00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ում կբարելավվի ճգնաժամային արձագանքման համակարգը. Զաս

© Sputnik / Aram NersesyanՍտանիսլավ Զաս
Ստանիսլավ Զաս - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավումը Հայաստանի նախագահության առաջնահերթություններից մեկն էր։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մտադիր են բարելավել ճգնաժամային իրավիճակների արձագանքման համակարգը։ Այս մասին Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Հաշվի առնելով մեր պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին արագ արձագանքման հարցերի քննարկումը, ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստում է նորմատիվ իրավական ակտերի փաթեթ՝ ուղղված ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանը։ Փաթեթը կներկայացվի Հավաքական անվտանգության խորհրդի կոմիտեի և նստաշրջանի աշնանային նիստում»,-նշեց Զասը:
Նա հավելեց, որ խոսքը ճգնաժամային արձագանքման ոլորտում ՀԱՊԿ իրավական բազայի ճշգրտման մասին է: Գլխավոր քարտուղարն ընդգծեց` այդ ճշգրտումը կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է: Այս խնդրի լուծումը թույլ կտա բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման օպերատիվությունը։
Քննարկել ենք ՀԱՊԿ-ի մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման հարցերը. Արմեն Գրիգորյան
Զասը նաև հայտնեց, որ ընթացիկ տարում մեծ աշխատանք է սպասվում կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման ուղղությամբ: Կազմակերպության ղեկավարն այն անվանեց ՀԱՊԿ շրջանակներում գործունեության նոր ոլորտ։
Նշենք, որ այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը նախագահում է Հայաստանը։
Հանդիպման արդյունքում ստորագրվեց 6 փաստաթուղթ, այդ թվում հաստատվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի և միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Լրահոս
0