս հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։Հերթական համընդհանուր ընտրությունները (նախագահական ու խորհրդարանական) Թուրքիայում նշանակված են 2023 թվականի հունիսի 18-ին:Ըստ հրապարակման՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունում կարծիք կա, որ հունիսյան ընտրությունները պետք է տեղափոխել 2023 թվականի մայիս։ Նշվում է, որ եթե անհրաժեշտ լինի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել, ապա ներկայիս ժամկետների դեպքում այն տեղի կունենա հուլիսի 2-ին: Իսկ դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ընտրազանգվածի մեծամասնությունը արձակուրդ է գնում։Եթե Թուրքիայում իշխանության գա արևմտամետ ուժ, Հայաստանի մանևրելու դաշտը կմեծանա. թուրքագետ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34500563_126:0:2359:1675_1920x0_80_0_0_f2e387e3d31fd3d4c5b7119192e3fc3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, նախագահ, ընտրություններ, թուրքիա, իշխանություն
ռեջեփ թայիփ էրդողան, նախագահ, ընտրություններ, թուրքիա, իշխանություն
Իշխող կուսակցությունն Էրդողանին առաջարկել է հետաձգել ընտրությունները․ ԶԼՄ
12:37 22.06.2022 (Թարմացված է: 14:14 22.06.2022) Թուրքիայում ընտրությունների օրը հետաձգելու գաղափարը կապված է երկրորդ փուլի հնարավորության հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է ընտրությունները 2023 թվականի հունիսից մայիս տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է
Cumhuriyet թերթը:
Նշվում է, որ այս հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։
Հերթական համընդհանուր ընտրությունները (նախագահական ու խորհրդարանական) Թուրքիայում նշանակված են 2023 թվականի հունիսի 18-ին:
«Արդարություն և զարգացում», ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցություները նախկինում «Ժողովրդի դաշինք» էին ձևավորել: «Ժողովրդի դաշինքի» նախագահի թեկնածուն գործող նախագահն է։
Ըստ հրապարակման՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունում կարծիք կա, որ հունիսյան ընտրությունները պետք է տեղափոխել 2023 թվականի մայիս։ Նշվում է, որ եթե անհրաժեշտ լինի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել, ապա ներկայիս ժամկետների դեպքում այն տեղի կունենա հուլիսի 2-ին: Իսկ դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ընտրազանգվածի մեծամասնությունը արձակուրդ է գնում։