00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի ու կփակվի հայկական ֆիլմերով, այդ թվում՝ պատերազմի մասին

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Հովհաննիսյան, Արա Խզմալյան, Հարություն Խաչատրյան, Կարեն Ավետիսյան
Լևոն Հովհաննիսյան, Արա Խզմալյան, Հարություն Խաչատրյան, Կարեն Ավետիսյան - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Լևոն Հովհաննիսյան, Արա Խզմալյան, Հարություն Խաչատրյան, Կարեն Ավետիսյան
Բաժանորդագրվել
Կինոփառատոնն այս տարի կրկին առանձնանում է լավ ֆիլմերով, բարձրակարգ ռեժիսորներով ու պրոդյուսերներով։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կբացվի ու կփակվի հայկական ֆիլմերով։ Փառատոնի վերջում կցուցադրվի Արցախյան պատերազմի մասին ֆիլմաշար՝ նկարված հետպատերազմյան շրջանում, ու ոչ միայն հայ ռեժիսորների կողմից։ Այս մասին այսօր Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնին ընդառաջ հրավիրված առաջին ասուլիսում հայտնեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
«Հայկական կինոյի ներկայությունը փառատոնում շատ ընգծված է, մենք փորձում ենք այն բերել մրցութային դաշտ, որտեղ արդեն անկախ միջազգային ժյուրին կգնահատի՝ որքանով են դրանք մրցունակ։ Ամեն դեպքում, մենք մեր գործառույթներից մեկն ենք համարում ջանք գործադրել, որ մրցույթի կոնտեքստում հայտնվի հայկական կինոն»,- ասաց Կարեն Ավետիսյանը։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ավետիսյան
Директор международного кинофестиваля  Золотой абрикос Карен Аветисян на пресс-конференции (17 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Կարեն Ավետիսյան
ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալ Արա Խզմալյանը հատուկ ընգծեց, որ փառատոնին հայկական կինոյի ներգրավվածությունը որակապես այլ հարթության վրա է, ինչը շատ կարևոր ձեռքբերում է։ Ավետիսյանն էլ հավելեց՝ շատ երկար ժամանակ է, ինչ կինոն զարգանում է համարտադրության սկզբունքով, և Հայաստանը փորձում է տարեցտարի ներթափանցել այդ ոլորտ։
© Sputnik / Asatur YesayantsԱրա Խզմալյան
Ара Хзмалян и Арутюн Хачатрян на пресс-конференции на тему международного кинофестиваля Золотой абрикос (17 июня 2022). Еревaн (17 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Արա Խզմալյան
Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս տարի փառատոնը առանձնանում է իր հյուրերով։
«Այսպիսի փառատոն վաղուց չէինք ունեցել, այսքան լավ ֆիլմեր, այսպիսի բարձրակարգ ռեժիսորներ ու պրոդյուսերներ, և այսպիսի մեծ ու լուրջ ծրագիր։ Փառատոնի սկիզբը դրված է, շարունակությունը կլինի տարվա վերջին»,- ասաց Հարություն Խաչատրյանը։
Ասուլիսի ընթացքում կազմակերպչական թիմը ներկայացրեց փառատոնային ժյուրիի կազմը, բացման և փակման ֆիլմերը, պատվավոր հյուրերին, ինչպես նաև այլ մանրամասներ։ Կինոփառատոնը պատերազմից ու համավարակային սահմանափակումներից հետո առաջին անգամ ներկայացուցչական, միջազգային հյուրերի այցելության և կարգավիճակային հյուրերի ներկայության տեսակետից նորից փորձելու է լիարժեք ներկայանալ։
© Sputnik / Asatur YesayantsՀարություն Խաչատրյան
Арутюн Хачатрян на пресс-конференции на тему международного кинофестиваля Золотой абрикос (17 июня 2022). Еревaн (17 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Հարություն Խաչատրյան
Կարեն Ավետիսյանի բնորոշմամբ՝ «Ոսկե ծիրանը» ավելին է, քան անհատները, այսինքն, այն վաղուց արդեն չի պատկանում որևէ ինստիտուտի կամ ինչ-որ անձանց, անկախությունից ի վեր եզակի մշակութային իրադարձություններից մեկն է, որը պետք է անսակարկելի մշակութային արժեք ու ձեռքբերում մնա Հայաստանի համար։
Այս տարի փառատոնը հյուրընկալելու է «Լոկառնոյի», «Սան Սեբաստիանի» նման կինոփառատոնների գլխավոր մրցանակակիրների, «Ոսկե Արմավենու ճյուղի» դափնեկրի ու օսակարակիր հյուրերի։
Ասուլիսի ընթացքում բանախոսները թվեցին մի քանի այդպիսի նշանավոր անուններ։ Նախ՝ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Փառատոնի ընթացքում լինելու է նրա խաղարկային ֆիլմերի ցուցադրությունը։ Ավետիսյանը նշեց, որ Թերի Ջորջն իր ֆիլմոգրաֆիայում անդրադարձել է շատ կարևոր օրակարգի՝ կոնֆլիկտների ու ցեղասպանությունների, որոնց թվում է նաև Հայոց ցեղասպանությունը։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ավետիսյան, Լևոն Հովհաննիսյան
Директор международного кинофестиваля  Золотой абрикос Карен Аветисян на пресс-конференции (17 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Կարեն Ավետիսյան, Լևոն Հովհաննիսյան
Փառատոնի մեկ այլ կարևոր հյուր է հռչակավոր պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, որի ավանդը համաշխարհային կինոյում այնքան մեծ է, որ «Ոսկե ծիրանի» ընթացքում սովորաբար ռեժիսորներին տրվող «Փարաջանովյան թալեր» մրցանակն այս տարի նախատեսվում է տալ նաև Բոբերին։ Փառատոնին ներկա կլինի նաև DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին, որի կինոնախագիծը հասել է մինչև 700 ժամ ժապավենային նկարահանումների, որից 6-ը Երևանում հենց իր՝ ռեժիսորի ներկայությամբ, կցուցադրվի փառատոնի ընթացքում։
Խոսելով բացման ու փակման ֆիլմերի մասին, փառատոնի գեղարվեստական տնօրենը հայտնեց, որ բացումը լինելու է ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, որը Հայոց ցեղասպանության թեմատիկ գիծ ունի, իսկ փակումը՝ Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված Հանրապետություն» վավերագրական ֆիլմով, որը նվիրված է Արցախի պատերազմին։
«Աղետից հետո, բնականաբար, ի հայտ են գալիս այդ ամենի արտահայտումները նաև կինոյի լեզվով, և ոչ միայն հայ ռեժիսորների կողմից»,- նշեց Կարեն Ավետիսյանը։
Փառատոնը այս տարի կունենա մրցութային երեք ծրագիր, որոնց թվում լիամետրաժ ու կարճամետրած ֆիլմերի համար նախատեսված ծրագրերն են։ 19 երկրների մասնակցությամբ տարածաշրջանային մրցույթի մեկնարկը կրկին տրվելու է հայկական ֆիլմով։ Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվարա Հովհաննիսյանը հայտնեց, որ «Երևանյան պրեմիերաների» շրջանակում այս տարի 16 ֆիլմ կներկայացվի։ Դրանց շրջանակում հայ հանդիսատեսի դատին կհանձնվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից։
© Sputnik / Asatur YesayantsԼևոն Հովհաննիսյան
Первый заместитель мэра Левон Оганнисян на пресс-конференции на тему международного кинофестиваля Золотой абрикос (17 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Լևոն Հովհաննիսյան
«Ոսկե ծիրանը» միայն այս տարի է, որ առաջին անգամ ֆինանսավորվելու է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց՝ շատ տրամաբանական է, որ քաղաքապետարանը նույնպես իր մասնակցությունն է ունենում։ Ըստ նրա՝ «Ոսկե ծիրանը» Երևանի մշակութային կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ «Ոսկե ծիրանի» ու կինոմատոգրաֆների միության ջանքերով վերազինվել է Կինոյի տունը, որը, նպատակ կա՝ կամաց-կամաց վերածելու փառատոնային կենտրոնի, ու այս տարի փառատոնի միջոցառումների կեսը հենց այդտեղ է անցկացվելու։
Նախկինում փառատոնի հովանավորն էր «Վիվասել ՄՏՍ» ընկերությունը, սակայն Խաչատրյանը նշեց, որ 3 տարի առաջ ընկերության ղեկավարության որոշմամբ փառատոնի ամբողջ ֆինանսավորումը հանվել է։
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Փառատոնի բացումն ու փակումը կանացկացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Լրահոս
0