00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական դասը․ աշխարհն այլևս չի հավատում Արևմուտքին

© Sputnik / Владимир СергеевՌուսաստանի ու ԵՄ-ի դրոշները
Ռուսաստանի ու ԵՄ-ի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Ռուսաստանի ու ԵՄ-ի դրոշները
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ էին եվրոպական երկրների առաջնորդները հավաքվել Բրյուսելում՝ մասնակցելու Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին։ Ուկրաինայում ռազմական գործողության մոտավորապես 100 օրը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր, վեցերորդ փաթեթով նշելու համար, թեև դրանց իմաստն արդեն ոչ ոքի հասկանալի չէ։
Եթե Եվրոպան ուզում է կանգնեցնել Ուկրաինայի ջախջախումը, ապա պետք է ոչ թե նոր պատժամիջոցներ սահմանել, այլ ուղղակի հայտարարել Կիևին, որ չի լինի ո՛չ զենքի նոր մատակարարում, ո՛չ ԵՄ-ում թեկնածուական կարգավիճակ, և ուկրաինական իշխանությունը պետք է ինքնուրույն Ռուսաստանի հետ խաղաղության ուղի փնտրի։ Եվրոպան պետք է ընդունի, և պետք էր դա աներ դեռ 2014-ին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն ներեվրոպական գործ չեն, դրանք ընդհանրապես կապ չունեն Եվրոպայի, այսինքն՝ Եվրամիության հետ։ Դա ԵՄ-ի համար ուրիշների գործն է, և ավելի լավ է չխառնվել դրան, ջուրը չպղտորել և առավել ևս՝ հույս դնել ռուսական հողերի հաշվին իր ազդեցության գոտին մեծացնելու վրա։ Եվ հաստատ խաղադրույք չանել Ռուսաստանի պարտության վրա։
Բայց ԵՄ-ն չի կարող ընդունել ակնհայտը, ուստի ստիպված է ավելի ու ավելի խորը մտնել պատժամիջոցների փոսի մեջ։ Այո, փոսի։ Եթե պատժամիջոցները չեն կարող ստիպել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները, եթե պատժամիջոցները չեն կարող նույնիսկ արագ և լուրջ վնաս հասցնել դրան, ապա Եվրոպայի համար ո ՞րն է իմաստը։ Ինչի՞ համար եվրոպացիները պետք է կրեն բարձր գնաճի դժվարությունները: Չէ՞ որ արտահերթ գագաթնաժողովի նախօրեին Գերմանիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը խոստովանել է, որ նոր պատժամիջոցների համաձայնեցման հետ խնդիրներ կային:
«Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայից հետո մենք տեսանք, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ Եվրոպան միասնական է դառնում։ Գագաթնաժողովի նախաշեմին հուսանք, որ այդպես էլ կլինի։ Բայց հիմա արդեն (միասնությունը) սկսում է քանդվել»։
Նոր պատժամիջոցները չեն դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում, բայց, հնարավոր է, դրանցից հետո եվրոպացիներն իրենց ավելի անվտանգ, ավելի պաշտպանվա՞ծ կզգան։ Ռուսաստանից քիչ կախվածությունը նրանց ավելի շա՞տ վստահություն կտա վաղվա օրվա նկատմամբ։ Կկանխի՞ Մոսկվայի հարձակումը Մերձբալթյան երկրների և Լեհաստանի վրա, չէ՞ որ նրա նման ծրագրերի մասին խոսում են, օրինակ, լեհ ղեկավարները։ Այսինքն՝ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմ հայտարարել ՆԱՏՕ-ին․ այսպիսի՞ անհեթեթության են հավատում եվրոպացիները։
Առայժմ այո, այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցումները, որոնք անցկացրել է «Դեմոկրատների դաշինք» հիմնադրամը: Արդյունքները երեկ հրապարակել է The Guardian-ը՝ «Ռուսաստանի նկատմամբ բացասական հայացքները հիմնականում սահմանափակվում են արևմտյան լիբերալ ժողովրդավարություններով, ցույց են տալիս հարցումները» խոսուն վերնագրով:
Իսկապես, հարցումն անցկացվել է ոչ միայն Արևմուտքում (ընդհանուր առմամբ՝ 52 երկիր)։ Բայց նախ Եվրոպայի մասին։
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի դադարեցման օգտին արտահայտվել է եվրոպացիների 55 տոկոսը։ Զարմանալի չէ, որ ՌԴ-ի հանդեպ առավել բացասական են տրամադրված Լեհաստանը (87 տոկոս) և Ուկրաինան (80 տոկոս), բայց անսպասելիորեն երրորդ տեղը զբաղեցրել է Պորտուգալիան (79 տոկոս): Շվեդիայի չորրորդ տեղը (77%) հասկանալի է, իսկ ահա ավանդաբար բարեկամական Իտալիայում բարձր տոկոսը (65%) զարմացնում է։ Նույն քանակությամբ պատժամիջոցների կողմնակիցներ կա պատմականորեն թշնամական Մեծ Բրիտանիայում, թեև այստեղ էլ դինամիկան կարևոր է։ «Դեմոկրատների դաշինքի» հարցումն անցկացվել է, ամենայն հավանականությամբ, դեռ գարնան սկզբին, իսկ ահա այլ հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ նույն Բրիտանիայում մարտ-մայիս ամիսներին պատժամիջոցային պատերազմների կողմնակիցների թիվը 50 տոկոսից նվազել է մինչև 36 տոկոս (իր դերակատարությունն է ունեցել նաև գնաճը):
Արևմուտքը բարձրացնում է Ռուսաստանի պարտության խաղադրույքը
Գերմանիայում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի դադարեցման կողմնակիցների թիվը միջին եվրոպական մակարդակից բարձր է՝ 62%, ավելին, նրանց թիվը, որոնք ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգո սահմանելու կողմնակից են, այնտեղ մարտ-մայիս ամիսներին աճել է 44% - ից մինչև 50%:
ԱՄՆ-ն Գերմանիայի հետ նույն մակարդակի վրա էՌուսաստանի դեմ պատժամիջոցների կողմնակիցների նույն 62 տոկոսով, բայց երկու ամսում նրանց թիվը, այլ հարցումների արդյունքներով, 55 տոկոսից կրճատվել է մինչև 45 տոկոս:
Ընդհանուր միտումը հասկանալի է: Քանի դեռ գնաճը հարվածում էր եվրոպացիների ու ամերիկացիների գրպանին, բայց նրանց համոզում էին, որ Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ հնարավոր է, պատժամիջոցների կողմնակիցները մեծամասնություն էին կազմում: Երբ արդեն հաղթանակի հետ կապված իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, իսկ գնաճը շարունակում է արագանալ, տրամադրությունները սկսել են փոխվել։ Եվ մենք միայն այս գործընթացի սկզբում ենք։
Իսկ Ռուսաստանին դրանից ի՞նչ։ Ոչ մի սկզբունքային բան, ՌԴ գործողություններն իսկապես ոչ մի կերպ կախված չեն նրանից, թե ինչ են մտածում և անում եվրոպացիները։ Ավելի արագ կամ դանդաղ, ավելի մեծ կամ ավելի քիչ ջանքերով, բայց Ռուսաստանը կհասնի իր ուզածին, Ուկրաինան դուրս կբերվի Արևմուտքի ազդեցության ոլորտից։ Բայց արևմտյան վերնախավի և արևմտյան բնակչության տրամադրությունները պետք է նկատի ունենալ ոչ թե ռազմական, այլ աշխարհաքաղաքական հատուկ գործողության փուլերի ծրագրման ժամանակ, որը ընթանում է մարտական գործողություններին զուգահեռ։ Եվ կարևորագույն նշանակություն ունի ամբողջ աշխարհի, այլ ոչ թե միայն Ռուսաստանի համար։
Այդ պատճառով նույնիսկ «Դեմոկրատների դաշինքի» ոչ արևմտյան երկրների հարցման թվերը վկայում են այն մասին, որ գրեթե բոլորն էլ դրական են վերաբերվում Ռուսաստանին և դեմ են պատժամիջոցային պատերազմին։ Ի դեպ, նույնիսկ եվրոպական երկրների մեջ կան երկուսը՝ Հունգարիան և Հունաստանը, որտեղ մարդկանց մեծ մասը չի աջակցում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզմանը։
Հարցմանը մասնակցած 50 երկրից 20-ն այդպես են կարծում, բայց այստեղ կարևոր է, թե որ երկները։ Դրանք Ասիայի խոշորագույն երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ինդոնեզիան, Պակիստանը։ Ասիայում, ընդհանուր առմամբ, մեծամասնությունը Ռուսաստանի կողմնակից են՝ Թայլանդը, Մալայզիան, Վիետնամը, Ֆիլիպինները։
Նույն իրավիճակն արաբական աշխարհում է՝ Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, Ալժիրն ու Մարոկկոն։ Եվ Աֆրիկայում՝ Նիգերիան, Հարավային Աֆրիկան ու Քենիան: Լատինական Ամերիկայում ձայները հավասար են բաժանվել, բայց այստեղ էլ խոշորագույն երկրում՝ Մեքսիկայում, մեծամասնությունը դեմ է պատժամիջոցների։
Ընդ որում՝ Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի ամենամեծ բալանսը գրանցվել է Հնդկաստանում (36 տոկոս), Ալժիրում (29 տոկոս) և Ինդոնեզիայում (14 տոկոս):
Շատ կարևոր է, որ այս հարցումը հաստատում է այն, ինչ պարզ էր հատուկ գործողության առաջին իսկ օրերից. աշխարհը բաժանվեց երկու անհավասար մասերի։ Հակառուսական փոքրամասնությունը սահմանափակվում է Արևմուտքով, որը տիրապետում է հսկայական ուժի՝ գլոբալ մեդիայի տեսքով։ Եվ դրանց զգալի մասը բացահայտ հակառուսականդիրքորոշում է որդեգրել։ Սակայն դրան չի հաջողվել Ռուսաստանի դեմ տրամադրել ոչ տեղական վերնախավին, ոչ բնակչության հիմնական զանգվածին։
Երբ ՄԱԿ-ում քվեարկությանժամանակ շատ առանցքային ոչ արևմտյան երկրներ ձեռնպահ մնացին Ռուսաստանին քննադատելուց, Արևմուտքում բացատրում էին նրանց դիրքորոշումը ինչպես Մոսկվայի հետ չվիճելու ցանկությամբ, այնպեսէլ նման երկրների կառավարիչների ավտորիտար բնույթով, թե իբր նրանք չեն սիրում արևմտյան ժողովրդավարությունը և աջակցում են այդ Պուտինին։ Բայց հասարակական կարծիքի հարցումները խոսում են այն մասին, որ այդ պետությունների պահվածքը հնարավոր չէ բացատրել պարզապես հաշվարկով, չէ՞ որ նույն կերպ են Ռուսաստանին վերաբերվում նաև այդ երկրների շարքային քաղաքացիները։
Հենրի Քիսինջեր - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Քիսինջերն ընդդեմ Սորոսի. ռեալիստներն ընդդեմ գլոբալիստների
Նրանք այնքան փորձառու չեն միջազգային քաղաքականությունում, որքան իրենց մարդկային քաղաքակրթության գագաթնակետ համարող եվրոպացիներն ու ամերիկացիները, բայց շատ ավելի լավ են զգում անարդարությունն ու արևմտյան գնահատականների ու Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի կեղծիքը։
Եվրոպացիներին, իհարկե, շատ ավելի դժվար է ձերբազատվել Ռուսաստանի նկատմամբ կողմնակալությունից. ռուսատյացությունն այստեղ խորը պատմական արմատներ ունի։ Իսկ երբ այն զուգակցվում է նաև ներկայիս եվրոպական վերնախավերի աշխարհաքաղաքական ինքնուրույնության բացակայության հետ, Ռուսաստանի հետ պատժամիջոցային պատերազմի գերությունից ազատվելը շատ դժվար է դառնում, բայց միևնույնն է, Եվրոպան այլ ճանապարհ չունի։ Ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Եվրոպան։ Եվ որքան շուտ նա հասկանա դա, այնքան քիչ կորուստներ կունենա ապագայում։
Լրահոս
0