https://arm.sputniknews.ru/20220616/hhi-rdi-ev-adrbejani-datakhazneri-pajmanavvorvatsutjunnery-pahpanelu-khndir-ka-davtjan-43609559.html
ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի դատախազների պայմանավորվածությունները պահպանելու խնդիր կա. Դավթյան
ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի դատախազների պայմանավորվածությունները պահպանելու խնդիր կա. Դավթյան
Sputnik Արմենիա
Դավթյանը կարևորել է, որ հրադադարի հանցավոր խախտումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ֆորմատները... 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T16:26+0400
2022-06-16T16:26+0400
2022-06-16T17:30+0400
հայաստան
արթուր դավթյան
իգոր կրասնով
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43599120_0:55:1281:775_1920x0_80_0_0_2841b24ee7b20a47ebbaadd6e996ed2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպմանը բարձրացրել է նախորդ տարի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Դավթյանը մասնավորապես կարևորել է, որ հրադադարի հանցավոր խախտումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ֆորմատները ձևական չդառնան։Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց և ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43599120_69:0:1206:853_1920x0_80_0_0_8d27360db752e6cbc188609cc8b2178f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր դավթյան, իգոր կրասնով, ադրբեջան
հայաստան, արթուր դավթյան, իգոր կրասնով, ադրբեջան
ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի դատախազների պայմանավորվածությունները պահպանելու խնդիր կա. Դավթյան
16:26 16.06.2022 (Թարմացված է: 17:30 16.06.2022) Դավթյանը կարևորել է, որ հրադադարի հանցավոր խախտումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ֆորմատները ձևական չդառնան։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպմանը բարձրացրել է նախորդ տարի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:
Ինչպես հայտնում են
ՀՀ գլխավոր դատախազությունից, Դավթյանը մասնավորապես կարևորել է, որ հրադադարի հանցավոր խախտումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ֆորմատները ձևական չդառնան։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց և ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է: