https://arm.sputniknews.ru/20220614/katari-azgajin-gradaranum-bacvel-e-araberen-haghvordagrutjunner-hhic-cucadrutjuny-43437386.html
Կատարի ազգային գրադարանում բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ ՀՀ-ից» ցուցադրությունը
Կատարի ազգային գրադարանում բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ ՀՀ-ից» ցուցադրությունը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատարի Պետություն ավարտվել է: 14.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-14T17:02+0400
2022-06-14T17:02+0400
2022-06-14T17:37+0400
կատար
տեսանյութեր
տեսանյութ
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43436194_0:0:1280:720_1920x0_80_0_0_2d5eeaad03af7bf4bf094c47cdc546f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, հայտնում է վարչապետի աշխատակազմը։Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ։ Դրանք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատար ավարտվել է:Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Կատարի Պետություն:
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43436194_241:0:1201:720_1920x0_80_0_0_77ae7fe5f8a951f7db23add009bed15c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատար, видео, տեսանյութեր, տեսանյութ, նիկոլ փաշինյան, հայաստան
կատար, видео, տեսանյութեր, տեսանյութ, նիկոլ փաշինյան, հայաստան
Կատարի ազգային գրադարանում բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ ՀՀ-ից» ցուցադրությունը
17:02 14.06.2022 (Թարմացված է: 17:37 14.06.2022) Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատարի Պետություն ավարտվել է:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը,
հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ։ Դրանք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։
Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։
«Փաշինյանը նշել է, որ ցուցանմուշները հայ-արաբական բազմադարյա բարեկամական կապերի ևս մեկ վկայությունն են, որոնք մեծապես կհետաքրքրեն ինչպես տեղացիներին, այնպես էլ այստեղ այցելող զբոսաշրջիկներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատար ավարտվել է:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Կատարի Պետություն: