https://arm.sputniknews.ru/20220617/da-mek-hramanov-voroshvogh-harc-che-dumanjany-rusakan-dprocneri-masin-43687962.html
Դա մեկ հրամանով որոշվող հարց չէ. Դումանյանը` ռուսական դպրոցների մասին
Դա մեկ հրամանով որոշվող հարց չէ. Դումանյանը` ռուսական դպրոցների մասին
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարը հատուկ շեշտեց, որ ներկա պահին որևէ որոշում գոյություն չունի, բայց իրենք պատրաստ են ողջունել նման նախաձեռնությունը։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T13:05+0400
2022-06-17T13:05+0400
2023-03-24T12:22+0400
վահրամ դումանյան
ռուսաստան
դպրոց
ռուսերեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43624611_150:295:1522:1067_1920x0_80_0_0_ee369444beb7aa29ee39af3619e6fdb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Եթե Ռուսաստանը պատրաստ է որոշակի աջակցություն տրամադրել, որպեսզի ռուսերենը Հայաստանում ավելի հանրահռչակվի, շատ լավ կլինի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսերեն դասավանդմամբ դպրոցների ու դասարանների մասին հարցին.«Դա բարդագույն պրոցես է, դա մեկ հրամանով որոշվող հարց չէ` լեզուն դարձնենք այսքան ժամ։ Դարձրեցինք, բայց ո՞վ պիտի դասավանդի, ինչպե՞ս պիտի դասավանդի, ուսուցիչներն ովքե՞ր պիտի լինեն, ինչպե՞ս պիտի պատրաստվեն, վերապատրաստվեն։ Դա շատ բարդ պրոցես է ու միջոցներ է պահանջում։ Հիմա եթե ՌԴ-ն ցանկություն ունի իր լեզուն մեզ մոտ պոպուլյարիզացնելու, ու դա չի հակասում մեր մոտեցումներին, ապա ինչո՞ւմ է հարցը»,- լրագրողներին դիմեց Դումանյանը։Նախարարն ընդգծեց, որ ցանկացած լեզվի դասավանդումից շահում են առաջին հերթին Հայաստանն ու հայ հասարակությունը` բարձրացնելով լեզվագիտական մակարդակը։Ինչ վերաբերում է ռուսական դպրոցների բացմանը, Դումանյանը հատուկ շեշտեց, որ ներկա պահին որևէ որոշում գոյություն չունի, բայց իրենք պատրաստ են ողջունել նման նախաձեռնությունը։Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար։ Իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում:ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում հայտարարել էր, որ ռուսական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43624611_289:183:1468:1067_1920x0_80_0_0_8bc445a2da2142ed0bed883187fd316c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահրամ դումանյան, ռուսաստան, դպրոց, ռուսերեն
վահրամ դումանյան, ռուսաստան, դպրոց, ռուսերեն
Դա մեկ հրամանով որոշվող հարց չէ. Դումանյանը` ռուսական դպրոցների մասին
13:05 17.06.2022 (Թարմացված է: 12:22 24.03.2023) ԿԳՄՍ նախարարը հատուկ շեշտեց, որ ներկա պահին որևէ որոշում գոյություն չունի, բայց իրենք պատրաստ են ողջունել նման նախաձեռնությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Եթե Ռուսաստանը պատրաստ է որոշակի աջակցություն տրամադրել, որպեսզի ռուսերենը Հայաստանում ավելի հանրահռչակվի, շատ լավ կլինի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսերեն դասավանդմամբ դպրոցների ու դասարանների մասին հարցին.
«Դա բարդագույն պրոցես է, դա մեկ հրամանով որոշվող հարց չէ` լեզուն դարձնենք այսքան ժամ։ Դարձրեցինք, բայց ո՞վ պիտի դասավանդի, ինչպե՞ս պիտի դասավանդի, ուսուցիչներն ովքե՞ր պիտի լինեն, ինչպե՞ս պիտի պատրաստվեն, վերապատրաստվեն։ Դա շատ բարդ պրոցես է ու միջոցներ է պահանջում։ Հիմա եթե ՌԴ-ն ցանկություն ունի իր լեզուն մեզ մոտ պոպուլյարիզացնելու, ու դա չի հակասում մեր մոտեցումներին, ապա ինչո՞ւմ է հարցը»,- լրագրողներին դիմեց Դումանյանը։
Նախարարն ընդգծեց, որ ցանկացած լեզվի դասավանդումից շահում են առաջին հերթին Հայաստանն ու հայ հասարակությունը` բարձրացնելով լեզվագիտական մակարդակը։
«Ինչքան տիրապետենք, մեր շահերից է բխում, մենք ենք դրսում այդ լեզվով խոսելու։ Ոչ ոք չի հակադրում հայերենին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ռուսական դպրոցների բացմանը, Դումանյանը հատուկ շեշտեց, որ ներկա պահին որևէ որոշում գոյություն չունի, բայց իրենք պատրաստ են ողջունել նման նախաձեռնությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար։ Իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։
Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում հայտարարել էր, որ ռուսական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։