https://arm.sputniknews.ru/20220617/pentagvony-hraparakel-e-ukrainajin-tramadrats-razmakan-ognutjan-canky-43729957.html
Պենտագոնը հրապարակել է Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ցանկը
Պենտագոնը հրապարակել է Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ցանկը
Sputnik Արմենիա
Պենտագոնի զեկույցի համաձայն` Ուկրաինային 5.6 մլրդ դոլարի օգնություն է տրամադրվել։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T19:44+0400
2022-06-17T19:44+0400
2022-06-17T19:47+0400
ուկրաինա
պենտագոն
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27674696_0:8:1600:908_1920x0_80_0_0_a0cd0b7922de5af520a33d4a44dd9fc0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն այսօր հրապարակել է Կիևին տրամադրած ռազմական օգնության հաշվետվությունը։Պենտագոնի տվյալներով` Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր օգնության ծավալները հասել են 5.6 մլրդ դոլարի, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման օրից` 6.3 մլրդի։Ինչպես իր զեկույցում նշում է Պենտագոնը, ռազմական ոլորտում Ուկրաինային ցուցաբերած օգնությունը ներառում է ավելի քան 1.400 «Stinger» շարժական զենիթահրթիռային համալիր, ավելի քան 6.500 «Javelin» հակատանկային հրթիռային համալիր, ավելի քան 20.000 այլ տեսակի հակատանկային համալիրներ, ավելի քան 700 «Switchblade» անօդաչու, 155-մմ 126 հաուբից և դրա համար նախատեսված 260.000 արկ, ինչպես նաև 108 մարտավարական մեքենա այդ հրետանային զենքի քարշակման համար։Ամենից շատ վարձկաններ Ուկրաինա են եկել Լեհաստանից. ՌԴ ՊՆԲացի այդ, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը Կիև է ուղարկել 20 Մի-17 ուղղաթիռ, 200 Մ113 զրահամեքենա, ավելի քան 7 000 միավոր հրաձգային զենք և դրա համար նախատեսված ավելի քան 50 մլն փամփուշտ, մոտ 75 000 զրահաբաճկոնի և սաղավարտների հավաքածու, 121 հատ «Phoenix Ghost» անօդաչու ավիացիան համալիր և «Հարպուն» ցամաքային տեղակայման հականավային թևավոր հրթիռներ։Պենտագոնի ցանկում կան նաև քիմիական, ռադիոլոգիական և կենսաբանական պաշտպանության միջոցներ, բժշկական պարագաներ, պաշտպանված կապի համակարգեր, պայթուցիկ, գիշերային տեսանելիության սարքեր, արբանյակային կապի ծառայություններ։ ԱՄՆ–ն ֆինանսավորել է նաև Ուկրաինայի զինվորականների ուսուցումն ու տեխնիկական սպասարկումը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 114-րդ օրը։
ուկրաինա
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27674696_190:0:1410:915_1920x0_80_0_0_3d27ab328b764548ad4fd32e122105cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պենտագոն, զենք
Պենտագոնը հրապարակել է Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ցանկը
19:44 17.06.2022 (Թարմացված է: 19:47 17.06.2022) Պենտագոնի զեկույցի համաձայն` Ուկրաինային 5.6 մլրդ դոլարի օգնություն է տրամադրվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն այսօր հրապարակել է Կիևին տրամադրած ռազմական օգնության հաշվետվությունը։
Պենտագոնի տվյալներով` Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր օգնության ծավալները հասել են 5.6 մլրդ դոլարի, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման օրից` 6.3 մլրդի։
Ինչպես իր զեկույցում նշում է Պենտագոնը, ռազմական ոլորտում Ուկրաինային ցուցաբերած օգնությունը ներառում է ավելի քան 1.400 «Stinger» շարժական զենիթահրթիռային համալիր, ավելի քան 6.500 «Javelin» հակատանկային հրթիռային համալիր, ավելի քան 20.000 այլ տեսակի հակատանկային համալիրներ, ավելի քան 700 «Switchblade» անօդաչու, 155-մմ 126 հաուբից և դրա համար նախատեսված 260.000 արկ, ինչպես նաև 108 մարտավարական մեքենա այդ հրետանային զենքի քարշակման համար։
Բացի այդ, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը Կիև է ուղարկել 20 Մի-17 ուղղաթիռ, 200 Մ113 զրահամեքենա, ավելի քան 7 000 միավոր հրաձգային զենք և դրա համար նախատեսված ավելի քան 50 մլն փամփուշտ, մոտ 75 000 զրահաբաճկոնի և սաղավարտների հավաքածու, 121 հատ «Phoenix Ghost» անօդաչու ավիացիան համալիր և «Հարպուն» ցամաքային տեղակայման հականավային թևավոր հրթիռներ։
Պենտագոնի ցանկում կան նաև քիմիական, ռադիոլոգիական և կենսաբանական պաշտպանության միջոցներ, բժշկական պարագաներ, պաշտպանված կապի համակարգեր, պայթուցիկ, գիշերային տեսանելիության սարքեր, արբանյակային կապի ծառայություններ։ ԱՄՆ–ն ֆինանսավորել է նաև Ուկրաինայի զինվորականների ուսուցումն ու տեխնիկական սպասարկումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 114-րդ օրը։