00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն երեխայի մեջ միակ որդուն է փնտրում. ինչպես ընկեր Համիկն իրագործեց Հենրիկի երազանքը

© Sputnik / Asatur YesayantsԳուրգեն Հակոբյան
Գուրգեն Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Գուրգեն Հակոբյան
Բաժանորդագրվել
Որդու մահից 40 օր էլ դեռ չէր անցել, որ 44–օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հայրն աշխատանքի դուրս եկավ. կարոտն առնելու այլ տարբերակ չուներ ու պիտի իրականություն դարձներ միակ որդու երազանքը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի ջրագնդակի պատանեկան հավաքականի թիմի ավագ Հենրիկ Հակոբյանն այսօր կդառնար 20 տարեկան, եթե չլիներ 44–օրյա պատերազմը։ Հենրիկի հայրը` Հայաստանի ջրագնդակի պատանեկան հավաքականի մարզիչ Գուրգեն Հակոբյանը, որին «Հիլլզ» սպորտային համալիրում բոլորն «ընկեր Համիկ» են ասում, որդու զոհվելուց հետո որոշեց նրա անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշար անցկացնել, որն այսօր Երևանում էր հավաքել տղայի մտերիմներին ու ընկերներին. նրանցից շատերը 2 տարի առաջ այս օրը վերջին անգամ Հենրիկի հետ նրա ծնունդն էին նշում։
Հենրիկի հայրը 37 տարեկան էր, երբ ծնվեց միակ որդին։ Տղան դեռ մանկուց մեծ սեր ուներ սպորտի հանդեպ, բայց դա նրան չէր խանգարում լավ սովորել դպրոցում։ Ուզում էր տնտեսագետ դառնալ։ 10 տարեկանում որոշեց զբաղվել ջրագնդակով։ Հենց այդ ժամանակ էր, որ հայրը պատանիների թիմի մարզիչ աշխատելու հրավեր ստացավ Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայից։
«Իմ ձեռքի տակ մեծացավ, հա՛մ պարապում էր, հա՛մ ինձ օգնում։ Երբ մի օր պարապմունքը բաց էր թողում, զգում էի` ինչ դժվար է առանց նրա, բայց երբ տղաս ջրի մեջ էր, ես գրեթե անելու բան չունեի»,– ասում է ընկեր Համիկը։
© Sputnik / Asatur YesayantsԳուրգեն Հակոբյան
Отец Генрика, тренер юношеской сборной Армении по водному поло Гамлет Акопян - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Գուրգեն Հակոբյան
Հենրիկը 14 տարեկանում որոշեց հոր հետ աշխատել համալիրի բացօթյա լողավազանում որպես փրկարար։ Այստեղ նրան բոլորն են սիրում ու հիշում մինչ օրս։
4 տարի փրկարար աշխատելուց հետո 2020 թվականի օգոստոսին Հենրիկը զորակոչվեց բանակ։ Մինչ այդ ընդունվել էր համալսարանի տնտեսագիտության բաժինը։ 1,5 ամսվա ծառայելուց հետո սկսվեց պատերազմը։ Վերջին անգամ մոր հետ զրուցեց սեպտեմբերի 26–ին, ասաց. «Ամեն ինչ նորմալ է, բայց մի քիչ խառն ենք»։
Տղան զոհվեց սեպտեմբերի 27–ին Մարտակերտում ԱԹՍ–ի հարվածից։
Հայրը 28 զոհերի անունների մեջ գտավ որդու անունը, բայց չհավատաց... Ասաց` ինձ չցավակցեք, բոլորդ էլ նրա ձայնը կլսեք։
© Sputnik / Asatur YesayantsՀենրիկի դիմանկարը
Портрет Генрика Акопяна - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Հենրիկի դիմանկարը
«Մարտակերտի զորամասում էինք, երբ հայտնեցին, որ որդիս այրվել է ու նրա ԴՆԹ–ն իմ ԴՆԹ–ի հետ նույնականացվել է... Տղայիս քառասունքը դուրս չէր եկել, որ սկսեցի աշխատանքի հաճախել, քանի որ սա միակ տեղն է, որ որդուս կարոտը կարողանում եմ առնել։ Նայում եմ լողավազանին ու տեսնում` ինչպես է իր քայլվածքով այս ու այն կողմ գնում։ Այստեղ ամեն անկյուն նրա մասին է հիշեցնում։ Նա այն տարիքում էր, որ ընկերություն էինք անում, բայց գնաց»,–ասում է հայրը։
© Sputnik / Asatur YesayantsՊատին Հենրիկի լուսանկարն է
Мемориальный турнир по водному поло имени Генрика Акопяна - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Պատին Հենրիկի լուսանկարն է
Համիկը որդու մահից հետո արդեն երկրորդ տարին է` Հենրիկի ծննդյան օրը նշում է հուշամրցաշարի բացումով։ Ջրագնդակի սեփական ակումբ ունենալը Հենրիկի երազանքն էր, որն իրագործեց հայրը։
«Ակումբն արդեն կա։ Քանի որ բոլորը որդուս Հիլլզի Հենրի էին ասում, ակումբը կոչվեց հենց «Հենրի Հիլլզ»։ Ես համարում եմ, որ այս ակումբը հենց իմ որդին է, ու ակումբ հաճախող ամեն երեխայի մեջ նրան եմ փնտրում»,– ասում է ընկեր Համիկը։
Ընդհանուր առմամբ հուշամրցաշարին մասնակցում է 10 թիմ, որոնց թվում է նաև Զինվորի տան տղաներից կազմված թիմը։
«Ինքը սաղիս տուն բերեց, բայց հետ չեկավ»․ կապիտան Անվախ Աշոտին տանը դեռ սպասում են
Համիկի խոսքով` Զինվորի տունը սպորտային համալիրի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ վիրավոր զինվորները լողալ սովորեն։
«Երբ 6 տղաները սկսեցին ինձ մոտ գալ լողի, մի օր մոտեցա, ասեցի` ի՞նչ կարծիքի եք, ձեզ ջրագնդակի պարալիմպիկ թիմ չսարքե՞մ։ Մեծ հաճույքով համաձայնեցին, ու մեր ցանկությունները համընկան։ Ու այսօր բացման արարողությունից հետո հենց Զինվորի տան տղաներն են առաջին խաղը ցուցադրելու»,– ասում է նա։
© Sputnik / Asatur YesayantsԶինվորի տան տղաները
Участники мемориального турнира по водному поло имени Генрика Акопяна приходят к бассейну - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Զինվորի տան տղաները
Հոր խոսքով` որդին կհպարտանար իր կատարած աշխատանքով, քանի որ նա էլ անտարբեր չէր հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։
Հիշում է, որ որդին 4–րդ դասարանում էր սովորում, երբ մի օր ինքը դպրոց գնաց։ «Իրենց դասարան հաշմանդամություն ունեցող աղջիկ էին բերել, որն անվասայլակով էր հաճախում դպրոց։ Երբ անցնում էի իրենց դասարանի կողքով, դասամիջոց էր, բոլոր երեխաները գոռգոռոցով, վազքով դուրս եկան դասարանից, ու ամենավերջում դուրս եկավ որդիս` անվասայլակը բռնած ու այդ աղջկա պայուսակն ուսին։ Ասեցի` տղես, քո վրա ես այդ պարտականությունը վերցրե՞լ, ասեց` դու ես սովորեցրել, պապ, թույլին միշտ պետք է օգնել»,– պատմում է ընկեր Համիկը։
Նա հպարտությամբ է արձանագրում, որ ընդամենը 3 ամսում Զինվորի տան տղաները ոչ միայն լողալ սովորեցին, այլև ջրագնդակի թիմ կազմեցին։ Հավատացնում է, որ վիրավոր տղաները կամքի ուժի, մոտիվացիայի պակաս չունեն ու սովորել են գնալ երազանքների հետևից։ Իսկ Համիկի միակ երազանքը որդու նպատակները իրականություն դարձնելն է։ Այդ հարցում օգնողների պակաս չկա։
© Sputnik / Asatur Yesayants

Գուրգեն Հակոբյանը

Գուրգեն Հակոբյանը - Sputnik Արմենիա
1/8

Գուրգեն Հակոբյանը

© Sputnik / Asatur Yesayants

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները - Sputnik Արմենիա
2/8

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

© Sputnik / Asatur Yesayants

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները - Sputnik Արմենիա
3/8

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

© Sputnik / Asatur Yesayants

Ջրագնդակի հուշամրցաշար

Ջրագնդակի հուշամրցաշար - Sputnik Արմենիա
4/8

Ջրագնդակի հուշամրցաշար

© Sputnik / Asatur Yesayants

Հենրիկի ծնողները

Հենրիկի ծնողները - Sputnik Արմենիա
5/8

Հենրիկի ծնողները

© Sputnik / Asatur Yesayants

Ջրագնդակի հուշամրցաշար

Ջրագնդակի հուշամրցաշար - Sputnik Արմենիա
6/8

Ջրագնդակի հուշամրցաշար

© Sputnik / Asatur Yesayants

Ջրագնդակի ամենամյա հուշամրցաշար

Ջրագնդակի ամենամյա հուշամրցաշար - Sputnik Արմենիա
7/8

Ջրագնդակի ամենամյա հուշամրցաշար

© Sputnik / Asatur Yesayants

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները - Sputnik Արմենիա
8/8

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

1/8

Գուրգեն Հակոբյանը

2/8

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

3/8

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

4/8

Ջրագնդակի հուշամրցաշար

5/8

Հենրիկի ծնողները

6/8

Ջրագնդակի հուշամրցաշար

7/8

Ջրագնդակի ամենամյա հուշամրցաշար

8/8

Ջրագնդակի հուշամրցաշարի մասնակիցները

Погибший в карабахской войне Самвел Геворкян со своей подругой Анной Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց
Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին
Լրահոս
0