00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե չես ուզում ապրել, չի նշանակում` ուզում ես չապրել». ի՞նչ գիտենք ինքնասպանության մասին

© Sputnik / Asatur YesayantsԿիևյան կամուրջ
Կիևյան կամուրջ - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2022
Կիևյան կամուրջ
Բաժանորդագրվել
Ըստ ԶԼՄ-ների՝ միայն վերջին երկու տարում Հայաստանում մոտ չորս հարյուր մարդ է ինքնասպանություն գործել։ Որոշ երկրների (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Բանգլադեշ) համար դա կաթիլ է ծովում, իսկ հազիվ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար... մտածելու տեղիք է տալիս։
Անցած տարին չզիջեց նախորդ տարիներին։ Ինչո՞ւ են մարդիկ ինքնասպանություն գործում։ Բացատրությունները տարբեր են` հասարակական ճգնաժամ (մշակութային, տնտեսական, հոգևոր, գաղափարական), հետպատերազմական իրավիճակ, հասարակական նորմերի ու արժեքների համակարգի փլուզում, ֆիզիկական հոգնածություն։
Հայաստանն ինքնիշխան պետություն կմնա՞, իսկ քաղաքացիները՝ քրիստոնյաներ, թե՞ երկիրը կվերածվի եկեղեցիների փոխարեն մզկիթներով վիլայեթի պես մի բանի։ Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ, ապրելը դժվար է, կյանքից հեռանալը՝ հեշտ։
Երևանի Կիևյան (Հրազդանի) կամուրջը վաղուց է ձգողական կետ դարձել ինքնասպանների համար. այստեղ են գալիս ճակատագրական որոշում կայացրած անձինք։
Կամուրջը կառուցվել է 1956 թվականին, բայց երկրորդ փորձից է շահագործման հանձնվել։ Առաջին բացումը ողբերգության վերածվեց. շինությունը փլուզվեց՝ իր հետ տանելով մի քանի տասնյակ կյանքեր (հիմնականում՝ գերմանացի ռազմագերիների)՝ այդպիսով սկիզբ դնելով մահացու շղթային։
Վանա լճի Կտուց կղզին. ինչի՞ մասին է հիշեցնում դեպի հայկական վանք տանող ճանապարհը
Մի քիչ այն վայրերի պատմությունից, որտեղ ամենից հաճախ են ինքնասպանություն գործում։
Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը շինարարության պահից (1937 թվական) ի վեր մոտ մեկուկես հազար մարդու կյանք է խլել:
Սանկտ Պետերբուրգ, Բորովոյ կամուրջ։ Միայն 1993 թվականին երեք հարյուր մարդ է նետվել այստեղից։
Բրիտանիայի Հարավային ափ, Բիչի-Հեդ հրվանդան։ Ամեն տարի քսան-երեսուն մարդ է նետվում կավճե ժայռից։
Փարիզ։ Շատերը հատուկ են գալիս այստեղ կյանքում վերջին անգամ Էյֆելյան աշտարակ բարձրանալու համար։
Ինչո՞ւ է նրանց գրավում բարձրությունը...
Յուրի Վագին, «Ինքնասպանության էսթետիկա». «Այդ վայրերի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է սեփական մահը հնարավորինս գեղեցիկ դարձնելու ձգտումով, հատկապես ազդեցությունը ուժեղանում է, եթե ինչ-որ տեղանք կամ օբյեկտ արդեն համբավ է ձեռք բերել այդ առումով»:
Գուցե այդպես էլ կա, փորձագետներին պետք է լսել։ Մինչդեռ ինքնասպանության վարքի հոգեբանության ոլորտի հայ մասնագետները լռում են, թեև ոչ թե կարող են, այլ պարզապես պարտավոր են խոսել, բացատրել, կանխել։
Ապրի՛ր և հիշի՛ր
Հոգեբանների դիտարկմամբ՝ մարդկանց ութսուն տոկոսը (ազգությունն ու սոցիալական վիճակը նշանակություն չունեն) տարբեր ժամանակներում այսպես թե այնպես մտածել են ինքնասպանության մասին։ Հոգեբանները կարծում են, որ մահանալու ցանկությունը հատկապես տարածված է երեխաների շրջանում, սակայն ինքնասպանության մասին ֆանտազիաները բնական են նաև մեծահասակների համար:
Լսում ենք մասնագետներին ու հիշում՝ ինքնասպանության փորձերի մեծ մասը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը գտնվում է ժամանակավոր դեպրեսիայի մեջ, որը կարող է երբեք չկրկնվել:
Մի բան էլ։ Ինքնասպանության փորձ անող կանայք եռակի շատ են, քան տղամարդիկ, բայց ինքնասպանություն գործող տղամարդիկ` քառակի շատ կանանցից։ Հիմնական բացատրությունն այն է, որ ինքնասպանություն գործող տղամարդիկ նախընտրում են մահվան ավելի «հուսալի» գործիքները, օրինակ` զենքը։
Մեզնից շատ քչերը զենք ունեն, բայց Կիևյան կամուրջը «ձեռքի տակ» է։
Ի՞նչ է պետք անել Հայաստանում, որտեղ յուրաքանչյուրի կյանքն իսկապես շատ թանկ է։ Աշխարհի շատ երկրներում «վստահության հեռախոսներ» են գործում։ ԱՄՆ-ում, օրինակ, այդ հեռախոսը զնգում է տարեկան մոտ երկու հարյուր քառասուն միլիոն անգամ՝ օրական ավելի քան վեց հարյուր հազար զանգ:
Տարին, շաբաթը, ամիսը, օրը քանի՞ անգամ են զանգում հայկական վստահության հեռախոսին։ Չգիտեմ, բայց ամեն դեպքում զանգին պատասխանողը պետք է անի այն, ինչ իրենից սպասում են հեռախոսի այն կողմում:
Մի դեպք պատմեմ։ Ամերիկյան փրկության ծառայություն է զանգել մի կին ու ասել, որ երեխան խեղդվել է իր ձեռքերում։ Մինչ ոստիկանությունն ու շտապօգնությունը հասել են դեպքի վայր, կնոջ հետ խոսել է օպերատորը։ Նման խոսակցությունները կարող են երկար տևել, ժամանակի սահմանափակում չկա, որքան անհրաժեշտ է, այնքան խոսում են: Պատահում է, որ օպերատորները խոսակցությունից հետո նորից են զանգում, որպեսզի համոզվեն` ամեն ինչ նորմալ է, թե ոչ։
«Հոգեբաններն են աշխատում» նախադասությունները սովոր ենք լսել ավիաաղետներից, երկրաշարժերից, ջրհեղեղներից, մարդկային բազմաթիվ կյանքեր խլող այլ դեպքերից հետո։ Գուցե օգնում են, բայց արդեն պոստֆակտում։ Իսկ մեր դեպքում խոսքն այն մասին է, որ աշխատենք նախապես, կանխարգելիչ օգնություն ցուցաբերենք, չսպասենք, որ հերթական հուսահատված ինքնասպանը գա Կիևյանի կամրջի մոտ ու նետվի։
Ինչպես ասում էր լեհ բանաստեղծ և փիլիսոփա Ստանիսլավ Եժի Լեցը. «Պատահում է, որ չես ուզում ապրել, բայց դա չի նշանակում, որ ուզում ես չապրել»։ Երկար ապրե՛ք:
Լրահոս
0