https://arm.sputniknews.ru/20220617/rusastany-kchegharki-eatm-erkrner-hacahatiki-artahanman-sahmanapakumnery-43707005.html
Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները
Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները
Sputnik Արմենիա
Նույնիսկ այն դեպքում, եթե սահմանափակումները երկարաձգվեն, ԵԱՏՄ երկրների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T15:11+0400
2022-06-17T15:11+0400
2022-06-17T15:16+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
հացահատիկ
ցորեն
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43259190_0:74:3073:1802_1920x0_80_0_0_30a83ad2fe465a4f95ffeae0c922be1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանը հուլիսի 1-ից կհանի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը՝ ամփոփելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման արդյունքները։«Մեզ տեղեկացրել են, որ սահմանափակումները կչեղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլև ընդհանուր առմամբ բոլորի համար»,–նշել է նա:Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե սահմանափակումները երկարաձգվեն, ԵԱՏՄ երկրների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա։Այս տարի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը սահմանափակել է սննդամթերքի որոշ տեսակների, այդ թվում ՝ հացահատիկի և շաքարի արտահանումը։Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները պետք է քվոտաներ և մաքսատուրքեր մտցնեն երրորդ երկրներ հացահատիկ արտահանման համար:Այսօր ցորենի արտահանման ամբողջական արգելք դեռ միայն Բելառուսն է սահմանել։ Հայաստանն ու Ղրղզստանը մաքսատուրքերի և քվոտաների մասին որոշումներ են պատրաստում։ Ղազախստանը դեմ է մաքսատուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել տեղի գյուղարտադրողներին, որպեսզի միջազգային պարտավորությունները կատարեն։ՀՀ-ում դեֆիցիտ չի լինի, ՌԴ-ից ցորենի ներկրման արգելքը հանվել է․ Էկոնոմիկայի նախարարություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43259190_118:0:2849:2048_1920x0_80_0_0_12a580d0cc1b71434e0949fd444cb3ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, հացահատիկ, ցորեն, ալեքսեյ օվերչուկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, հացահատիկ, ցորեն, ալեքսեյ օվերչուկ
Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները
15:11 17.06.2022 (Թարմացված է: 15:16 17.06.2022) Նույնիսկ այն դեպքում, եթե սահմանափակումները երկարաձգվեն, ԵԱՏՄ երկրների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանը հուլիսի 1-ից կհանի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը՝ ամփոփելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման արդյունքները։
«Մեզ տեղեկացրել են, որ սահմանափակումները կչեղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլև ընդհանուր առմամբ բոլորի համար»,–նշել է նա:
Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե սահմանափակումները երկարաձգվեն, ԵԱՏՄ երկրների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա։
«Պայմանավորվել ենք, որ այդ դեպքում մենք համատեղ կորոշենք քվոտաները և հացահատիկի մատակարարումը կիրականացվի առանց մաքսերի»,–ասել է Ամանգելդիևը:
Այս տարի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը սահմանափակել է սննդամթերքի որոշ տեսակների, այդ թվում ՝ հացահատիկի և շաքարի արտահանումը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները պետք է քվոտաներ և մաքսատուրքեր մտցնեն երրորդ երկրներ հացահատիկ արտահանման համար:
Այսօր ցորենի արտահանման ամբողջական արգելք դեռ միայն Բելառուսն է սահմանել։ Հայաստանն ու Ղրղզստանը մաքսատուրքերի և քվոտաների մասին որոշումներ են պատրաստում։ Ղազախստանը դեմ է մաքսատուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել տեղի գյուղարտադրողներին, որպեսզի միջազգային պարտավորությունները կատարեն։