00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ թե վաճառել, այլ արտադրել․ ռուս տնտեսագետը՝ ճգնաժամի ժամանակ Հայաստանի դերի մասին

© Sputnik / Евгений БиятовՌուսաստանի էկոնոմիկայի դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպով
Ռուսաստանի էկոնոմիկայի դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպով - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2022
Բաժանորդագրվել
Վերավաճառքից եկամուտը քիչ է, ռիսկերը` շատ։ Ուստի, Ռուսաստանի Էկոնոմիկայի դպրոցի ռեկտորի կարծիքով, շատ ավելի լավ է փորձել ինքնուրույն արտադրություններ կազմակերպել՝ օգտագործելով հայ և ռուս ծրագրավորողների գիտելիքները, ռուսական հզորություններն ու արևմտյան տեխնոլոգիաները։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ճգնաժամի ընթացքում Հայաստանի միջնորդական դերը պետք է լինի ոչ թե վերավաճառքը, այլ սեփական արտադրությունների ստեղծմումը։ Այս մասին Երևանում կայացած «Գիտության և բիզնեսի խաչմերուկում» ֆորումի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի էկոնոմիկայի դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը։
«Մոխրագույն ներկրումով» (կիսաօրինական) ապրանքների տեղափոխումը (նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում) ոչ այնքան շահավետ բիզնես է։ Դրա շահութաբերությունը, ըստ էության, այնքան բարձր չէ, որքան կարող է թվալ, իսկ ռիսկերը շատ են։ Եթե դուք հաշվետվության մեջ գրում եք, որ գնում եք ձեզ համար, իսկ հետո վերավաճառում եք Ռուսաստանում, բռնվելու վտանգը միշտ կա։
Ռուսաստանցի հայ գործարարն ուզում է բացել առցանց խանութ, որտեղ կվճարեն կրիպտոարժույթով
Այд դեպքում ոչ միայն կոնկրետ արևմտյան մատակարարը կդադարի աշխատել կոնկրետ հայկական ընկերության հետ, այլև ամբողջ Հայաստանը կհայտնվի առևտրի և միջբանկային գործարքների «մոխրագույն գոտում»։ Վերջապես, արդյունաբերության համար դա որևէ հեռանկար չի բացում։
«Իսկ մի վայր դառնալը, որտեղ կարող են աշխատել ռուս ծրագրավորողները բայց միաժամանակ սպասարկել եվրոպական շուկան, կամ որտեղ կկարողանան միավորվել ռուսական բաղկացուցիչները և Արևմուտքի տեխնոլոգիաները, այ դա շատ ավելի անվտանգ է, շահութաբեր և կարևորը՝ որակյալ մասնագետներ է ստեղծում»,-հայտարարել է Ենիկոլոպովը։
Նման արտադրության պահանջարկը կարող է զգալի լինել երկու ուղղությամբ՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար։ Տնտեսագետը հավելեց, որ Ռուսաստանում ավելի շատ սպառողական ապրանքների հետ կապված (արևմտյան բրենդների հեռանալու պատճառով) իրավիճակն է, բայց երկրի համար ավելի կարևոր է ոչ թե այդ, այլ արտադրական սարքավորումների և տեխնոլոգիաների բացը լրացնելը: Թե որքանով է Ռուսաստանի տնտեսությունն ինքնաբավ, նրա խոսքով, առայժմ հայտնի չէ և միայն հիմա է պարզվում:
Միկրոսխեմաների ռուսաստանցի ստեղծողներն ուզում են Երևանում իրենց համար թիմ հավաքել
«Օրինակ` մենք հայտարարում ենք, որ ավտոմոբիլաշինությունը մեզ մոտ արդեն խիստ տեղայնացված է՝ պայմանականորեն 90 տոկոսով։ Բայց մնացած 10 տոկոսն այնպիսի հանգույցներ են, առանց որոնց ամեն ինչ կանգ կառնի։ Կամ էլ տեղայնացումն ապահովվել է գրեթե 100 տոկոսով, բայց տեղայնացված չէ մատակարարը»,-պարզաբանեց տնտեսագետը։
Այդ պատճառով, փորձագետի կարծիքով, այստեղ նոր հեռանկարներ են բացվում ԵԱՏՄ երկրների միջև համատեղ կոոպերացիոն արտադրությունների համար։
«Այս ամենը նախկինում վերլուծության չի ենթարկվել, այդ պատճառով անհնար էր կանխատեսել, թե ինչ բաղադրիչներ կամ տեխնոլոգիաներ կպակասեն և ով կունենա դրանց կարիքը։ Կամ՝ ինչ-որ բանի մասին մտածում էին, որ այն կարելի է փոխարինել, պարզվեց՝ չի կարելի։ Հիմա նման հարցերն իրենց զգացնել են տալիս»,-հավելեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների հետ առևտրում դոլարից հեռանալուն, ապա պետք է հասկանալ, որ միջազգային արտադրական և առևտրային շղթաները ներկայում բարդ են և մի քանի երկիր են ներառում։ Ենիկոլոպովի խոսքով` եթե յուրաքանչյուրն իր արժույթով առևտուր անի, ապա կուրսերի փոփոխությունից մեծ ռիսկեր կառաջանան:
Ինչ են փնտրում ռուս ֆինանսիստները Երևանում և ինչ կարող են ստանալ. պարզաբանում է փորձագետը
«Տարածաշրջանային արժույթը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ դրանով են աշխատում և՛ հաճախորդները, և՛ մատակարարները»,-հավելել է նա:
Հայաստանում նա պատրաստվում է ակադեմիական համագործակցության մասին պայմանավորվել տեղական տնտեսական բուհերի և ֆակուլտետների հետ, իսկ հետագայումհամատեղ հետազոտություններ անցկացնել։
Լրահոս
0