https://arm.sputniknews.ru/20220621/amerikjan-arbanjaknery-ukrainakan-grvohic-araj-nkarahanel-en-zmeini-kghzin-43911310.html
Ամերիկյան արբանյակները ուկրաինական գրոհից առաջ նկարահանել են Զմեինի կղզին
Ամերիկյան արբանյակները ուկրաինական գրոհից առաջ նկարահանել են Զմեինի կղզին
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Զմեինի կղզու մոտ ԱՄՆ ՌՕՈւ-ի հետախուզական անօդաչու թռչող սարք է հայտնվել։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T18:36+0400
2022-06-21T18:36+0400
2022-06-21T22:55+0400
ուկրաինա
արբանյակ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41938703_0:0:1600:901_1920x0_80_0_0_eb9afa5ac8c6e7603268c204eb03fccb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԻԱ Նովոստիի թղթակիցները պարզել են, որ Սև ծովի Զմեինի կղզին հարվածներով ու դեսանտով գրավելու ուկրաինական փորձից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի կոմերցիոն արբանյակները լուսանկարել են կղզին։Այսպես` «Worldview-3» արբանյակը Զմեինին նկարահանել է հունիսի 14-ին, իսկ «Worldview-1»-ը՝ հունիսի 17-ին։Ուկրաինական ուժերը երեկ առավոտյան կղզուն օդային և հրետանային հարվածներ են հասցրել, սակայն ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է բոլոր թիրախները՝ խոցելով 14 անօդաչու թռչող սարք, 4 հրթիռ և «Ուրագան» ռեակտիվ արկ: Դրանից հետո ուկրաինական ուժերը հրաժարվել են դեսանտ իջեցնելու մտքից։Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և Սու-24 է խոցել․ ՌԴ ՊՆՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Զմեինի կղզու մոտ` օդային տարածքում, ԱՄՆ ՌՕՈւ-ի «Գլոբալ Հոկ» RQ-4 ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարք է երևացել։Չկարողանալով գրավել Զմեինի կղզին՝ ուկրաինացի զինվորականները հականավային հրթիռների և անօդաչու թռչող սարքի հարվածներով հարձակվել են «Չեռնոմորնեֆտեգազի» հորատման հարթակների վրա, ինչի հետևանքով յոթ մարդ է անհետ կորել։Ամերիկյան արբանյակները հարվածից մեկ շաբաթ առաջ նկարահանել են նաև Սև ծովի հորատման հարթակների շրջանը։ՌԻԱ Նովոստին ամերիկյան կոմերցիոն արբանյակների օպերատոր «Maxar Technologies» ընկերությունից մեկնաբանություն է խնդրել, սակայն պատասխան չի ստացել:Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ հետախուզական տվյալներ է տրամադրում Կիևին։ Ըստ ԶԼՄ-ների` ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դժգոհ է, որ այդ թեմայով արտահոսք է եղել, քանի որ դա, նրա կարծիքով, չափազանցնում է Վաշինգտոնի դերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում:Ուկրաինան Զմեինի կղզում ձախողումից հետո որոշել է հարձակվել գազային աշտարակների վրա. ՌԴ ՊՆ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41938703_0:0:1420:1065_1920x0_80_0_0_e355f4eee77dfc1544a0ee172c8e3d18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, արբանյակ, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, արբանյակ, անօդաչու թռչող սարք (աթս)
Ամերիկյան արբանյակները ուկրաինական գրոհից առաջ նկարահանել են Զմեինի կղզին
18:36 21.06.2022 (Թարմացված է: 22:55 21.06.2022) ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Զմեինի կղզու մոտ ԱՄՆ ՌՕՈւ-ի հետախուզական անօդաչու թռչող սարք է հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԻԱ Նովոստիի թղթակիցները պարզել են, որ Սև ծովի Զմեինի կղզին հարվածներով ու դեսանտով գրավելու ուկրաինական փորձից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի կոմերցիոն արբանյակները լուսանկարել են կղզին։
Այսպես` «Worldview-3» արբանյակը Զմեինին նկարահանել է հունիսի 14-ին, իսկ «Worldview-1»-ը՝ հունիսի 17-ին։
Ուկրաինական ուժերը երեկ առավոտյան կղզուն օդային և հրետանային հարվածներ են հասցրել, սակայն ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է բոլոր թիրախները՝ խոցելով 14 անօդաչու թռչող սարք, 4 հրթիռ և «Ուրագան» ռեակտիվ արկ: Դրանից հետո ուկրաինական ուժերը հրաժարվել են դեսանտ իջեցնելու մտքից։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Զմեինի կղզու մոտ` օդային տարածքում, ԱՄՆ ՌՕՈւ-ի «Գլոբալ Հոկ» RQ-4 ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարք է երևացել։
Չկարողանալով գրավել Զմեինի կղզին՝ ուկրաինացի զինվորականները հականավային հրթիռների և անօդաչու թռչող սարքի հարվածներով հարձակվել են «Չեռնոմորնեֆտեգազի» հորատման հարթակների վրա, ինչի հետևանքով յոթ մարդ է անհետ կորել։
Ամերիկյան արբանյակները հարվածից մեկ շաբաթ առաջ նկարահանել են նաև Սև ծովի հորատման հարթակների շրջանը։
ՌԻԱ Նովոստին ամերիկյան կոմերցիոն արբանյակների օպերատոր «Maxar Technologies» ընկերությունից մեկնաբանություն է խնդրել, սակայն պատասխան չի ստացել:
Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ հետախուզական տվյալներ է տրամադրում Կիևին։ Ըստ ԶԼՄ-ների` ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դժգոհ է, որ այդ թեմայով արտահոսք է եղել, քանի որ դա, նրա կարծիքով, չափազանցնում է Վաշինգտոնի դերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում: