https://arm.sputniknews.ru/20220617/catsrvorak-zinamterq-e-yndunel-ev-gumar-hapshtakel-aats-n-pn-nakhkin-pashtvonjaji-e-dzerbakalel-43677127.html
Ցածրորակ զինամթերք է ընդունել և գումար հափշտակել. ԱԱԾ-ն ՊՆ նախկին պաշտոնյայի է ձերբակալել
Ցածրորակ զինամթերք է ընդունել և գումար հափշտակել. ԱԱԾ-ն ՊՆ նախկին պաշտոնյայի է ձերբակալել
Sputnik Արմենիա
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T12:14+0400
2022-06-17T12:14+0400
2022-06-17T12:31+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հհ պաշտպանության նախարարություն (պն)
պաշտոնյա
ձերբակալություն
զենք
զինամթերք
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25532019_0:0:1401:789_1920x0_80_0_0_bac5bc4d72dfd182a49cfc1decf05417.png
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի- Sputnik. Քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունը։Կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք է ընդունել և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։ Դրանք չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին։ Դրանցով անհնար է եղել արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ։Արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:Պարզվել է նաև, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը:Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:Արցախի ԱԱԾ–ն պետական դավաճանության դեպք է բացահայտել. կա ձերբակալվածՀավելենք, որ Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ է նշանակվել 2017թ-ի մայիսի 26–ին։ Մոտ 5 տարի պաշտոնավարելուց հետո նա 2022–ի փետրվարի 24–ին, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանագրով, ազատվել է պաշտոնից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25532019_26:0:1297:953_1920x0_80_0_0_f2459faf69f6cf96e2b49cb8a94e6aef.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աած պն բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալել
աած պն բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալել
Ցածրորակ զինամթերք է ընդունել և գումար հափշտակել. ԱԱԾ-ն ՊՆ նախկին պաշտոնյայի է ձերբակալել
12:14 17.06.2022 (Թարմացված է: 12:31 17.06.2022) Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի- Sputnik. Քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունը։
Կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք է ընդունել և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։
Պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեությամբ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին է մատակարարել ընդհանուր՝523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին։
Դրանք չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին։ Դրանցով անհնար է եղել արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ։
Արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Պարզվել է նաև, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:
Հավելենք, որ Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ է նշանակվել 2017թ-ի մայիսի 26–ին։ Մոտ 5 տարի պաշտոնավարելուց հետո նա 2022–ի փետրվարի 24–ին, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանագրով,
ազատվել է պաշտոնից։