https://arm.sputniknews.ru/20220614/hh-um-nerdrumajin-shansern-e-pashinjany-qnnarkel-katari-gvortsarar-khvorhrdi-andamneri-het-43415505.html
ՀՀ-ում ներդրումային շանսերն է Փաշինյանը քննարկել Կատարի գործարար խորհրդի անդամների հետ
ՀՀ-ում ներդրումային շանսերն է Փաշինյանը քննարկել Կատարի գործարար խորհրդի անդամների հետ
Sputnik Արմենիա
Կատարի գործարար խորհրդին առաջիկայում կներկայացվեն կոնկրետ ծրագրերի նախագծեր: 14.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-14T13:10+0400
2022-06-14T13:10+0400
2022-06-14T13:11+0400
նիկոլ փաշինյան
կատար
հայաստան
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43414908_0:166:1600:1066_1920x0_80_0_0_a8af32b81693c4ac9239729045474edc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր:Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43414908_158:0:1579:1066_1920x0_80_0_0_9ac0fd9d83c7f9fedee08598736ecec0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, կատար, հայաստան, ներդրում
նիկոլ փաշինյան, կատար, հայաստան, ներդրում
ՀՀ-ում ներդրումային շանսերն է Փաշինյանը քննարկել Կատարի գործարար խորհրդի անդամների հետ
13:10 14.06.2022 (Թարմացված է: 13:11 14.06.2022) Կատարի գործարար խորհրդին առաջիկայում կներկայացվեն կոնկրետ ծրագրերի նախագծեր:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ: Տեղեկությունը
հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: