https://arm.sputniknews.ru/20220617/pashinjany-handipel-e-patrushevi-ev-hapk-erkrneri-akh-ajl-qartugharneri-het-43694198.html
Փաշինյանը հանդիպել է Պատրուշևի և ՀԱՊԿ երկրների ԱԽ այլ քարտուղարների հետ
Փաշինյանը հանդիպել է Պատրուշևի և ՀԱՊԿ երկրների ԱԽ այլ քարտուղարների հետ
Sputnik Արմենիա
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացման խնդիրը։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T13:40+0400
2022-06-17T13:40+0400
2022-06-17T13:43+0400
նիկոլայ պատրուշև
նիկոլ փաշինյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
անվտանգության խորհուրդ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2005/06/20050669_0:0:1144:645_1920x0_80_0_0_af0f32dc930f468988e512ed0226dd6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, լրագրողներին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Հանդիպմանն ամփոփվել են նաև Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքները։Նշենք, որ երևանյան նիստը վարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։Այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը նախագահում է Հայաստանը։Հանդիպման արդյունքում ստորագրվեց 6 փաստաթուղթ, այդ թվում հաստատվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի և միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը։ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2005/06/20050669_59:0:1075:762_1920x0_80_0_0_a493974fa974406aa9b6b311ce57ed78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլայ պատրուշև , նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, անվտանգության խորհուրդ, ռուսաստան
նիկոլայ պատրուշև , նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, անվտանգության խորհուրդ, ռուսաստան
Փաշինյանը հանդիպել է Պատրուշևի և ՀԱՊԿ երկրների ԱԽ այլ քարտուղարների հետ
13:40 17.06.2022 (Թարմացված է: 13:43 17.06.2022) Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացման խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին, ըստ
ՌԻԱ Նովոստիի, լրագրողներին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Հանդիպմանն ընդգծվել է կազմակերպության շրջանակներում երկրների միջև փոխգործակցության կարևորությունը՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում կայունության ամրապնդման համար»,- նշել են ՌԴ Անվտանգության խորհրդից։
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Հանդիպմանն ամփոփվել են նաև Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքները։
Նշենք, որ երևանյան նիստը վարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը նախագահում է
Հայաստանը։
Հանդիպման արդյունքում ստորագրվեց 6 փաստաթուղթ, այդ թվում հաստատվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի և միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են
Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: