00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
«Գինի լից» երգի կամավորն ու Անկախության Հռչակագիրը պետության չգոյության մասին են․ Նիկոլ Փաշինյան
17:47
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցյալը բրենդ դարձնելն անհնար էր. Մարկեդոնովը` ՀՀ–ում բողոքի ցույցերի անկման մասին

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Սերգեյ Մարկեդոնով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանյան քաղաքագետը նշեց այն գործոնները, որոնք գրեթե անխուսափելի դարձրին Հայաստանում բողոքի շարժման հերթական ալիքի նահանջը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում բողոքի ալիքի փաստացի անկումն իր ռացիոնալ պատճառներն ունի, այն ցույց տվեց, որ անցյալի կամ այդ անցյալից որևէ անձի վրա խաղադրույք կատարելն այլևս չի գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ՌԴ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Մայիսի 1-ից ընդդիմությունը բողոքի և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էր իրականացնում։ Կրիտիկական զանգված փողոց դուրս բերել չհաջողվեց, արդյունքում շարժման համակարգողները որոշեցին հավաքել Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում տեղադրած վրանները` փոխելով պայքարի մարտավարությունը։
Փորձագետը կարծում է, որ ներկայիս շարժումը պետք չէ դիտարկել 44-օրյա պատերազմից հետո սկսված բողոքի ալիքից անջատ։ Այն ըստ էության երրորդ բողոքի ալիքն է ԼՂ–ում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո։
«Բողոքի ալիքն ընդհանուր առմամբ հաջողություն չունեցավ։ Կարծում եմ, որ նախկինների վրա արվող խաղադրույքներն այլևս չեն գործում։ Օրինակ, ես հարցում եմ իրականացրել ՌԴ–ի իմ հայ ուսանողների, ինչպես նաև Հայաստանում նրանց հասակակիցների շրջանում, և պետք է ասեմ, որ Վազգեն Մանուկյանին, ում առաջին ալիքի ժամանակ ընդդիմությունը վարչապետի միակ թեկնածու հայտարարեց, երիտասարդներից շատերը չէին ճանաչում։ Կարծում եմ՝ Քոչարյանի դեպքում նույնն է», – ասաց նա։
Մարկեդոնովի կարծիքով` հարցն այն չէ, թե երկրորդ նախագահը լավն է կամ վատը։ Հայաստանի պատմության մեջ նրան էջեր կհատկացվեն և օբյեկտիվ գնահատական կտրվի։ Սակայն այսօր նա այն առաջնորդը չէ, ով կարող է բեկում մտցնել, մարդկանց հսկայական զանգված հավաքել։
«Հաշվի առնելով զուգահեռներ անցկացնելու պայմանականությունը` Հայաստանում բողոքի շարժման ներկայիս առաջնորդներին կարելի է համեմատել ՌԴ կումունիստների հետ։ Մարդիկ փորձում են անցյալը բրենդ դարձնել, սակայն այդ անցյալն արդեն այդքան էլ չի ջերմացնում։ Նոր դեմքեր և նոր մարդիկ են հարկավոր», – հավելեց մեր զրուցակիցը։
Ինչպես հայտնի է, «Դիմադրության» շարժման կորիզը «Հայաստան» դաշինքն է, որը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, որը փաստորեն առաջնորդում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մարկեդոնովը նկատեց, որ հայ հասարակությունն այսօր երկու ծայրահեղությունների առաջ է կանգնած։ Մեկը ալիքների կամքին հանձնված լողալն է։ Եվ դա այն է, ինչ անում է արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի կառավարությունը, իբր մենք զիջում ենք, քանի որ թույլ ենք, չզիջելու դեպքում կկորցնենք ավելին։
«Քոչարյանն էլ խոսում է ռևանշի մասին, սակայն այստեղ անխուսափելիորեն հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ։ Պատերազմ եք սկսելու` ոչ։ Բանակն ենք ուժեղացնելու։ Իսկ ինչպե՞ս։ Իսկ ո՞վ է լինելու այդ ուժեղացման երաշխավորը, ի՞նչ միջոցներով եք ուժեղացնելու։ Եվ նման մի շարք հարցեր անպատասխան են մնում», – նշում է փորձագետը։
Փաշինյանի վարած քաղաքականությունն էլ անթերի չէ։ Այն, իհարկե, որոշակի ռացիոնալ դատողություններով է թելադրվում։ Սակայն կրկին անխուսափելիորեն հարց է առաջանում, իսկ արդյոք հակառակ կողմը, այսինքն` Ադրբեջանը, պատրա՞ստ է կանգ առնել ինչ–որ կետում։ Քաղաքագետի խոսքով` կարելի է տեսնել, որ նման բան տեղի չի ունենում։
«Կարծես թե դեօկուպացիայի հետ կապված հարցը լուծված է, և հայ հասարակության շրջանում մեծ ցանկություն չկա այդ հարցերը վերանայելու։ Սակայն այստեղ առաջանում է Սյունիքի և Գեղարքունիքի հարցը։ Այս հարցում հույսը Ռուսաստանի վրա է, իհարկե։ Բայց մի՞թե կարելի է հույս դնել միայն Ռուսաստանի վրա, թեկուզ և այն տարածաշրջանի հիմնական խաղացողն է։ Հավանաբար, ինչ–որ դաշնակցություն է հարկավոր, հարաբերությունների որոշակի համակարգ, որը խնդրանքով մեկնած ձեռքի չի նմանվի։ Ցավոք, փաշինյանական դիրքն այսօր հենց նման տեսք ունի», – նկատեց Մարկեդոնովը։
Փաշինյանին այդ առումով խիստ զիջում է Ադրբեջանի իշխանությանը։ Այն բավական ակտիվ գիծ է վարում՝ ՌԴ գործընկերներին ասելով, իբր, հայերը խնդրում են, իսկ մենք` առաջարկում։ Բաքվի տեսանկյունից ինքը շահավետ նախագծեր է առաջարկում, հետաքրքիր ներդրումներ, Արևմուտքի հետ կապված օրակարգի պայմաններում նա կարող է Ռուսաստանին որևէ բան առաջարկել։ Փորձագետը փաստում է, որ հայկական կողմից նմանատիպ առաջարկների պակաս կա։
Լրահոս
0