Խաչատուրյանը ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ՀՀ–ում տիրող իրավիճակի մասին
09:45 17.06.2022 (Թարմացված է: 18:12 17.06.2022)
© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
© Photo : official site of the President of RA
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է տնտեսական ֆորումին, որն այս տարի նշում է 25-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նրանց անհանգստացնող և հետաքրքրող հարցերի մասին, նաև ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը հայ համայնքի ներկայացուցիչներին հանդիպել է հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նշենք, որ նախագահն իր գլխավորած պատվիրակությամբ ՌԴ–ում է Սանկտ Պետերբուրգի հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։
«Ձեր խնդիրները մեր խնդիրներն են, և այդ տրամաբանությամբ նման հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ կարողանանք հասկանալ ձեր անհանգստությունները կամ ձեզ հետաքրքրող հարցերը։ Մյուս կողմից սա նաև հնարավորություն է ընձեռում, որ ձեզ ներկայացնենք Հայաստանում տիրող իրավիճակը։ Տարբեր աղբյուրներից տեղեկություններ եք ստանում, սակայն դրանք կարիք ունեն ճշգրտելու»,- ռուսաստանաբնակ հայերին ասել է նա։
Նախագահը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության մասին:
Վահագն Խաչատուրյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։
ՌԴ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի: