00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս սնվել ամռան տապին հավանական առողջական խնդիրներից խուսափելու համար

Շոգին սառը ջուր խմելն իրականում ավելի է շոգացնում, քան սովորականը․ սննդաբան
Բաժանորդագրվել
Սննդաբան Գայանե Շահխաթունին Sputnik Արմենիայի եթերում բացատրում է, թե ամռան շոգին ինչպիսի մթերքներից է պետք խուսափել։
Մարդիկ երբեմն կարծում են, որ շոգին սառը ջուր խմելը զովացնում է, սակայն դա կարճատև հաճույք է, իրականում դրանից ավելի շատ են շոգում։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց սննդաբան Գայանե Շահխաթունին՝ նշելով, թե ինչպես կարելի է սնվել ամռան շոգին խնդիրներից խուսափելու համար։
«Սառը ջուրը տաքացնելու համար օրգանիզմը պետք է էներգիա ծախսի, իսկ էներգիա ծախսելու դեպքում օրգանիզմն ավելի շատ է տաքացման փուլում հայտնվում, ու մարդն ավելի շատ է սկսում շոգել»,- բացատրեց Շահխաթունին։
Այս պարագայում, ըստ նրա, ցանկալի է ավելի շատ սենյակային ջերմաստիճանի ջուր խմել, որովհետև սառը ջուրն այդ պահին է միայն հաճելի։
Անդրադառնալով սննդամթերքին, մասնագետը կարևոր մանրամասներ նշեց առողջ սնվելու համար․ նախ պետք է օգտվել թարմ մթերքից, ապա դրանք պահել սառնարանում, իսկ եթե սնունդը շոգ եղանակին 30-40 րոպեից ավելի մնացել է դրսում, արդեն վտանգավոր կարող է լինել։
Իրենցից վտանգ կարող են ներկայացնել կաթնամթերքը, ձու պարունակող սնունդը, ինչպես նաև մսամթերքը հատկապես այնպիսի միացությունների հետ, որոնք կարող են ավելի արագ նպաստել թթվելու պրոցեսին։
«Շոգ եղանակին ցանկալի է հրաժարվել կաթնամթերքից ու դրանց հատկապես կայուն տեսակներից, օրինակ՝ կաթը, քաղցր յոգուրտները, որոնք ավելի նպաստավոր են արագ թթվելու ու իրենց կառուցվածքը փոխելու տեսանկյունից։ Ավելի քիչ վտանգավոր են պանիրն ու մածունը, որովհետև իրենք արդեն թթվային միջավայրի մեջ են ամբողջացված, բայց, ամեն դեպքում, կարող են վտանգավոր լինել»,- նշեց սննդաբանը։
Ձու պարունակող սննդից Շահխաթունին առանձնացրեց մայոնեզը կամ ձվով պատրաստված աղցանները, հատկապես, երբ այդ աղցանները սննդի կետերում են, ու անհայտ է դրանց պատրաստման պայմաններն ու պահվելու միջավայրը։ Մսամթերքի դեպքում էլ պետք է խուսափել սոխի, սխտորի կամ տոմատի նման միացությունների հետ զուգակցված մսամթերքից, սովորական խաշած միսն ավելի անվտանգ կարող է լինել։
Վտանգավոր մսամթերքի տարբերակներից են, ըստ մասնագետի, մսային ֆարշերը, որոնք պատրաստի վաճառվում են խանութներում։
«Ֆարշերից պետք է շատ զգույշ լինել ու անպայման նայել պահպանման ժամկետները, բայց դրանց էլ շատ վստահել չի կարելի, որովհետև կարող է թերի լինել ու խնդիր առաջացնել»,- ասաց նա։
Սննդային թունավորումներից զատ, ամռանը լինում են նաև, այսպես կոչված, «արևային թունավորումներ»։ Շատ անգամ, հնարավոր է, մարդն ուտի նորմալ սնունդ, բայց լինելով արևի տակ, ստամոքսային խանգարումներ ունենա։ Այս պարագայում սննդաբանը խորհուրդ է տալիս կրկին սենյակային ջերմաստիճանի ջուր խմել։
Քանի անգամ թափահարել աղամանը առողջությունը վնասելու համար. Պիպոյանը փորձարկում է արել
Այնուամենայնիվ, ամառվա շոգին մարդիկ ամենաշատը ցանկանում են զովանալ։ Եթե սառը ջուր չի կարելի, ապա հարց է առաջանում՝ կարելի՞ է սառնարանում դրած մթերք, օրինակ սառեցրած ձմերուկ ուտել։ Սննդաբանը նշեց, որ ամռանը սառնարանը մարդու «ամենամտերիմ ընկերն է»։ Անգամ եթե մարդիկ օրվա մեծ մասը մեքենայում են անցկացնում ու իրենց հետ, իրենց կարծիքով, առողջ սնունդ են տանում, դրանք էլ անպայման պիտի լինեն մոբիլ սառնարանների մեջ մեքենայում դրված։
«Ընդհանրապես, առաջնային կարևորությունն է բոլոր մթերքները հենց սառնարանում պահպանելը, բայց պետք է հիշել, որ 2 օրից ավել չի կարելի պահել, այդ թվում՝ ձմերուկը, որովհետև ժամկետի մեջ անգամ դա առաջացնում է ստրուկտուրայի փոփոխություն»,- հավելեց սննդաբանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում օդի ջերմաստիճանն արդեն հասնում է 30-32 աստիճանի ըստ Ցելսիուսի, ու նախատեսվում է, որ առաջիկա օրերին ավելի կբարձրանա։
Լրահոս
0