00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահապատիժը չի բացառվում, բայց դա կորոշի դատարանը. Պեսկովը՝ ԱՄՆ–ի վարձկանների մասին

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Բաժանորդագրվել
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Դոնբասում կալանավորված ամերիկացի վարձկանների ճակատագիրը կորոշի դատարանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինայում գերի ընկած ամերիկացի վարձկանների համար մահապատժի հնարավորությունը չի բացառվում, սակայն դա պետք է որոշի դատարանը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչինչ չենք կարող բացառել, քանի որ սա դատարանի որոշում է, մենք երբեք չենք մեկնաբանում այդ որոշումները, ավելին` իրավունք չունենք միջամտելու», - ասել է Պեսկովը։
Նա չի կարողացել ճշգրիտ ասել` որտեղ են այժմ գտնվում ամերիկացի գերիները։
«Ոչ, չեմ կարող ճշտել, ես տեղեկություն չունեմ նրանց գտնվելու վայրի մասին։ Խոսքը վարձկանների մասին է, որոնք ոտնձգություն են արել մեր զինվորականների կյանքի հանդեպ, և ոչ միայն մեր զինվորականների, այլև ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի: Այդ ամենից ելնելով` նրանք մեղադրվում են «վարձկանության մեջ»։ Նրանց վրա որևէ կերպ չի կարող և չի տարածվում Ժնևի կոնվենցիան, նրանց հանցագործությունները պետք է հետաքննվեն, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ամենից շատ վարձկաններ Ուկրաինա են եկել Լեհաստանից. ՌԴ ՊՆ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականները Խարկովի մոտ տեղի ունեցած մարտի ժամանակ գերի են վերցրել ամերիկյան բանակի երկու նախկին զինվորների։ Նրանք էին 39-ամյա Ալեքսանդր Դրյուկեն, որը ծառայում էր Իրաքում, և 27-ամյա Էնդի Հյուն։
Լրահոս
0