00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա դեռ սկիզբն է». Եվրոպայում կանգնել են գործարանները

CC BY-SA 3.0 / Moulins / Entrée usine areva malvesiԳործարան Ֆրանսիայում
Գործարան Ֆրանսիայում - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Բաժանորդագրվել
ԵՄ–ն ամեն կերպ նվազեցնում էր էներգետիկ կախվածությունը, երբ հանկարծ պարզվեց. արդյունաբերությանը խիստ անհրաժեշտ են ռուսական էժան էներգակիրները։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Գներն առավելագույնի են հասել, իսկ մատակարարումները, ինչպես արդեն ցույց տվեց Մոսկվան, կարող են դադարել ցանկացած պահի։ Գործարանները մեկը մյուսի հետևից կասեցնում են արտադրությունը։ Ովքեր են պարապուրդի մատնվել և հատկապես որ ոլորտներն են տուժել Բրյուսելի նոր էներգետիկ քաղաքականությունից` ՌԻԱ Նովոստիի նյութում։

Գնաճային ցնցում

ԵՄ–ում էներգառեսուրսները տարեսկզբից թանկացան 50%–ով և 13 տարվա ընթացքում առավելագույնի հասան։ Գնաճը խելահեղ է։ Եվրագոտու 19 երկրներում մայիսին ռեկորդ գրանցեցին` 8,1%։ Նախևառաջ էներգակիրների (39,2%, ապրիլին 37,5 էր), մթերքների, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի, արդյունաբերական ապրանքների հաշվին։
Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում դրանից էլ շատ` 20,1%, 18,5, 16,4։ Խոշորագույն տնտեսություններում` Գերմանիայում և Ֆրանսիայում` 8,7 և 5,8։ ԳԴՀ–ի համար դա 50 տարվա առավելագույնն էր։
Այս ցուցանիշները Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների, ինչպես նաև ռուսական նավթի ու գազի մասնակի արգելքի հետևանք են։ Հունիսին Բրյուսելը արգելք դրեց «սև ոսկու» խողովակաշարային ներմուծման վրա, սակայն ամբողջությամբ ածխաջրածնից հրաժարվել չհանդգնեց։ Ծովով մատակարարումները շարունակվում են։ Թեպետ դա էլ թանկ նստեց։ Տուժում են և՛ սպառողները, և՛ արդյունաբերությունը։ Եվրոպացիներին «վառելիքային աղքատություն» է սպառնում։

Դիտորդները փաստում են` ԵՄ–ի տնտեսությունը մոտ է աղետին, ընդ որում, սպառողական շուկաներում նկատվող գնաճային փոթորիկը դեռ նոր է սկսվում։ Հետագա գնաճի մասին վկայում է արտադրողների կտրուկ վերելք արձանագրած սակագնային ցուցիչը` տարեկան կտրվածքով` 36,8%։

Spiegel–ում կարծում են, որ ԵՄ–ի կողմից պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում ռուսական նավթի նկատմամբ կիրառած մասնակի արգելքը գնային ցնցում, տոկոսադրույքների աճ, եկամուտների և բնակչության գնողունակության անկում կառաջացնի։
Ինչպես պարբերականին հայտնեց Bruegel հետազոտական կենտրոնի տնօրեն Գունթրամ Վոլֆը` գնաճային ճնշումը կշարունակի ուժեղանալ, և շուկաներում իրավիճակը կվատթարանա։

Մեկը մյուսի հետևից

Դեռ աշնանը գազի գները լուրջ հարվածեցին եվրոպական քիմիական արդյունաբերությանը։ Yara International ASA նորվեգական ընկերությունը 40%–ով կրճատեց հանքային պարարտանյութերի արտադրությունը։ Բրիտանական CF Industries–ը երկու գործարան փակեց, որոշակի հզորություններ անջատեց նաև գերմանական BASF SE–ն։
Այժմ, ինչպես գրում է The Wall Street Journal–ը, նրանց օրինակին հետևեցին նաև մյուսները։ Միանգամից մի քանի ձեռնարկություն, որոնք տասնամյակներ շարունակ ռուսական էժան նավթ էին օգտագործում, կանգնեցրել են արտադրությունը, քանի որ չեն կարողանում հաղթահարել ավելացած էներգետիկ ծախսերը։ «Տոքսիկ» էներգակիրներին այլընտրանք գտնելու համար ստիպված են լուրջ ջանքեր գործադրել։ Եթե Մոսկվան ամբողջովին դադարեցնի գազի մատակարարումը, ամեն ինչ կկանգնի։
«Գազպրոմն» արդեն իսկ իջեցրել է փականը Բուլղարիայի, Ֆինլանդիայի և Լեհաստանի համար, քանի որ հրաժարվել են վճարել ռուբլով։ Բայց չէ որ ԵՄ–ի գազային ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մոտ 40% է։
Էկոլոգիական բարեփոխումների իտալացի նախարար Ռոբերտո Չինգոլանին մայիսին կոչ արեց ժամանակավոր թույլատրել վճարումները կատարել ռուբլով` «քանի դեռ ԵՄ–ում փորձում են գլուխ հանել իրավական բազայից և հետևանքներից»։ Իսկ հունիսի 15-ին իտալական Eni–ն հայտնեց, որ «Գազպրոմից» մատակարարումների կրճատման վերաբերյալ ծանուցում է ստացել։ Պատճառները չեն բացահայտվում։

Դոմինոյի էֆեկտ

Այսօր ԱՄՆ–ում, Մերձավոր Արևելքում ու այլ տարածաշրջաններում էներգակիրների գներն անհամեմատ ցածր են, քան Եվրոպայում։ Օրինակ, ԵՄ–ում գազը գրեթե եռակի թանկ է, քան ամերիկյան շուկայում։ Այդ իսկ պատճառով եվրոպական ձեռնարկություններն ի վիճակի չեն դիմանալ մրցակցության։
Նոր պայմանները զգացվել է բոլոր ոլորտներում, բայց հատկապես բաժին է հասել քիմիականին։ Այսպես, օրինակ, OCI NV տնօրեն Ահմեդ Էլ–Հոշիի խոսքով` ընկերությունը կրճատել է Նիդեռլանդներում գտնվող գործարանում ամոնիակի արտադրությունը և այսօր ներկրում է այն ԱՄՆ–ից, Եգիպտոսից և Ալժիրից։
Մեծ Բրիտանիայում փակվել է Ince գործարանը` շուկայում ազոտային պարարտանյութերի խոշորագույն գործարաններից մեկը։ CF Fertilisers սեփականատեր ընկերությունը նախազգուշացրել է` դա կարող է խախտել պարենի մատակարարման շղթան։
Ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով` Միացյալ Թագավորությունում գնաճը մայիսին 40 տարվա ռեկորդ է սահմանել` հասնելով 9 տոկոսի։ Make UK–ի (վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների միություն) հաշվարկներով` ընդհանուր առմամբ բրիտանական ընկերությունների 17%–ը կրճատել է էներգատար արտադրությունը։
«Վլադիմիր Մոնոմախ» տանկերը - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2022
«Խաղադրույքներն ավելացել են»․ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտածել են, թե ինչպես են գնելու ռուսական նավթը
Տուժում են նաև մետաղագործները։ Մարտից ArcelorMittal-ը կասեցնում է պողպատաձուլական արտադրամասերի աշխատանքը պիկ ժամերին, իսկ դա աշխատաժամի մոտ 1/3–ն է։ Acerinox–ը փակել է իսպանական Ալխեսիրասում գտնվող իր միակ գործարանը։
Celsa պողպատաձուլական հոլդինգը (շտաբ-բնակարանն Իսպանիայում է) մտադիր է «դադարի ռեժիմի վրա դնել» տարեկան 2.5 մլն տոննա հզորությամբ բարսելոնյան ձեռնարկությունը։
Եվրոպայում մտադիր են տնտեսել գազը` մտավախություն ունենալով, որ «Պուտինը կփակի խողովակը»։ «Հյուսիսային հոսքով» գազանցումը կրճատելու «Գազպրոմի» հաղորդումից հետո կապույտ վառելիքի գները բարձրացել են 1000 խմ–ի դիմաց հասնելով ավելի քան 1200 եվրոյի։ Բոլոր կանխատեսումների համաձայն` էլեկտրաէներգիայի բարձր գները կարող են փլուզել ԵՄ–ում արդյունաբերական արտադրությունն ու խաթարել տնտեսական աճը։
Լրահոս
0