https://arm.sputniknews.ru/20220617/patzhamijvocner-putinjan-gnatsh-ev-ukraina-rd-nakhagahi-elujti-glkhavvor-ketery-43732341.html
Պատժամիջոցներ, «պուտինյան գնաճ» և Ուկրաինա․ ՌԴ նախագահի ելույթի գլխավոր կետերը
Պատժամիջոցներ, «պուտինյան գնաճ» և Ուկրաինա․ ՌԴ նախագահի ելույթի գլխավոր կետերը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում և... 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T20:18+0400
2022-06-17T20:18+0400
2022-06-17T20:21+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ուկրաինա
պատժամիջոցներ
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43723176_0:0:1600:901_1920x0_80_0_0_9d3e5cdff0fb1c9200b162639aa9d811.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում և անդրադարձել մի շարք առանցքային թեմաների:Հատուկ գործողության մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` հատուկ գործողություն անցկացնելու որոշումը հարկադրված էր և անհրաժեշտ։«Արևմուտքը սկզբունքորեն հրաժարվեց կատարել նախկինում ստանձնած պարտավորությունը։ Նրա հետ որևէ նոր պայմանավորվածության հասնելն ուղղակի անհնար էր։ Ստեղծված իրավիճակում մեզ համար աճող ռիսկերի և սպառնալիքների ֆոնին ռազմական հատուկ գործողության անցկացման որոշումը հարկադրված էր, դժվար, բայց, անշուշտ, անհրաժեշտ»,- ասել է նա։Պուտինը նշել է, որ այդ որոշումն ուղղված է ռուսաստանցիների և Դոնբասի ժողովուրդների պաշտպանությանը, որոնք 8 տարի շարունակ ցեղասպանության են ենթարկվել Կիևի կողմից:Պենտագոնը հրապարակել է Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ցանկըՀացահատիկի արտահանումՈւկրաինական հացահատիկի արտահանման հինգ-վեց տարբերակ կա։ Կիևի իշխանությունները պիտի որոշեն` ինչպես դա արվի։«Բայց հարցը մենք չենք, հարցը այն մարդկանց ադեկվատությունն է, որոնք իշխանություն ունեն Կիևում։ Թող վճռեն, թե ինչպես են վարվելու տվյալ դեպքում, գոնե չհետևեն արտերկրում, օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց տերերին»,-ավելացրել է ՌԴ առաջնորդը։Արևմուտքի քաղաքականությունըԱրևմուտքն Ուկրաինան լցնում է զենքով ու ռազմական խորհրդականներով, փող չի խնայում ագրեսիա և ռուսատյացություն սերմանելու համար։«Արևմուտքը ոչ միայն ձգտում էր իրագործել հակառուսական սցենարը, այլև ուկրաինական տարածքի ակտիվ ռազմականացում էր իրականացնում։ Ուկրաինան բառացիորեն լցնում էր զենքով ու ռազմական խորհրդականներով։ Հիմա էլ է շարունակում դա անել։ Արևելքում Ռուսաստանի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի զինադաշտ ստեղծելու, ագրեսիա, ատելություն և ռուսատյացություն սերմանելու համար գումար չեն խնայել և չեն խնայում»,-ասել է Պուտինը:Արևմուտքն անշնորհք կերպով ստիպողաբար տարածում է իր էթիկան և մշակույթը` օգտագործելով բոլոր միջոցները։ Իսկ եթե որևէ «ապստամբի» «սանձել» չի հաջողվում, նրան փորձում են մեկուսացնել անգամ սպորտում, օլիմպիական խաղերում։ Մշակույթի, արվեստի գլուխգործոցներն արգելում են միայն այն պատճառով, որ դրանց հեղինակները «սխալ» ծագում ունեն։Ամենից շատ վարձկաններ Ուկրաինա են եկել Լեհաստանից. ՌԴ ՊՆԵՄ պատժամիջոցային քաղաքականության հետևանքներըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների պատճառով Եվրամիությունը կորցնում է գլոբալ մրցունակությունը։Նրա խոսքով՝ պատժամիջոցները երկարաժամկետ լուրջ հետևանքներ ունեն նաև եվրոպական ընկերությունների ծախսերի համար։Ռուսաստանի առաջնորդը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ տնտեսական բլիցկրիգն ի սկզբանե հաջողության շանս չուներ, քանի որ գործնական փորձը, հատկապես վերջին տարիներին, հիանալի ցույց է տալիս, որ պատժամիջոցային քաղաքականությունը երկսայր է։Ինչ վերաբերում է Եվրոպայում գների համատարած աճին, ապա այստեղ, Պուտինի գնահատմամբ, իր «ներդրումն» է ունեցել ձախողված էներգետիկ քաղաքականությունը, հույսը վերականգնվող աղբյուրների և բնական գազի սփոթային մատակարարումների վրա դնելը։ Այս ամենը հանգեցրել է էներգիայի արժեքի կտրուկ աճի։Պատժամիջոցային տենդի պատճառով Եվրամիության միայն ուղիղ կորուստները կարող են գերազանցել տարեկան 400 միլիարդ դոլարը։Պատժամիջոցների ազդեցությունը«Պուտինյան գնաճի» մասին պնդումները նախատեսված են նրանց համար, ովքեր կարդալ ու գրել չգիտեն։Մեկ դոլարի դիմաց 200 ռուբլի փոխարժեքի մասին բոլոր նզովքներն ու Արևմուտքի մյուս կանխատեսումները տեղեկատվական պայքարի մի մասն են։Չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանի առջև նոր հնարավորություններ են բացվում տնտեսության կառուցման համար, որն ամբողջական տեխնոլոգիական, արտադրական, կադրային և գիտական ներուժ ունի։Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը ընթանում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը:«Վախենում են դիպչել»․ ինչո՞վ է արևմտյան զենքը զարմացրել Կիևին
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43723176_0:0:1284:963_1920x0_80_0_0_451e60a9a1ba5f0e66d3292a62865b69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա, պատժամիջոցներ, արևմուտք
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա, պատժամիջոցներ, արևմուտք
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում և անդրադարձել մի շարք առանցքային թեմաների:
Հատուկ գործողության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` հատուկ գործողություն անցկացնելու որոշումը հարկադրված էր և անհրաժեշտ։
«Արևմուտքը սկզբունքորեն հրաժարվեց կատարել նախկինում ստանձնած պարտավորությունը։ Նրա հետ որևէ նոր պայմանավորվածության հասնելն ուղղակի անհնար էր։ Ստեղծված իրավիճակում մեզ համար աճող ռիսկերի և սպառնալիքների ֆոնին ռազմական հատուկ գործողության անցկացման որոշումը հարկադրված էր, դժվար, բայց, անշուշտ, անհրաժեշտ»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ այդ որոշումն ուղղված է ռուսաստանցիների և Դոնբասի ժողովուրդների պաշտպանությանը, որոնք 8 տարի շարունակ ցեղասպանության են ենթարկվել Կիևի կողմից:
Ուկրաինական հացահատիկի արտահանման հինգ-վեց տարբերակ կա։ Կիևի իշխանությունները պիտի որոշեն` ինչպես դա արվի։
«Բայց հարցը մենք չենք, հարցը այն մարդկանց ադեկվատությունն է, որոնք իշխանություն ունեն Կիևում։ Թող վճռեն, թե ինչպես են վարվելու տվյալ դեպքում, գոնե չհետևեն արտերկրում, օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց տերերին»,-ավելացրել է ՌԴ առաջնորդը։
Արևմուտքի քաղաքականությունը
Արևմուտքն Ուկրաինան լցնում է զենքով ու ռազմական խորհրդականներով, փող չի խնայում ագրեսիա և ռուսատյացություն սերմանելու համար։
«Արևմուտքը ոչ միայն ձգտում էր իրագործել հակառուսական սցենարը, այլև ուկրաինական տարածքի ակտիվ ռազմականացում էր իրականացնում։ Ուկրաինան բառացիորեն լցնում էր զենքով ու ռազմական խորհրդականներով։ Հիմա էլ է շարունակում դա անել։ Արևելքում Ռուսաստանի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի զինադաշտ ստեղծելու, ագրեսիա, ատելություն և ռուսատյացություն սերմանելու համար գումար չեն խնայել և չեն խնայում»,-ասել է Պուտինը:
Արևմուտքն անշնորհք կերպով ստիպողաբար տարածում է իր էթիկան և մշակույթը` օգտագործելով բոլոր միջոցները։ Իսկ եթե որևէ «ապստամբի» «սանձել» չի հաջողվում, նրան փորձում են մեկուսացնել անգամ սպորտում, օլիմպիական խաղերում։ Մշակույթի, արվեստի գլուխգործոցներն արգելում են միայն այն պատճառով, որ դրանց հեղինակները «սխալ» ծագում ունեն։
ԵՄ պատժամիջոցային քաղաքականության հետևանքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների պատճառով Եվրամիությունը կորցնում է գլոբալ մրցունակությունը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները երկարաժամկետ լուրջ հետևանքներ ունեն նաև եվրոպական ընկերությունների ծախսերի համար։
Ռուսաստանի առաջնորդը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ տնտեսական բլիցկրիգն ի սկզբանե հաջողության շանս չուներ, քանի որ գործնական փորձը, հատկապես վերջին տարիներին, հիանալի ցույց է տալիս, որ պատժամիջոցային քաղաքականությունը երկսայր է։
Ինչ վերաբերում է Եվրոպայում գների համատարած աճին, ապա այստեղ, Պուտինի գնահատմամբ, իր «ներդրումն» է ունեցել ձախողված էներգետիկ քաղաքականությունը, հույսը վերականգնվող աղբյուրների և բնական գազի սփոթային մատակարարումների վրա դնելը։ Այս ամենը հանգեցրել է էներգիայի արժեքի կտրուկ աճի։
Պատժամիջոցային տենդի պատճառով Եվրամիության միայն ուղիղ կորուստները կարող են գերազանցել տարեկան 400 միլիարդ դոլարը։
Պատժամիջոցների ազդեցությունը
«Պուտինյան գնաճի» մասին պնդումները նախատեսված են նրանց համար, ովքեր կարդալ ու գրել չգիտեն։
Մեկ դոլարի դիմաց 200 ռուբլի փոխարժեքի մասին բոլոր նզովքներն ու Արևմուտքի մյուս կանխատեսումները տեղեկատվական պայքարի մի մասն են։
Չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանի առջև նոր հնարավորություններ են բացվում տնտեսության կառուցման համար, որն ամբողջական տեխնոլոգիական, արտադրական, կադրային և գիտական ներուժ ունի։
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը ընթանում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը: