https://arm.sputniknews.ru/20220618/metrvoji-ajapnjak-kajarani-nakhagtsman-ashkhatanqnern-anelu-hamar-hamadzajnagir-e-stvoragrvel-43753753.html
Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքներն անելու համար համաձայնագիր է ստորագրվել
Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքներն անելու համար համաձայնագիր է ստորագրվել
Sputnik Արմենիա
Համաձայնագրի ստորագրման արարողությունը կայացել է Սանկտ Պետերբուրգում։ 18.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-18T10:31+0400
2022-06-18T10:31+0400
2022-06-18T11:02+0400
մետրո
երևան
աջափնյակ
նախագիծ
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2308/43/23084316_0:0:1600:901_1920x0_80_0_0_b8e5d2d2b9173af3a23cfb5978a6e3e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։Նա ընդգծել է, որ քայլ առ քայլ իրագործում են խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու համար։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը:Հիշեցնենք` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի երկայնքով: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։554 մլն դրամ կհատկացվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների համարՔաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2308/43/23084316_112:0:1536:1068_1920x0_80_0_0_ea7e3e4040b53b19a7010058228a974d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, երևան, աջափնյակ, նախագիծ, հայաստան, ռուսաստան
մետրո, երևան, աջափնյակ, նախագիծ, հայաստան, ռուսաստան
Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքներն անելու համար համաձայնագիր է ստորագրվել
10:31 18.06.2022 (Թարմացված է: 11:02 18.06.2022) Համաձայնագրի ստորագրման արարողությունը կայացել է Սանկտ Պետերբուրգում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Տեղեկությունն
իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
«Սանկտ Պետերբուրգում ներկա եմ գտնվել այդ համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքները»,- գրել է Ավինյանը։
Նա ընդգծել է, որ քայլ առ քայլ իրագործում են խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու համար։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը:
Հիշեցնենք` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի երկայնքով: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել: