https://arm.sputniknews.ru/20220617/rd-karavarutjunn-orers-klutsi-larsi-mvot-nvor-hskich-ancaketi-teghadrman-harcy-qervobjan-43695198.html
ՌԴ կառավարությունն օրերս կլուծի Լարսի մոտ նոր հսկիչ անցակետի տեղադրման հարցը. Քերոբյան
ՌԴ կառավարությունն օրերս կլուծի Լարսի մոտ նոր հսկիչ անցակետի տեղադրման հարցը. Քերոբյան
Sputnik Արմենիա
Հայկական կողմը վստահ է, որ այս նախաձեռնությունը թույլ կտա մեկ երրորդով ավելացնել բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակությունը։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T13:50+0400
2022-06-17T13:50+0400
2022-06-17T14:09+0400
լարս
վերին լարս
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/1376/82/13768203_0:41:1600:941_1920x0_80_0_0_c0975c5625cbf81280c632497b596796.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունն օրերս որոշում կկայացնի Վերին Լարսի անցակետի մոտակայքում նոր՝ լրացուցիչ հսկիչ-անցագրային կետ սարքելու մասին, որտեղ մեծ բեռնատարերը մաքսային ձևակերպում կանցնեն:Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ամփոփելով իր ռուս գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպման արդյունքները Սանկտ Պետերբուրգի համաժողովի շրջանակում։Նախարարը վստահ է, որ թողունակության վրա կազդեն նաև ռուսական կողմից իրականացվող շինարարական աշխատանքները։ Նրա խոսքով՝ «Վերին Լարսի» թողունակության ավելացումը Ռուսաստանի շահերից է բխում՝ հաշվի առնելով ՌԴ ներմուծման կրճատումը։Ինչ վերաբերում է ընթացիկ իրավիճակին, Քերոբյանը նշեց, որ ներկայում բեռնատարները շարունակում են մեծ հերթի մեջ մնալ: Մոտ հազար հայկական տրանսպորտային միջոցներ մնում են Վրաստանի տարածքում՝ սպասելով դեպի ՌԴ անցնելուն, խցանումների պատճառով բեռնատարները Հայաստանից դուրս չեն գալիս։Նախարարը նշել է, որ հունիսի 11-ին Լարս կատարած այցի ժամանակ անձամբ է տեսել, թե ինչպես են Վրաստանում 18 օր մնալուց հետո բեռնատարները մտնում Ռուսաստանի տարածք այն դեպքում, երբ ճանապարհը 4-ից 5 ժամվա է:Հիշեցնենք՝ Վերին Լարսի անցակետն օրական բաց է թողնում 800-1000 բեռնատար ավտոմեքենա այն դեպքում, երբ նրա անձնագրային թողունակությունը 400 է։Սպասվում է, որ ռուս-վրացական սահմանին անցակետի վերակառուցման արդյունքում թողունակությունը կհասնի օրական 3 հազար տրանսպորտային միջոցի։ Վերին Լարսով անցնող ճանապարհը Հայաստանից Ռուսաստան տանող միակ գործող ցամաքային ուղին է։ Մայիսի սկզբներից այստեղ սկսել են խցանումներ առաջանալ, քանի որ Սև ծովում բեռնափոխադրումները բարդացնել են, ու բեռների մի մասը, այդ թվում՝ թուրքական, սկսել են Ռուսաստան ուղարկել ցամաքային ճանապարհով։
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1376/82/13768203_146:0:1454:981_1920x0_80_0_0_f8b9f6c5e515fc50543401bbd04b6252.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, բեռնատար
լարս, վերին լարս, բեռնատար
ՌԴ կառավարությունն օրերս կլուծի Լարսի մոտ նոր հսկիչ անցակետի տեղադրման հարցը. Քերոբյան
13:50 17.06.2022 (Թարմացված է: 14:09 17.06.2022) Հայկական կողմը վստահ է, որ այս նախաձեռնությունը թույլ կտա մեկ երրորդով ավելացնել բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունն օրերս որոշում կկայացնի Վերին Լարսի անցակետի մոտակայքում նոր՝ լրացուցիչ հսկիչ-անցագրային կետ սարքելու մասին, որտեղ մեծ բեռնատարերը մաքսային ձևակերպում կանցնեն:
Տեղեկությունը
Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ամփոփելով իր ռուս գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպման արդյունքները Սանկտ Պետերբուրգի համաժողովի շրջանակում։
«Որոշումը կընդունվի այսօր կամ երկուշաբթի․.. Դա պետք է էապես մեծացնի «Վերին Լարսով» բեռնափոխադրումները, անցակետի թողունակությունը մեկ երրորդով կաճի»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը վստահ է, որ թողունակության վրա կազդեն նաև ռուսական կողմից իրականացվող շինարարական աշխատանքները։ Նրա խոսքով՝ «Վերին Լարսի» թողունակության ավելացումը Ռուսաստանի շահերից է բխում՝ հաշվի առնելով ՌԴ ներմուծման կրճատումը։
Ինչ վերաբերում է ընթացիկ իրավիճակին, Քերոբյանը նշեց, որ ներկայում բեռնատարները շարունակում են մեծ հերթի մեջ մնալ: Մոտ հազար հայկական տրանսպորտային միջոցներ մնում են Վրաստանի տարածքում՝ սպասելով դեպի ՌԴ անցնելուն, խցանումների պատճառով բեռնատարները
Հայաստանից դուրս չեն գալիս։
Նախարարը նշել է, որ հունիսի 11-ին Լարս կատարած այցի ժամանակ անձամբ է տեսել, թե ինչպես են Վրաստանում 18 օր մնալուց հետո բեռնատարները մտնում Ռուսաստանի տարածք այն դեպքում, երբ ճանապարհը 4-ից 5 ժամվա է:
«Այդ հարցը լուրջ է Հայաստանի համար և ոչ պակաս լուրջ է Ռուսաստանի համար։ Հուսով եմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել հանդիպման ժամանակ, հնարավորինս արագ կազդեն կոնկրետ թվերի վրա»,–ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք՝ Վերին Լարսի անցակետն օրական բաց է թողնում 800-1000 բեռնատար ավտոմեքենա այն դեպքում, երբ նրա անձնագրային թողունակությունը 400 է։
Սպասվում է, որ ռուս-վրացական սահմանին անցակետի վերակառուցման արդյունքում թողունակությունը կհասնի օրական 3 հազար տրանսպորտային միջոցի։
Վերին Լարսով անցնող ճանապարհը
Հայաստանից Ռուսաստան տանող միակ գործող ցամաքային ուղին է։
Մայիսի սկզբներից այստեղ սկսել են խցանումներ առաջանալ, քանի որ Սև ծովում բեռնափոխադրումները բարդացնել են, ու բեռների մի մասը, այդ թվում՝ թուրքական, սկսել են Ռուսաստան ուղարկել ցամաքային ճանապարհով։