00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք ԱԺ–ում քննարկել մեր հեռացման ծրագիրը. Անդրանիկ Քոչարյանը դիմեց ընդդիմությանը

© Sputnik / Asatur YesayantsԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Անդրանիկ Քոչարյան
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանը նահանջ որակեց ընդդիմության երեկվա քայլն ու որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում ընդդիմության` Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշումը։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Լաոները միշտ արթուն են, ու 44-օրյա պատերազմը դա արձանագրեց։ Կարծում եմ, որ իրենք ճիշտ գնահատեցին իրավիճակը և ճանապարհը բացեցին (Ֆրանսիայի հրապարակը. խմբ.)` խոչընդոտներ չառաջացնելով մեր քաղաքացիների համար։ Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր»,– ասաց Քոչարյանը
Նա նաև նահանջ որակեց ընդդիմության երեկվա քայլն ու որոշումը։
Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք հեռացնում են վրանները և փոխում պայքարի ձևերն ու բովանդակությունը, սակայն այն շարունակվելու է։ Փողոցային պայքարը նույնպես շարունակվելու է` հանրահավաքներ, երթեր, փողոցային ակցիաներ։
Խոսելով իրենց իշխանությունը հեռացնելու` ընդդիմության մտադրության մասին` Քոչարյանը շեշտեց` իրենք պատրաստ են Ազգային ժողովում քննարկել այդ ծրագիրը։
«Թող գան, ներկայացնեն։ Համերաշխության հարթակը ազգային ժողովն է, ինչո՞ւ են փախել, ինչո՞ւ չեն վերադառնում»,– ասաց պատգամավորը։
Քոչարյանի խոսքով` ընդդիմությունը պետք է գիտակցի իր հիմնական առաքելությունը որպես ընդդիմություն։ ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց վերլուծել իրենց ավագ ընկերների` 1990-ականների գործողությունները և հասկանալ, որ ամենակարևոր արժեքը պետությունն ու պետականությունն է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0