https://arm.sputniknews.ru/20220617/mvoskvan-u-erevany-razmavarakan-nakhadzernutjunneri-kentrvon-en-steghtsum-43715669.html
Մոսկվան ու Երևանը ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն են ստեղծում
Մոսկվան ու Երևանը ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն են ստեղծում
Sputnik Արմենիա
Կենտրոնի գործունեությունն ուղղված կլինի փորձի փոխանակմանը, ինչպես նաև առկա խնդիրների համատեղ բացահայտմանն ու լուծմանը։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T16:41+0400
2022-06-17T16:41+0400
2022-06-17T16:41+0400
հայաստան
ռուսաստան
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0c/43316169_0:101:960:641_1920x0_80_0_0_e5636bd7a4e9e192c7ecdcbc41a0681a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական նախաձեռնությունների և զարգացման համատեղ կենտրոն են ստեղծում։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համապատասխան համաձայնագիր ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քերոբյանը, կենտրոնը թույլ կտա լավագույն մեթոդաբանությունները ներդնել ՀՀ տնտեսության տարբեր բնագավառներում և ինքնատիպ լրացուցիչ ինստիտուտ կդառնա էկոնոմիկայի նախարարության համար։ՌԴ մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն տարբեր ուղղություններով` սակագնային կարգավորում, ոլորտների ռազմավարական զարգացում, թվային, վերլուծական տվյալները հաշվի առնելով` խնդիրների համատեղ ընկալում։Կենտրոնը կստեղծվի երկու ամսում, կսկսի գործել 2023 թվականին։Համաժողովի շրջանակում Քերոբյանը առևտրատնտեսական և զբոսաշրջային ոլորտներին ուղղված համագործակցության հուշագիր ստորագրեց Տյումենի մարզի հետ, ինչպես նաև պայմանագիր` մետրոյի կայարանի շինարարության վերաբերյալ (30-40 մլն դոլար արժողությամբ նախագիծ)։ Խոսքը Հրազդան գետի աջ ափին գտնվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին է։Քերոբյանը հայտնել է՝ ինչու Սև ծովում լաստանավային անցումը հունիսի 15-ից չի գործարկվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0c/43316169_90:0:945:641_1920x0_80_0_0_c189e44e6789ae79492f7c9866959526.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վահան քերոբյան
հայաստան, ռուսաստան, վահան քերոբյան
Մոսկվան ու Երևանը ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն են ստեղծում
Կենտրոնի գործունեությունն ուղղված կլինի փորձի փոխանակմանը, ինչպես նաև առկա խնդիրների համատեղ բացահայտմանն ու լուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական նախաձեռնությունների և զարգացման համատեղ կենտրոն են ստեղծում։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համապատասխան համաձայնագիր ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Ինչպես
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քերոբյանը, կենտրոնը թույլ կտա լավագույն մեթոդաբանությունները ներդնել ՀՀ տնտեսության տարբեր բնագավառներում և ինքնատիպ լրացուցիչ ինստիտուտ կդառնա էկոնոմիկայի նախարարության համար։
ՌԴ մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն տարբեր ուղղություններով` սակագնային կարգավորում, ոլորտների ռազմավարական զարգացում, թվային, վերլուծական տվյալները հաշվի առնելով` խնդիրների համատեղ ընկալում։
«Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել Մաքսիմ Գենադևիչին, քանի որ նա ամեն բան արեց, որ կենտրոնը սկսի գործել և մենք ռուսական փորձն ընդօրինակելու հնարավորություն ունենանք... Մենք արդեն գիտենք` ինչից ենք սկսելու, և կարծում եմ` մեզ համար սա շատ արժեքավոր փաստաթուղթ է, որը մոտ ապագայում լավ արդյունք կապահովի Հայաստանին», – ասաց նախարարը։
Կենտրոնը կստեղծվի երկու ամսում, կսկսի գործել 2023 թվականին։
Համաժողովի շրջանակում Քերոբյանը առևտրատնտեսական և զբոսաշրջային ոլորտներին ուղղված համագործակցության հուշագիր ստորագրեց Տյումենի մարզի հետ, ինչպես նաև պայմանագիր` մետրոյի կայարանի շինարարության վերաբերյալ (30-40 մլն դոլար արժողությամբ նախագիծ)։ Խոսքը Հրազդան գետի աջ ափին գտնվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին է։