00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ հուսադրում են հանդիպումները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի միջև. Բուրիչ

© Sputnik / Доминик Бутен / Անցնել մեդիապահոց Մարիա Պեյչինովիչ Բուրիչ
 Մարիա Պեյչինովիչ Բուրիչ - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Բաժանորդագրվել
ԵԽ Գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ պաշտոնական մակարդակների հանդիպումներին արդեն հաջորդել են նաև հանդիպումները երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարության ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունեց արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարբեր մակարդակներում տեղի ունեցող հանդիպումները։
«Ինձ հուսադրում են հանդիպումները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի միջև և դրան առնչվող հայտարարությունները, ինչպես օրինակ, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին վերաբերող։ Մենք պետք է վստահության և հաշտեցման հասնենք այս բոլոր նախաձեռնությունների շնորհիվ, ուստի բոլոր նախաձեռնությունները ողջունելի են»,– ասաց նա։
ԵԽ գլխավոր քարտուղարը նաև հիշեցրեց, որ բարձրաստիճան ու պաշտոնական այլ մակարդակների հանդիպումներին արդեն հաջորդել են նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև հանդիպումները, որոնք պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակելու նաև առաջիկայում։
Նշենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Լրահոս
0