00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:32
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ֆուկույաման դարձավ Պուտինի «օգտակար ապուշը»

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցՖրենսիս Ֆուկույամա
Ֆրենսիս Ֆուկույամա - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Ֆրենսիս Ֆուկույամա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զարմանալի բանավեճեր են ընթանում Արևմուտքում․ այնտեղ վիճում են Մակրոնի՝ Ռուսաստանին չստորացնելու կոչի հետ։

Պյոտր Ակոպով

Հարցն այն չէ, որ հարցադրումն ինքնին անհեթեթ է՝ ներկայիս Արևմուտքն առհասարակ չի կարող ստորացնել Ռուսաստանին։ Որովհետև ստորացնել կարելի է միայն նրան, ով կախում ունի ձեզնից (և ում հետ դու եթե ոչ ընդհանուր արժեքներ, ապա գոնե կոորդինատների ընդհանուր համակարգ ունեք), բայց Արևմուտք-Ռուսաստան զույգի մասին որևէ նման բան հնարավոր չէ ասել։ Ոչ, Մակրոնին շշպռելու երևույթը (վերջինը նրան առարկեց Հիլարի Քլինթոնը, հայտարարելով, որ դա արդեն «անցած էտապ է») հատկանշական է նրանով, որ նրան առարկող մարդիկ ինչ-որ զուգահեռ տարածությունում են ապրում։
Տարածություն, որտեղ նրանց առջև առհասարակ չկա այն հարցը, թե արդյոք հնարավոր է հաղթել Ռուսաստանին, չէ՞ որ նրանք վստահ են, որ այն պարտվելու է կամ նույնիսկ արդեն պարտվել է, և նրաց համար կարևոր է միայն այն, թե ինչ աստիճանի են հաղթելու, որքան ուժեղ են ցավեցնելու։ Եվ դա քննարկում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև «մտքի տիտանները», ինչպիսին է, օրինակ ամերիկացի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման։ WELT-ին տված նրա վերջին հարցազրույցը այդպիսի պնդումների մի մեծ կույտ է։
Մի մարդու համար, որ 1989-ին հայտնի է դարձել պատմության ավարտի և լիբերալ ժողովրդավարության հաղթական երթի դարաշրջանի սկզբի մասին մարգարեությամբ (այսինքն, բառացիորեն, աշխարհի բոլոր ժողովուրդներն այսուհետ ուղիղ շարքերով արևմուտքի հետքերով կգնան դեպի միացյալ մարդկության պայծառ ապագա), հերթական սպեկուլյատիվ և ձախողման դատապարտված հայտարարություն անելը, փաստորեն, սովորական բան է։ Եվ հիմա Ֆուկույաման, որին, ի դեպ, շատ են սիրում Կիևում և վերջերս նույնիսկ որպես խորհրդատու ներգրավել էին Ուկրաինայի վերականգնման ազգային խորհրդում, գրանիտի վրա դրույթային ձևակերպումներ է «փորագրում»։
Դրանցից առաջինը նա բարձրաձայնել էր դեռ մարտին, հատուկ գործողության սկզբից քիչ անց։ Այն ժամանակ պրոֆեսորը հայտարարել էր․
«Ուկրաինայում խաղասեղանին լայն լիբերալ-դեմոկրատական կարգի գոյությունն է։ Այս պայքարը ոչ միայն այդ երկրի՝ Ուկրաինայի համար է։ Իրականում դա փորձ է հետ դարձնել լիբերալ ժողվորդավարության թագավորության ամբողջ էքսպանսիան, որն ընթանում էր 1991թ․-ից և Խորհդային Միության փլուզումից հետո»։
Այսինքն՝ լիբերալիզմի հաղթանակի ձախողումը, որը նախկինում Ֆուկույաման ինքն էլ խոստովանում էր, հիմա արդեն կարծես թե այնքան էլ ձախողում չէ, այնքան էլ կատարված փաստ չէ։ Պարզապես ռուսներն են փորձում «անխուսափելին» չեղարկել, շրջել ժամանակը, ու պետք է նրանց դեմ պայքարել, հաղթել և մարդկությանը պատմության ճիշտ ուղուն վեադարձնել։
Հունիսի սկզբին Ֆուկույաման արդեն համոզվել էր, որ ամեն ինչ հիանալի է գնում, Ռուսաստանը գրեթե պարտված է, և գալիս է (ավելի ճիշտ՝ վերադառնում է) համաշխարհային նոր կարգը։
«Այո, այդ նոր կարգը հենց հիմա է իր ուրվագծերը ստանում։ Դա Արևմուտքի ժողովրդավարական պետությունների ճամբարի բազմամյա պայքարի արդյունքն է ավտորիտար ռեժիմների, օրինակ՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ։ Այս պատերազմն ինքնին այդ գործընթացի պսակն է։
Ռուսաստանը պարտության ուղի է բռնել, այն բանից հետո, երբ արդեն մի շարք պարտություններ են եղել մարտի դաշտում, և հիմա ուկրաինական բանակը կվռնդի նրանց Դոնբասից։ Դա Պուտինի աղետալի ձախողումն է։ Նա անհաջողակ է, պարզվեց։ Եվ ոչ միայն պատերազմում։ Խոսքը լիակատար քաղաքական ձախողման մասին է։
ՆԱՏՕ-ն, հավանաբար, կհամալրվի Շվեդիայով և Ֆինլանդիայով։ Արևմուտքն արդեն վաղուց այսքան միասնական չի եղել։ Գերմանիան վերանայել է վերջին 40 տարիների իր արևելյան քաղաքականությունը և Ուկրաինային ծանր սպառազինություն է մատակարարում։ ԱՄՆ-ն կրկին հայտարարել է աշխարհում իր առաջատար դերի մասին, որը կորցրել էր Թրամփի օրոք։ Արևմուտքը զանգվածային օգնություն է ցուցաբերում հարձակման ենթարկված Ուկրաինային։ <...> Ռուսաստանի համար շատ դժվար կլինի դուրս գալ այս անդունդից, որի մեջ ինքն է իրեն գցել: Նա կհեռացվի միջազգային աշխարհակարգից, ինչպես Հյուսիսային Կորեան»։
Ռուսաստանի ու ԵՄ-ի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Ռուսական դասը․ աշխարհն այլևս չի հավատում Արևմուտքին
Եթե ձեզ թվում է, թե Ֆուկույամայի լավատեսությունը ինչ-որ շատ է կտրված իրականությունից, ապա դուք պարզապես չեք հասկանում, թե ինչի վրա է այն հիմնված։ Իսկ պրոֆեսորը ՌԴ նախագահի մասին լիարժեք պատկերացում ունի․
«Պուտինը կառավարում է միանձնյա՝ առանց որևէ սահմանափակումների, բացի այդ, նա կտրված է տեղեկատվությունից և փորձագիտական խորհուրդներից։ Նա ապրում է սեփական ցնդաբանական պատկերացումների աշխարհում։ Եվ Ուկրաինան դրա օրինակն է։ Այն ամենը, ինչ նա պատկերացնում է այդ առնչությամբ, սխալ է, բայց նա կառչում է այդ պատրանքներից, քանի որ մեկ մարդու տիրապետություն է ստեղծել։ Բացի այդ, նա ակնհայտորեն հոգեբանական խնդիրներ ունի։ Պարանոիդալ անձնավորություն է։ Նա ոչ ոքի չի լսում և պատրանքներով է առաջնորդվում։ Ինչևէ, դա սովորական սպառնալիք է ցանկացած ավտորիտար երկրի համար»։
Դե իհարկե, դա հենց այն է, ինչի մասին տարիներ շարունակ խոսում են «ռեժիմի դեմ» մեր պայքարողները, որոնք ներկայումս մեծամասամբ «դուրս են մեկնել»․ Պուտինը պարզապես խելացնոր բռնապետ է։ Վերջին տարիներին Կիև կատարած բազմաթիվ ուղևորությունների ընթացքում Ֆուկույամային, հավանաբար, այդ մասին շատ են պատմել իր ուկրաինացի ընկերներն ու ռուս «քաղէմիգրանտները»։ Ինչպե՞ս չհավատալ այդքան տեղեկացված մարդկանց, այն էլ՝ «լիբերալիզմի հաղթանակի» հարցում քո համախոհներին։
Խնդիրը միայն այն է, որ նման «փոխըմբռնումը» ոչ մի ընդհանուր բան չունի գիտության հետ, որը, ինչպես մեզ վստահեցնում են, ներկայացնում է Ֆուկույաման։ Հավատալ, որ Պուտինը «հարձակվել Է Ուկրաինայի վրա», որովհետև նա «տեղեկատվությունից կտրված պարանոյիկ է», շատ ակադեմիական մոտեցում է: Իսկ Ռուսաստանի այս ամբողջ պատմությունը, Արևմուտքի հետ նրա հարաբերությունների պատմությունը, և ընդհանրապես ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներն ու միտումներն արհեստական են, դրանով թող դեղին մամուլը բզբզա, Սթենֆորդի պրոֆեսորին նման բաներով զբաղվել չի սազում։
Քիսինջերն ընդդեմ Սորոսի. ռեալիստներն ընդդեմ գլոբալիստների
Իսկ մենք ի՞նչ գործ ունենք Ֆուկույամայի և նրա հերթական մարգարեության հետ։ Այստեղ երկու հետաքրքիր պահ կա։
Նախ՝ Արևմուտքի կողմից մարգարե հռչակված պրոֆեսորի և ազդեցիկ փիլիսոփայի վերածումը սովորական պրոպագանդիստի, այն էլ՝ նյութին վատ տիրապետող և պատմության ընթացքը չզգացող։ Եվ չնայած այս ամենին (և սա երկրորդն է)՝ Ֆուկույաման շարունակում է Արևմուտքի համար հեղինակություն և մտածող մնալ, որն ունի կարևոր հարցերի պատասխանները։
Այսինքն՝ կույրը առաջնորդում է կույրերին․ ավաղ, ամեն ինչ հենց այդպես է։ Սորոսը, Ֆուկույաման և գլոբալիզացիայի մյուս վարպետները առաջվա պես պահանջված են, և ոչ այնքան հանրության կողմից, որքան նրանց, ովքեր որոշում են դիսկուրսը, նրանց, ովքեր օրակարգ են ձևավորում Արևմուտքի համար։
Դա միաժամանակ շատ վատ և շատ լավ նշան է։ Վատ է, քանի որ ցույց է տալիս ատլանտյան աշխարհի կառավարման և ինտելեկտուալ որոշումների կայացման կենտրոնի ադեկվատության ցածր աստիճանը: Ուժերը դեռ կան և դրանք հսկայական են, բայց խելքն արդեն ակնհայտորեն չի բավականացնում։ Բարձր կոնֆլիկտայնության և տագնապայնության իրավիճակում այս համադրությունը ոչ թե նվազեցնում, այլ բարձրացնում է առճակատման սցենարից կոնֆլիկտային սցենարի վերաճման ռիսկերը։
Իսկ լավ նշանն այն է, որ Ռուսաստանի, ռուսական իրողությունների և նպատակների վատ ըմբռնումը, ինչպես և ՌԴ-ի պարտության վրա արված խաղադրույքն ընդհանուր առմամբ հենց Ռուսաստանի օգտին է աշխատում։ Ուստի Պուտինի իսկական «օգտակար ապուշները» (ինչպես Արևմուտքում սիրում են անվանել Ռուսաստանի հետ ազնիվ երկխոսության կողմնակիցներին) իհարկե, ոչ թե Շրյոդերն ու Բեռլուսկոնին են, այլ Սորոսն ու Ֆուկույաման։
Լրահոս
0