https://arm.sputniknews.ru/20220617/mher-grigvorjann-u-rvosvvovoruzhenie-ynkerutjan-ghekavary-khandipen-hh-nakhagah-43716650.html
Սովորական արկը չէինք կարողանում դրսից ստանալ. ՀՀ նախագահը` ռազմարդյունաբերության մասին
Սովորական արկը չէինք կարողանում դրսից ստանալ. ՀՀ նախագահը` ռազմարդյունաբերության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը նշել է, որ ռազմաարդյունաբերության ոլորտում հայկական կողմի պատկերացումներում իր ճշգրտումները մտցրեց 44-օրյա պատերազմը։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T16:49+0400
2022-06-17T16:49+0400
2022-06-17T17:08+0400
հայաստան
մհեր գրիգորյան
ռուսաստան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43659677_0:0:2000:1125_1920x0_80_0_0_a488c720ef4f3bb1c87386d5fa8606f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է հանդիպի ռուսական «Ռոսվոորուժենիե» պետական ընկերության ղեկավարի հետ, որպեսզի քննարկեն Հայաստանում Ռուսաստանի կառույցների հետ համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերի իրականացման հարցը։ Ինչպես տեղեկանում ենք ԶԼՄ–ներում տարածված տեսանյութից, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։«Ուկրաինայի դեպքերից առաջ ռուսական կողմի հետ, հատկապես «Ռոսվոորուժենիե» ընկերության հետ պետք է համատեղ ծրագրեր իրականացնեինք, սակայն գործը տեղից չշարժվեց։ Եվ ոչ մեր պատճառով»,–ասել է նախագահը։Խաչատուրյանը հիշեցրել է, որ մինչ նախագահի պաշտոնը ստանձնելը, երբ ԲՏԱ նախարար է եղել, 8 ամսվա ընթացքում սերտ համագործակցել է ռուս գործընկերների հետ։ Նախագահը նշել է, որ նախարարությունը նաև ռազմարդյունաբերությամբ էր զբաղվում, և կառավարությունը խնդիր էր դրել, որ տեղական ռազմաարդյունաբերություն ունենանք։Նրա խոսքով` ռազմարդյունաբերության բնագավառում ներդրումներ անելու որևէ սահմանափակում չկա։ Ուստի, եթե կան մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով պատրաստ են օգնել, ապա ՀՀ-ն միայն ուրախ կլինի։Նշենք, որ նախագահն իր գլխավորած պատվիրակությամբ ՌԴ–ում է Սանկտ Պետերբուրգի հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։Խաչատուրյանը հայ համայնքի ներկայացուցիչներին հանդիպել է հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում` Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43659677_153:0:1928:1331_1920x0_80_0_0_acd0f863049787d71e3b6283f741293a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մհեր գրիգորյան, ռուսաստան, վահագն խաչատուրյան
հայաստան, մհեր գրիգորյան, ռուսաստան, վահագն խաչատուրյան
Սովորական արկը չէինք կարողանում դրսից ստանալ. ՀՀ նախագահը` ռազմարդյունաբերության մասին
16:49 17.06.2022 (Թարմացված է: 17:08 17.06.2022) ՀՀ նախագահը նշել է, որ ռազմաարդյունաբերության ոլորտում հայկական կողմի պատկերացումներում իր ճշգրտումները մտցրեց 44-օրյա պատերազմը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է հանդիպի ռուսական «Ռոսվոորուժենիե» պետական ընկերության ղեկավարի հետ, որպեսզի քննարկեն
Հայաստանում Ռուսաստանի կառույցների հետ համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերի իրականացման հարցը։ Ինչպես տեղեկանում ենք ԶԼՄ–ներում տարածված տեսանյութից, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ուկրաինայի դեպքերից առաջ ռուսական կողմի հետ, հատկապես «Ռոսվոորուժենիե» ընկերության հետ պետք է համատեղ ծրագրեր իրականացնեինք, սակայն գործը տեղից չշարժվեց։ Եվ ոչ մեր պատճառով»,–ասել է նախագահը։
Խաչատուրյանը հիշեցրել է, որ մինչ նախագահի պաշտոնը ստանձնելը, երբ ԲՏԱ նախարար է եղել, 8 ամսվա ընթացքում սերտ համագործակցել է ռուս գործընկերների հետ։ Նախագահը նշել է, որ նախարարությունը նաև ռազմարդյունաբերությամբ էր զբաղվում, և կառավարությունը խնդիր էր դրել, որ տեղական ռազմաարդյունաբերություն ունենանք։
«Ցավոք, ինչ–որ ժամանակ դրա մասին մոռացել էինք, և կարծում էինք, որ ավելի ճիշտ է դրսից տեխնիկա գնել։ Սակայն պատերազմն իր ճշգրտումները մտցրեց մեր մոտեցումներում, քանի որ պարզվեց` նույնիսկ ամենասովորական արկը մենք չենք կարողանում դրսից ստանալ, քանի որ օդը, ցամաքը փակ էր»,–ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով` ռազմարդյունաբերության բնագավառում ներդրումներ անելու որևէ սահմանափակում չկա։ Ուստի, եթե կան մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով պատրաստ են օգնել, ապա ՀՀ-ն միայն ուրախ կլինի։
Նշենք, որ նախագահն իր գլխավորած պատվիրակությամբ ՌԴ–ում է Սանկտ Պետերբուրգի հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։
Խաչատուրյանը հայ համայնքի ներկայացուցիչներին հանդիպել է հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում`
Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։