00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են քննարկել Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը ԱՄՆ դեսպանի հետ

© Sputnik / Asatur YesayantsԱՄՆ դեսպան Լին Թրեյսի
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումներին։
«ԱՄՆ դեսպանին փոխանցեցի մեր դժգոհությունները ՀՀ-ում ընդհանուր առմամբ տիրող անօրինական քայլերի, բռնաճնշումների, անօրեն քրեական գործերի հարուցման, իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են խաղաղ ցուցարարների դեմ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը։
Նշենք, որ վերջինս նախօրեին հանդիպում էր խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներից՝ առանձին-առանձին, որպեսզի փոխանցեր ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը։
«Դեսպանի հետ պայմանավորվեցինք, թե ինչ ձևաչափով ենք հանդիպելու կոնգրեսականների հետ և ինչ հարցեր ենք քննարկելու հանդիպման ընթացքում, ուստի եկանք այն եզրակացության, որ կլինի առանձին հանդիպում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ։ Օգտվելով առիթից` դեսպանը հետաքրքրված էր մեր դիմադրության շարժմամբ, թե ինչպիսի ընթացք է այն ստանալու։ Ես ներկայացրեցի արդյունքները, շարժման նպատակին հասնելու հանգրվանը ու նաև այն մարտավարությունը, որն ընտրել ենք հետայսու իրականացնելու համար»,– մանրամասնեց Օհանյանը։
Նրա փոխանցմամբ` դեսպանն իր հերթին ներկայացրել է իր նկատառումներն ու ասել, որ նման դեպքերում նաև անհատական վերաբերմունք են ցուցաբերում` իշխանություններին տեղեկացնելով այն թերությունների մասին, որոնք շտկման կարիք ունեն։
«Ասացի, որ թեկուզ անհատական՝ խոսքը պետք է ասվի հրապարակավ, իսկ դեսպանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք թերությունների առնչությամբ տարածում են նաև հայտարարություններ։ ԱՄՆ դեսպանը, իհարկե, ցանկացավ իմանալ մեր հետագա նպատակների մասին, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն չառաջացավ, թե Լին Թրեյսին ցանկանում է, որ մենք թուլացնենք մեր գործողությունները։ Մենք վճռական ենք և նպատակներին հասնելու համար գնալու ենք մինչև վերջ»,- հավաստիացրեց Օհանյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ կոնգրեսականների հետ նախանշված հանդիպման ժամանակ պատրաստվում են ներկայացնել բոլոր մտահոգությունները` կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի և ՀՀ-ում ընթացող ներքաղաքական իրադարձությունների, բռնաճնշումների, կառավարման համակարգում առկա բացթողումների, թերությունների հետ, որոնք բնորոշ են պարտված իշխանություններին։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հանդիպմանը, նշեց` որ այն անցել է աշխատանքային լավ մթնոլորտում։

«Արթուր Վանեցյանը պատրաստ է հանդիպել կոնգրեսականներին, քննարկել երկու երկրների հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, իսկ ինչ վերաբերում է Լին Թրեյսիի հետ հանդիպմանը, ապա դրա ընթացքում քննարկվել են հատկապես Հայաստանին ու Արցախին վերաբերող անվտանգային խնդիրները։

Պարոն Վանեցյանը ներկայացրել է իր մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու վերահաստատել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասով նախկինում արտահայտած դիրքորոշումը, ըստ որի` ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել առանց այն հիմնարար սկզբունքների, որոնք հաստատված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից»,- տեղեկացրեց Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ` Արթուր Վանեցյանն ընդունել է կոնգրեսականների հետ հանդիպելու հրավերը, բայց նշել է, որ հանդիպումը հնարավորության դեպքում կազմակերպվի այնպես, որ բացառվի իշխանական թևի պատգամավորների մասնակցությունը։
Նշենք, որ հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ուստի նախապես արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։
Երկու օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դիմել էր ԱԳ նախարարությանը՝ խնդրելով կազմակերպել պատվիրակության հանդիպումներն ԱԺ նախագահի և երեք խմբակցությունների ներկայացուցիչների ու կին պատգամավորների հետ։ ԱԳՆ-ն այդ գրությունն ուղարկել էր ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով հանդիպումների վերաբերյալ հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը։ Առիթն օգտագործելով՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաև առանձին հանդիպումների է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի հրավերն անձամբ փոխանցի նրանց և զրուցի տարբեր հարցերի շուրջ։
Լրահոս
0