https://arm.sputniknews.ru/20220617/amn-i-ishkhanutjuny-bvolvor-ltsaknern-ogtagvortsum-e-vareliqi-gneri-kajunacman-hamar-bajden-43719994.html
ԱՄՆ-ի իշխանությունը բոլոր լծակներն օգտագործում է վառելիքի գների կայունացման համար. Բայդեն
ԱՄՆ-ի իշխանությունը բոլոր լծակներն օգտագործում է վառելիքի գների կայունացման համար. Բայդեն
Sputnik Արմենիա
Բայդենի կարծիքով` վառելիքային ճգնաժամի հաղթահարումը երկարաժամկետ լուծումներ է պահանջում։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T17:27+0400
2022-06-17T17:27+0400
2022-06-17T17:58+0400
ամն
վառելիք
ջո բայդեն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/1d/38089992_0:152:3262:1987_1920x0_80_0_0_51535305979a4bf231f542a46894b6e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր լծակները ներքին շուկայում վառելիքի արժեքի նվազեցմանը հասնելու համար։ Նա միջազգային հանրությանը հորդորել է համագործակցել գների կայունացման նպատակով:«ԱՄՆ-ում ես օգտագործում եմ իմ բոլոր լծակները՝ ամերիկյան քաղաքացիների համար նվազեցնելու գները։ Մեր երկրները միասին են աշխատում, որպեսզի կայունացնեն համաշխարհային շուկայի գները», - ասել է նա Էներգետիկայի և կլիմայի հարցերով առաջատար տնտեսությունների համաժողովի բացմանը:«Խաղադրույքներն ավելացել են»․ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտածել են, թե ինչպես են գնելու ռուսական նավթըԲայդենը հավելել է, որ իր կարծիքով, գլոբալ վառելիքային ճգնաժամի հաղթահարումը երկարաժամկետ լուծումներ է պահանջում: ԱՄՆ նախագահը նաև նշել է համաշխարհային հանրության համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը՝ էներգառեսուրսների համաշխարհային գների իջեցման հասնելու նպատակով:Բայդենն արտակարգ իրավիճակ է հայտարարել. ԱՄՆ-ում էներգարտադրության դեֆիցիտի սպառնալիք կա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/1d/38089992_531:0:3262:2048_1920x0_80_0_0_ad7642df7f26885637b0d4de6979e5e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, վառելիք, ջո բայդեն
ԱՄՆ-ի իշխանությունը բոլոր լծակներն օգտագործում է վառելիքի գների կայունացման համար. Բայդեն
17:27 17.06.2022 (Թարմացված է: 17:58 17.06.2022) Բայդենի կարծիքով` վառելիքային ճգնաժամի հաղթահարումը երկարաժամկետ լուծումներ է պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր լծակները ներքին շուկայում վառելիքի արժեքի նվազեցմանը հասնելու համար։ Նա միջազգային հանրությանը հորդորել է համագործակցել գների կայունացման նպատակով:
«ԱՄՆ-ում ես օգտագործում եմ իմ բոլոր լծակները՝ ամերիկյան քաղաքացիների համար նվազեցնելու գները։ Մեր երկրները միասին են աշխատում, որպեսզի կայունացնեն համաշխարհային շուկայի գները», - ասել է նա Էներգետիկայի և կլիմայի հարցերով առաջատար տնտեսությունների համաժողովի բացմանը:
Բայդենը հավելել է, որ իր կարծիքով, գլոբալ վառելիքային ճգնաժամի հաղթահարումը երկարաժամկետ լուծումներ է պահանջում: ԱՄՆ նախագահը նաև նշել է համաշխարհային հանրության համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը՝ էներգառեսուրսների համաշխարհային գների իջեցման հասնելու նպատակով: