https://arm.sputniknews.ru/20220617/rusakan-gazi-artahanumy-kughghvordvi-depi-harav-ev-arevelq-rd-energetikaji-nakharar-43714512.html
Ռուսական գազի արտահանումը կուղղորդվի դեպի հարավ և արևելք. ՌԴ էներգետիկայի նախարար
Ռուսական գազի արտահանումը կուղղորդվի դեպի հարավ և արևելք. ՌԴ էներգետիկայի նախարար
Sputnik Արմենիա
Նիկոլայ Շուլգինովի խոսքով՝ նախատեսվում է ենթակառուցվածքային օբյեկտներ կառուցել։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T16:28+0400
2022-06-17T16:28+0400
2022-06-17T16:29+0400
ռուսաստան
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_0:0:2473:1392_1920x0_80_0_0_ab9c60732f385880c3284c2bb5675041.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն աշխատում է գազը դեպի արևելք և հարավ ուղղորդելու համար ենթակառուցվածքներ կառուցելու նախագծերի վրա: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։Շուլգինովի խոսքով՝ դա վերաբերում է տրանսպորտային, նավահանգստային և խողովակաշարային ենթակառուցվածքներին։Նա նաև նշել է, որ էներգետիկայի նախարարությունը նավթը բարեկամ երկրներ արտահանելու տարբերակներ է մշակում, աշխատում է գործընկերների հետ:Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը անցկացվում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը:Լեհաստանը վաղաժամ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_454:0:2473:1514_1920x0_80_0_0_025eff95e6d9f9c56a99ce23b63400cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գազ
Ռուսական գազի արտահանումը կուղղորդվի դեպի հարավ և արևելք. ՌԴ էներգետիկայի նախարար
16:28 17.06.2022 (Թարմացված է: 16:29 17.06.2022) Նիկոլայ Շուլգինովի խոսքով՝ նախատեսվում է ենթակառուցվածքային օբյեկտներ կառուցել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն աշխատում է գազը դեպի արևելք և հարավ ուղղորդելու համար ենթակառուցվածքներ կառուցելու նախագծերի վրա: Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին է հայտնել էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։
«Սահմանվել են լոգիստիկայի փոփոխության ուղղությունները։ Անմիջապես հնարավոր չէ փոխել ուղղությունը։ Խնդիր է դրված, այդ թվում՝ նախագահի կողմից, մշակել ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման նախագծեր՝ արտահանման վերաուղղորդման և դիվերսիֆիկացման խնդիրը լուծելու և դեպի արևելք ու հարավ ուղղելու համար: Դրա վրա պետք է աշխատել», - պատասխանել է նախարարը այն հարցին, թե ուր են վերաուղղորդվում ռուսական գազի հոսքերը։
Շուլգինովի խոսքով՝ դա վերաբերում է տրանսպորտային, նավահանգստային և խողովակաշարային ենթակառուցվածքներին։
Նա նաև նշել է, որ էներգետիկայի նախարարությունը նավթը բարեկամ երկրներ արտահանելու տարբերակներ է մշակում, աշխատում է գործընկերների հետ:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը անցկացվում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը: