https://arm.sputniknews.ru/20220619/vakhenum-ei-vor-matucvoghnery-vras-taq-utest-chdnen-levinan-anharmar-iravitshaki-masin-43795312.html
Վախենում էի, որ մատուցողները վրաս տաք ուտեստ չդնեն․ Լևինան՝ «անհարմար» իրավիճակի մասին
Վախենում էի, որ մատուցողները վրաս տաք ուտեստ չդնեն․ Լևինան՝ «անհարմար» իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Հումորիստի կինը սոցցանցերում հերթական զվարճալի գրառումն է արել՝ այս անգամ պատմելով, թե ինչպես է կամքից անկախ հագուստն ինտերիերին համապատասխան ընտրել։ 19.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-19T16:21+0400
2022-06-19T16:21+0400
2022-06-19T17:47+0400
գարիկ մարտիրոսյան
ժաննա լևինա
ծնունդ
instagram
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26951596_0:32:1080:640_1920x0_80_0_0_a04db1197ad89715ec38af252c711de2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, սոցցանցերում իր հետ կապված զավեշտալի պատմություն է ներկայացրել։«Երբ գալիս ես ընկերուհուդ ծննդյան տոնին, իսկ քո կոստյումի գույնը լիովին համընկնում է սեղանի սփռոցների և անձեռոցիկների գույնին, ակամա սկսում ես վախենալ մատուցողներից, որ նրանք հանկարծ պատահաբար քեզ վրա նախուտեստներ կամ տաք ուտեստներ չդնեն»,- գրել է Լևինան։Գրառման կողքին նա մի քանի լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնք «բացահայտում են» նրա խոսքերի իմաստը։ Լևինան ընկերուհու ծննդյան միջոցառմանը գնացել է վառ վարդագույն կոստյումով։ Ճիշտ նույն երանգով է ձևավորված եղել ռեստորանի դահլիճը, մասնավորապես՝ սեղանի սփռոցները, անձեռոցիկները։ Լևինան նույնիսկ լուսանկարներից մեկում անձեռոցիկը գլխին է դրել՝ որպես գլխաշոր։Նրա գրառումը զվարճացրել է հետևորդներին։ Օգտատերերից մեկն էլ խոստովանել է, որ մի անգամ էլ ինքն է նման անհարմար վիճակում հայտնվել․ այս դեպքում էլ դահլիճի վարագույրներն ու իր հագուստն էին նույն երանգի եղել, արդյունքում ողջ երեկոյի ընթացքում ինքը, բառիս բուն իմաստով, աննկատ է մնացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26951596_0:0:1080:810_1920x0_80_0_0_c45e420c15fdc31876e4679eabb19773.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարիկ մարտիրոսյան, ժաննա լևինա, ծնունդ, instagram
գարիկ մարտիրոսյան, ժաննա լևինա, ծնունդ, instagram
Վախենում էի, որ մատուցողները վրաս տաք ուտեստ չդնեն․ Լևինան՝ «անհարմար» իրավիճակի մասին
16:21 19.06.2022 (Թարմացված է: 17:47 19.06.2022) Հումորիստի կինը սոցցանցերում հերթական զվարճալի գրառումն է արել՝ այս անգամ պատմելով, թե ինչպես է կամքից անկախ հագուստն ինտերիերին համապատասխան ընտրել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան,
սոցցանցերում իր հետ կապված զավեշտալի պատմություն է ներկայացրել։
«Երբ գալիս ես ընկերուհուդ ծննդյան տոնին, իսկ քո կոստյումի գույնը լիովին համընկնում է սեղանի սփռոցների և անձեռոցիկների գույնին, ակամա սկսում ես վախենալ մատուցողներից, որ նրանք հանկարծ պատահաբար քեզ վրա նախուտեստներ կամ տաք ուտեստներ չդնեն»,- գրել է Լևինան։
Գրառման կողքին նա մի քանի լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնք «բացահայտում են» նրա խոսքերի իմաստը։ Լևինան ընկերուհու ծննդյան միջոցառմանը գնացել է վառ վարդագույն կոստյումով։ Ճիշտ նույն երանգով է ձևավորված եղել ռեստորանի դահլիճը, մասնավորապես՝ սեղանի սփռոցները, անձեռոցիկները։ Լևինան նույնիսկ լուսանկարներից մեկում անձեռոցիկը գլխին է դրել՝ որպես գլխաշոր։
Նրա գրառումը զվարճացրել է հետևորդներին։ Օգտատերերից մեկն էլ խոստովանել է, որ մի անգամ էլ ինքն է նման անհարմար վիճակում հայտնվել․ այս դեպքում էլ դահլիճի վարագույրներն ու իր հագուստն էին նույն երանգի եղել, արդյունքում ողջ երեկոյի ընթացքում ինքը, բառիս բուն իմաստով, աննկատ է մնացել։