00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ է արվում Հայաստանը անապատացումից փրկելու համար

Հայաստանում հողատարածքների որքա՞ն մասն է անապատացման վտանգի տակ
Բաժանորդագրվել
Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանի դեգրադացվող տարածքների մասին։
Հայաստանում առավել դեգրադացված հողատարածքները Շիրակի ու Արարատի մարզերում են։ 2006թ․ համեմատ, 2015թ․ տվյալների համաձայն, Հայաստանի հողերի 1,67 տոկոսն առանց ջրային տարածքների, անապատացման կամ դեգրադացման եզրին է։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը։
Հողատարածքների դեգրադացման ամենատարբեր պատճառներ կան, որոնք լինում են և՛ բնածին, և՛ մարդածին։ Հայաստանում դեգրադացմանն ամենաշատը նպաստող բնածին երևույթները երաշտներն են, իսկ մարդածին գործոններից՝ անտառահատումները։
«Բնական պատճառներն են երաշտները, կլիմայի փոփոխությունները, գլոբալ տաքացումը, Հայաստանի բնակլիմայական աշխարհագրական դիրքը։ Մարդածին պատճառներից են կերհանդակների վատ կառավարումը, գերարածեցումը, հանքավայրերի գնալով ընդլայնումը, անտառահատումները, հողերի չօգտագործվելիությունը և այլն։ Նպաստում են գրունտային ջրերի պակասումը, որոնք նաև կապված են ձկնաբուծարանների աճի հետ»,- թվարկեց Հակոբյանը։
Դեգրադացման դեմ պայքարի համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշ ծրագրեր է իրականացնում, որպեսզի այդ հողերը փրկվեն անապատացումից։ Ծրագրի իրականացման համար մարզերի ընտրությունը համադրվել է նաև հատուկ պահպանվող տարածքների հետ, որպեսզի բնակչության կողմից ճնշումը հատուկ պահպանվող տարածքներում մեղմացվի։ Այդպիսի ծրագրերից Հակոբյանը նշեց, օրինակ, Արթիկի փակված հանքավայրի ռեկուլտիվացման աշխատանքները, կամ Վեդիի խոշորացված համայնքում, Դիլիջանում ու Արարատի մարզում իրականացված ծրագրերը։
Արթիկի 2016թ․ ջրհեղեղից հետո կազմվել է ծրագիր, ըստ որի` իրականացվել են Արթիկ մտնող ջրատարների մաքրման աշխատանքներ, կառուցվել են ջրերի հոսքը մեղմացնող պատվարներ և այլն։ Արթիկում նաև իրականացվել են տեղի փակված հանքավայրի ռեկուլտիվացման աշխատանքներ, իսկ մինչև մյուս տարի այդ տարածքում կառուցվելու է պուրակ։
«40 հա հանքավայրի տարածքում իրականացվում են անտառտնկման և պուրակի ստեղծման աշխատանքներ, որից 10 հեկտարը դառնալու է հանգստյան գոտի, 30 հեկտարը՝ պուրակ։ Մնացել են ծառատնկման աշխատանքները»,- ասաց Հակոբյանը։
Իրականացվող ծրագրերի շրջանակում վերանորոգվում են հանդամիջյան ճանապարհները, որպեսզի գերարածեցումը նվազի, կառուցվում են ջրարբիացման կետեր՝ ավելի հեռավոր տարածքներում կենդանիներին արածեցնելու տանելու նպատակով, ինչպես նաև գյուղերում բաժանվել են ավելի տաք կլիմային հարմարեցված բուսականություն՝ հատապտուղների տեսքով, որոնք կհեշտացնեն համայնքի բնակիչների ընթացիկ աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, թեև դեգրադացիան, որպես այդպիսին, սահմանափակել հնարավոր չէ, քանի որ դա բնական երևույթ է, սակայն վտանգի տակ եղած տարածքները իրականացվող ծրագրերի ավարտին, կարելի է ասել, փրկվում են, դեգրադացիան կանխվում է։ Արդեն ավարտված ծրագիր կա Վեդի համայնքում, որտեղ կաթիլային ոռոգման պտղատու այգիներ են տնկվել։
«Դեգրադացիան, որպես այդպիսին, մենք չենք կարող սահմանափակել, որովհետև դա բնական ու անընդհատ շարունակական պրոցես է։ Լավագույնը, որ կարող ենք անել, դեգրադացիան որոշակի միջոցառումներով նվազեցնելն է։ Այնտեղ, որտեղ ծրագիրն ավարտված է, կարող ենք համարել, որ դեգրադացումը կանխվել է»,- նշեց Հակոբյանը։
Անդրադառնալով նաև հայտարարված 10 մլն ծառ տնկելու ծրագրին` պաշտոնյան նշեց, որ այն պիտի իրականացվի մինչև 2030թ․։ Ծրագրի նպատակն է մինչև 2030թ․ անապատացումը կամ հողերի դեգրադացիան հասցնել չեզոք վիճակի, իսկ սա թիրախային նպատակ է ընտրվել բոլոր երկրների համար։

«10 մլն ծառի գաղափարը սիմվոլիկ է, և հնարավոր չէ մեկ տարում իրականացնել, բայց մենք նպատակ ենք դրել, որ մինչև 2030թ․ պետք է ունենանք այդ թիվը և Հայաստանում անտառաշերտը պետք է հասցնենք 12 տոկոսի՝ ներկայիս 9-ի փոխարեն»,- մեկնաբանեց Հակոբյանը։

Թիրախավորված նպատակին հասնելու համար, ըստ նրա, ամեն տարի Հայաստանում իրականացվում են ծառատնկման աշխատանքներ կամ որոշ հատվածներում անտառների վերանորոգման, վերատնկման աշխատանքներ, անտառների, ինչպես նաև համայնքներում վերազինման աշխատանքներ անտառպահպանման համար, որոնք կնպաստեն անտառաշերտի հզորացմանը։
Նշենք, որ հունիսի 17-ը նշվում է որպես Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հայաստանն անապատացման դեմ պայքարի կոնվենցիան վավերացրել է 1997 թվականից։ Այս տարի Կոտ դ'Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում կոնվենցիայի կողմերի 15-րդ կոնֆերանսին Հայաստանն ընտրվել է որպես տարածաշրջանային նախագահող երկիր։
Լրահոս
0